Սիմոն Հակոբյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիմոն Հակոբյան (1857[1], Կոստանդնուպոլիս - մայիսի 16, 1921(1921-05-16), Կոստանդնուպոլիս), հայ նկարիչ։

Սիմոն Հակոբյան
Ծնվել է1857[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էմայիսի 16, 1921(1921-05-16)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Սիմոն Հակոբյան Վիքիդարանում
 Simon Agopyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը (1888), աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895 թվականից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռ. Հ. Պերպերյանի դիմանկարը և այլն։ Կ. Պոլսի հայկական եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ։ Հակոբյանը պարբերաբար մասնակցել է Կ.Պոլսի և արտասահմանյան ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելի ցուցահանդեսի մրցանակին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Հակոբյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Հակոբյան» հոդվածին։