Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սինևիր (այլ կիրառումներ)

Սինևիր (ուկրաիներեն՝ Синевир), Ուկրաինական կարպատների ամենահայտնի և ամենամեծ լիճը[1], որը գտնվում է Տերեբլյա գետի մոտ։ Ջրային տարածքի մակերեսը կազմում է 4-5 հեկտար։ Լիճը սնուցվում է առուներից։

Սինովիր
ուկրաիներեն՝ Синевир

'
48° հս․. լ. 37° ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային բաժանում Կարպատներ
Հայելու բացարձակ բարձրությունը 989 մ
Միջին խորությունը 10-12մ մ
Թափվող գետերը Տերեբլյա

Սինևիր լճում կան շատ թվով իշխան ձկներ, բայց այնտեղ ձկնորսությունը արգելվում է[2]։ Սինևիրը գտնվում է ծով մակերևույթից 989 մետր բարձրության վրա, ջրի միջին խորությունը 10-12 մետր է, առավելագույնը՝ 22 մետր։

Նկարագրություն խմբագրել

 
Սինևիր լիճը

Սինևիրը գտնվում է ազգային պարկի հյուսիս արևմտյան մասում, 1495 մետր բարձրություն ունեցող Օզերնա լեռան մոտ։ Այն գտնվում է Ջորջանի լեռան մոտ, ծովի մակերևույթից 989 մետր բարձրության վրա։

Լեգենդ խմբագրել

Կա մի լեգենդ լճի մասին։ Հին ժամանակներում լեռները պատկանել են հարուստ կոմսի, և մարդիկ այնտեղ աշխատել են, զբաղվել են անասնաբուծությամբ, և անտառահատմամբ։ Կոմսն ուներ մի գեղեցիկ աղջիկ՝ Սինյան։ Աղջկան այդպես են անվանել քանի որ նրա աչքերը կապույտ են եղել։

Մի օր կոմսը դստեր հետ գնաց լեռներ։ Մինչ կոմսը ստուգում էր ընթացող աշխատանքները, դուստրը ծաղիկներ էր հավաքում։ Հանկարծ նա լսեց ֆլեյտաի ձայնը և տեսավ որ մի տղա մարգագետնում նստած նվագում էր։

Այդ դեպքից հետո աղջիկը հաճախ էր գնում լեռներ։ Նրանք սկսեցին հաճախակի հանդիպել։ Բայց հայրը իմացավ դրա մասին և արգելեց նրանց հանդիպել։ Բայց նրանք չէին կարող ապրել առանց իրար։ Հետո կոմսը հրամայում է սպանել Վիրային։ Կոմսի աշխատողը կանգ առավ և պատից քար գցեց նրա վրա։ Այդ ամենի մասին իմացավ Սինյան, վազեց այնտեղ և ձեռքերը քարի շուրջ դրած լաց էր լինում, մինչև այդտեղ լիճ գոյացավ։ Լճի ջուրը կապույտ ու պարզ էր, ինչպես Սինյաինը, իսկ լճի մեջտեղում տեսանելի է քարը։

Ժամանակ անցնելուց հետո լիճը անվանեցին Սինևիր, Սին և Վիր։ Այստեղ գալիս են հարսանիք նշելու, և ասում են որ եթե մարդիկ հանդիպել և ծանոթացել են այդ տարածքում, նրանց սպասում է խորը սերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինևիր (լիճ)» հոդվածին։