Սիսի երիտասարդ կայսրուհին (ֆիլմ)

ֆիլմ

«Սիսսի՝ երիտասարդ կայսրուհի» (գերմ.՝ Sissi — Die junge Kaiserin), ավստրաիական դրամա, որը նկարահանվել է 1956 թվականին ռեժիսոր Էռնստ Մարիշկայի կողմից։ Ֆիլմը պատմում է Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացու՝ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հետ ամուսնական կյանքի սկզբնական շրջանի մասին։ Այն ժապավենային եռոլոգիայի երկրորդ ֆիլմն է՝ «Սիսի» ֆիլմից հետո[3][4]։

Սիսի երիտասարդ կայսրուհին
գերմ.՝ Sissi – Die junge Kaiserin
Երկիր Ավստրիա[1]
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և Heimatfilm?
Թվական1956[1]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԷրնստ Մարիշկա[1][2]
ՊրոդյուսերԷրնստ Մարիշկա[1], Karl Ehrlich?[1] և Alexander Sawczynski?[1]
Սցենարի հեղինակԷրնստ Մարիշկա[1]
ԴերակատարներՌոմի Շնայդեր[1], Կառլհայնց Բյոմ[1], Մագդա Շնայդեր[1], Գուստավ Կնուտ[1], Յոզեֆ Մայնրադ[1], Վիլմա Դեգիշեր[1], Վալտեր Ռայեր[1], Սենտա Վենգրաֆ[1], Իվան Պետրովիչ[1], Հելենա Լաուտերբյոկ[1], Էրիխ Նիկովից[1], Հանս Ցիգլեր[1], Կարլ Ֆոխլեր[1], Ռիխարդ Էյբներ[1], Էգոն ֆոն Յորդան[1], Յազեֆ Էգգեր[1], Hugo Gottschlich?[1], Ֆրանց Բյոհելմ[1], Հիլդա Վագեներ, Օտտո Տրեսլեր[1], Ulrich Bettac?[1], Փիթեր Վեկ և Ուտա Ֆրանց
ՕպերատորԲրունո Մոնդի[1]
ԵրաժշտությունԱնտոն Պրոֆես[1]
ՄոնտաժAlfred Srp?[1]
Պատմվածքի վայրՎիեննա
Նկարահանման վայրSchloss Fuschl?[1], Halle I and Halle VI?[1], St. Michael's Church?[1] և Շյոնբրուն պալատ[1]
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Շլացուցիչ հարսանիքից հետո Սիսսին ամուսնու՝ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի, սկեսրոջ՝ էրցհերցոգուհի Սոֆիայի և բազմաթիվ պալատականների հետ բնակվում է պալատում։ Քանի որ էրցհերցոգուհի Սոֆիան կարծում է, որ կայսրուհին դեռ չափազանց երիտասարդ է և չի կարող ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնել, սկսում է զբաղվել կայսրուհու կրթությամբ։ Սիսսին սկսում է սովորում լեզուներ, աշխարհագրություն և այլ գիտություններ։ Էրցհերցոգուհին իր վստահելի պալատականներին կցում է կայսրուհուն, և այդ տիկնանց հանձնարարում հաշվետվություն տալ իրեն իր հարսի յուրաքանչյուր քայլի մասին։ Այդ պատճառով Էլիզաբեթն իրեն կապանքների մեջ է զգում, ինչպես ոսկե վանդակի մեջ թակարդն ընկածը կզգար։ Նա այս առիթով նույնիսկ գրում է ծնողներին,- «Ես ունեմ ամեն ինչ և ոչինչ»[4][5]։

Եվ չնայած որ Էլիզաբեթը մեծապես աջակցում է Ավստրիայի և Հունգարիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, նրան չի հաջողվում համոզել էրցհերցոգուհուն, որ նա այլևս փոքրիկ աղջնակ չէ ու կարող է ինքնուրույն կատարել կայսրուհու իր պարտականությունները։ Գործորի դրվածքն էլ ավելի է բարդանում արքայադստեր Սոֆիայի ծնվելուց հետո[4][5]։

Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ է ընթանում. Սիսին և Ֆրանցը երջանիկ են առաջնեկի ծնվելու կապակցությամբ, բայց և այստեղ միջամտում է էրցհերցոգուհին։ Նա որոշում է, որ Էլիզաբեթը շատ անփորձ է մոր դերի համար և նրանից վերցնում է թոռնուհուն և բերում իր։ Ֆրանցը չի ընդիմանում իր մորը, և Սիսսին գնում է իր ծնողների մոտ՝ Փոսենհոֆեն։ Այնտեղ նա իր մտահոգություններով կիսում է հոր հետ։ Ֆրանցը որոշում է վերադարձնել Սիսիին, հիմնականումայն բանի համար որ կայսրուհու համար ամուսնուց առանձին ապրելը անթույլատրելի է։ Բայց այնուամենայնիվ, կնոջը տեսնելուն պես նրա անզգամությունն անհետանում է, և նրանք հաշտվում են։ Դրանից հետո Ֆրանցը Սիսիին տանում է լեռնային ռոմանտիկ ուղևորության։ Այնտեղ նրանք հիանալի ժամանակ են անցկացնում, սակայն Վիեննա վերադառնալուն պես խնդիրները նույնպես վերադառնում են։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանցը կնոջ կողմն է անցնում, մայրը չի համաձայնում վերադարձնել թոռնուհուն։ Եվ միայն Սիսիի մորը՝ էրցհերցոգուհու հարազատ քրոջն է հաջողվում համոզել Սոֆիային, որ երեխաները պետք է ապրեն իրենց ծնողների հետ։ Իրադարձությունը շատ տեղին է լինում, քանի որ այդ ժամանակ պետք է Ֆրանցի՝ որպես Հունգարիայի թագավորի, թագադրությունը տեղի ունենար, իսկ առանց Սիսիի հունգարացիները չէին ընդունի նոր թագավորին։ Ֆիլմը ավարտվում է Ֆրանցի թագադրման վայրում, երբ հունգարացիները ողջունում են նոր թագավորին ու թագուհուն[4][5]։

Դերերում խմբագրել

Ռոմի Շնայդեր՝ Էլիզաբեթ Բավարացու դերում (Սիսի)[6][7], Կառլհայնց Բյոմ՝ Ֆրանց Յոզեֆ I կայսեր դերում[6][7], Մագդա Շնայդեր՝ կայսրուհի Լյուդովիկա Բավարացու դերում[6][7], Ուտա Ֆրանց՝ Էլենայի դերում (Նենե)[6][7], Գուստավ Կնուտ՝ Բավարիայի հերցոգ Մաքսի դերում[6][7], Օտտո Տրեսլեր՝ ֆելդմարշալ Ռադեցկու դերում[6][7]։

Մրցանակներ խմբագրել

1957 թվականին «Սիսի երիտասարդ կայսրուհի» ֆիլմում դերակատարման համար Կառլհայնց Բյոմը (Ֆրանց Յոզեֆ I կայսեր դերակատար) և Ռոմի Շնայդերը (Էլիզաբեթ Բավարացու դերակատար) առաջադրվել են «Բամբի» մրցանակաբաշխությանը լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում[8]։ Նույն թվականին ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում[9].:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. Sissi: The Young Empress (1956).(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sissi: The Young Empress (1956).(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 Կայսրուհի Էլիզաբեթ: Արխիվացված 2017-11-09 Wayback Machine(գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Sissi: The Young Empress (1956), Full Cast & Crew.(անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Ֆիլմի դերասանական կազմը: Արխիվացված 2007-02-25 Wayback Machine(գերմ.)
  8. «Bambi Awards» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.(անգլ.)
  9. «Cannes Film Festival» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել