Սիմոն Ուշակով
Սիմոն Ֆեոդորովիչ Ուշակով (Պիմեն) (մոտ 1626[1][2][2][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] - հունիսի 25, 1686, Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուս նկարիչ։ 1664 թվականից՝ Զինապալատի սրբանկարիչ, սրբանկարչական արվեստանոցի ղեկավար։ Մոսկվայի Կրեմլում նկարել է սրբապատկերներ, պարսունաներ, մանրանկարներ, ֆրեսկոներ և ղեկավարել Արխանգելսկի և Ուսպենսկի տաճարների (1669), Գրանովիտայա պալատի (1668) որմնանկարազարդումները, գծագրել է աշխարհագրական քարտեզներ և նախագծեր, փորագրիչների համար ստեղծել գծանկարներ, ինքն էլ զբաղվել է օֆորտով («Մահացու յոթ մեղք», 1665)։ Ուշակովը եղել է XVII դարի 3-րդ քառորդի ռուս գեղանկարչության ռեֆորմատորը, օգտագործելով ավանդական պատկերագրական սխեմաները՝ նա ձգտել է լուսաստվերով ձևի արտահայտման, անցումների մեղմության, սրբերի դիմապատկերների ծավալայնության, դըրանց ռեալության («Երրորդություն», 1671, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Վլադիմիրյան Տիրամայր», 1668, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սրբանկարչության մասին իր տրակտատում (մոտ 1666) Ուշակովը արծարծել է սրբերի դիմապատկերների կենսական ճշմարտացիության խնդիրը։
Սիմոն Ուշակով | |
---|---|
Ծնվել է | մոտ 1626[1][2][2][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] |
Վախճանվել է | հունիսի 25, 1686 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ժանր | Սրբանկարչութիւն |
Թեմաներ | սրբապատկեր[4] |
Աշակերտներ | Mikhail Ivanov Milyutin? և Georgy Zinovyev? |
Simon Ushakov Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Ուշակով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |