Սիմոն Մարիուս

գերմանացի աստղագետ

Սիմոն Մարիուս (լատին․՝ Simon Marius), իսկական անունը Սիմոն Մայր (գերմ.՝ Simon Mayr, հունվարի 10, 1573[1], Գունցենհաուզեն, Վայսենբուրգ Գունցենհաուզեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] - դեկտեմբերի 26 1624 (հունվարի 5 1625)[1], Անսբախ, Franconian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), XVII դարի գերմանացի աստղագետ։

Սիմոն Մարիուս
լատին․՝ Simon Marius
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1573[1]
ԾննդավայրԳունցենհաուզեն, Վայսենբուրգ Գունցենհաուզեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2]
Մահացել էդեկտեմբերի 26 1624 (հունվարի 5 1625)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԱնսբախ, Franconian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
ՔաղաքացիությունPrincipality of Ansbach
Կրոնլյութերականություն
ԿրթությունՊադովայի համալսարան (1605) և Fürstenschule Heilsbronn? (1601)
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և բժիշկ
Ծնողներհայր՝ Reichart Mayr?
 Simon Marius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիմոն Մարիուսը ծնվել է Գերմանիայի Գունցենհաուզեն քաղաքում, 1601 թվականին Պրահայում Թ. Բրահեի մոտ սովորել է տաստղագիտություն, հետո սովորում է բժշկություն Պադովա քաղաքում։ Ծառայել է Անսբախի Մարգրավեի առանձնատանը, որպես աստղագետ և մաթեմատիկ։ Նա առաջիններից էր, ով աստղադիտակի միջոցով ուսումնասիրեց երկինքը։ Նա, Գալիլեո Գալիլեյի բացահայտումից մի քանի օր առաջ, հավակնում էր Յուպիտերի չորս արբանյակների հայտնաբերմանը, որոնք այժմ հայտնի են Գալիլեի անունով[3]։ Այդ ժամանակվա Յուպիտերի հայտնի չորս արբանյակներիհամար կազմեց միջին շարժման առաջին աղյուսակները, նրանց տվեց անուններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը՝ Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո։ Մարիուսին է պատկանում նաև Անդրոմեդայի գալակտիկայի միգամածության մասին առաջին հիշատակումը։ Նրա պատվին Լուսնի վրա խառնարան է անվանվել և Գանիմեդի վրա գտնվող երկու ամենամեծ «մութ շրջաններից» մեկը[4]։

Հրապարակումներ խմբագրել

  • Mundus Iovialis anno MDCIX Detectus Ope Perspicilli Belgici (Die Welt des Jupiter, 1609 mit dem flämischen Teleskop entdeckt; Lateinisches Faksimile und deutsche Übersetzung; Hrsg. und bearb. von Joachim Schlör. Naturwiss. begleitet und mit einem Nachw. vers. von Alois Wilder), 1614

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11885979X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Արբանյակային գանիմեդ. Գանիմեդ - Յուպիտերի լուսին - Հասարակություն - 2021». drunkentengu. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.