Սիմոն Շերիզ Բաթլ[3] (անգլ.՝ Simone Sherise Battle, հունիսի 17, 1989(1989-06-17)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 5, 2014(2014-09-05)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից։ 2011 թվականին եղել է The X Factor շոուի եզրափակիչ և G.R.L. աղջիկների փոփ խմբի անդամ։

Սիմոն Բաթլ
անգլ.՝ Simone Battle
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1989(1989-06-17)[1][2]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 5, 2014(2014-09-05)[1] (25 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՔեմփբել Հոլի դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, հեղինակ-կատարող և պարուհի
 Simone Battle Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2006–2011 թվականներ։ Կարիերայի սկիզբ և The X Factor խմբագրել

2006 թվականին առաջնաելույթ է կատարել հեռուստատեսությամբ՝ հայտնվելով «Զոուի 101» և «Բոլորն ատում են Քրիսին» հեռուստասերիալներում։ 2008 թվականին Բաթլը նկարահանվել է Mary Mary–ի «Get Up» տեսահոլովակի գլխավոր դերում։ Նաև 2010 թվականին որպես պարուհի հայտնվել է Cali Swag District «Teach Me How to Dougie» տեսահոլովակում։

2011 թվականին մասնակցել է The X Factor շոուին, որտեղ որպես դատավորներ հանդես են եկել Սայմոն Քաուելը, Պոլա Աբդուլը, Շերիլ Քոուլը և Էլ-Էյ Ռիդը։ Բաթլը կատարել է The Pussycat Dolls–ի «When I Grow Up» երգը։ Արդյունքում Բաթլը մրցավարներից ստացել է երեք միավոր։ Երգչուհու գլխավոր մարզիչն է դարձել է Քոուելը՝ որը նրան ընտրել է 32 հավակնորդներից։ Շոուի շրջանակներում Սիմոնը կենդանի կատարումներով հանդես է եկել Մելանի Ամարոյի, Ռեյչել Քրոուի, Դրյուի և Թիա Թոլիվերի հետ։ Հավաքելով 17 միավոր՝ Սիմոնին ու Թոլիվերին մեկ շաբաթ անց Քոուելի կողմից հեռացվել են աղջիկների կատեգորիայից։ Նա Բաթլին անվանել է իր սիրելի մրցակիցներից մեկը։

Բաթլի ելույթները The X Factor-ում խմբագրել

Հերթամարտ Թեմա Բաթլ Երգ Բնօրինակ կատարող Արդյունք
Լսում Ազատ ընտրություն Չկա տվյալ «When I Grow Up» Pussycat Dolls Հասել է ճամբարի շնորհիվ
Ճամբար 1 Ելույթ 1-ին խմբի հետ Եթերից դուրս Առաջխաղացում
Ճամբար 2 Ելույթ 2-րդ խմբի հետ Առաջխաղացում
Ճամբար 3 Մենակատար ելույթ «Your Song» Էլթոն Ջոն Through to judges' houses
Judges' houses Առանց թեմա «Help!» The Beatles Դուրս է եկել կենդանի կատարումների շնորհիվ
1 շաբաթ 13 «Just Be Good to Me» The SOS Band Հասել է

2012-2014 թվականներ։ Մենակատարային հաջողություն, դերասանական խաղ և G.R.L-ի ստեղծում խմբագրել

2012 թվականին Բաթլը Մանդելա Վան Պիբլսի, Մոյսես Արիասի և Սնուպ Դոգի հետ միասին նկարահանվել է «Մենք կուսակցություն ենք» ֆիլմում։ Ստացել է քննադատների խառը գնահատականների[4]։ Նաև ֆիլմը դարձել է Բաթլի մասնակցությամբ առաջին ու վերջին լիամետրաժ ժապավենը։ 2012 թվականին Բաթլը Օլիվիա դերով նկարահանվել է «Meanamorphosis» կարճամետրաժ ֆիլմում[5][6]։ 2012 թվականի ապրիլի 27-ին ֆիլմը դուրս է եկել վարձույթի։

 
Բաթլը G.R.L. խմբի կազմում 2013 թվականին

Այն բանից հետո, երբ Սթիվ Ջոնսը նրան հանել է շոուից, Բաթլը թողարկել է «He Likes Boys» երգի իր երաժշտական տեսահոլովակը[7]։

2012 թվականի օգոստոսին Սիմոն Բաթլը դարձել է The Pussycat Dolls խմբի նոր անդամը, այն բանից հետո, երբ խմբի նախորդ կազմը 2010 թվականին լուծարվել է։ Նրա միացումը Pussycat Dolls Dollhouse խմբին հայտարարվել է Սան Դիեգոյի «Քիթինգ» հյուրանոցում[8]։ Ավելի ուշ՝ 2013 թվականի փետրվարին, Ռոբին Անտինը հայտարարել է, որ կոլեկտիվը, որը պլանավորվում է դառնալ The Dolls-ի «հաջորդ սերունդը», կոչվելու է G.R.L։

Մահ խմբագրել

Սիմոն Բաթլը մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին 25 տարեկան հասակում։ Մահվան պատճառը ինքնասպանությունն էր՝ կախաղանի միջոցով[9]։ Ավելի ուշ պարզվել է, որ նա ֆինանսական խնդիրների պատճառով տառապել է դեպրեսիայով[10][11]։

Հիշողություն խմբագրել

Սիմոնի մահը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում, արտադրամասի գործընկերների և երկրպագուների կողմից՝ սոցցանցերում։ Սոցցանցերում իրենց ցավակցություններն են հայտնել Ռոբին Անտինը[12], Նիկոլ Շերզինգերը, Սայմոն Քոուելը, Պիտբուլը, Չիրկուտը, Դր․ Լյուկը, Մելանի Բրաունը[13], Շերիլ Քոուլը[14], ինչպես նաև G.R.L.-ի գործընկերները՝ Նատաշա Սթեյթոնը, Էմմալին Էստրադան և Լորեն Բենեթը[15]։

Երաժշտական հիշատակ խմբագրել

G.R.L.-ը իր գործընկերոջ հիշատակին թողարկել է «Lighthouse» սինգլը։ Երգի երաժշտական տեսահոլովակը ցուցադրել է երգչուհու լուսանկարները նրա ողջ կյանքի ընթացքում։

Սկավառակագրություն խմբագրել

Որպես մենակատար՝ Բաթլը թողարկել է չորս սինգլ և մեկ երաժշտական տեսահոլովակ։ Իսկ G.R.L․-ի կազմում՝ մեկ մինի ալբոմ, երկու սինգլ (այդ թվում՝ այլ կատարողների հետ համատեղ ձայնագրված) և երկու պրոմոսինգլ։

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարի Լավագույն դիրքը աղյուսակում Հավաստագիր Ալբոմ
US
[16]
AUS
[17]
IRE
[18]
NZ
[19]
KOR
[20]
CAN
[21]
FRA
[22]
UK
[23]
«Rain» 2008 N/A
«Just a Boy» 2009
«Material Girl»
«He Likes Boys»[24] 2011
«Vacation»
(որպես G.R.L.-ի մասնակից)
2013 97 Smurfs 2
«Show Me What You Got»
(որպես G.R.L.-ի մասնակից)
2014 G.R.L.
«Wild Wild Love»
(Pitbull-ը G.R.L.-ի հետ համատեղ)
30 10 30 25 22 90 6 Globalization
«Ugly Heart»
(որպես G.R.L.–ի մասնակից)
107 2 2 3 11 G.R.L.
Երաժշտական տեսահոլովակներ
Երգ Տարի Ռեժիսոր
«He Likes Boys» 2011 Շեյն Մակլաֆերտի
«Vacation» 2013 Հաննա Լյուքս Դևիս
«Wild Wild Love» 2014 Դեյվիդ Ռոսսյու
«Ugly Heart» Քրիս Մարս Պիլերո

Քավրներ խմբագրել

Տարի Անվանում
2008 «Like a Star»
«Saving All My Love for You»
2010 «Tik Tok»
«Speechless»
«Teenage Dream»
2011 «Rolling in the Deep»
«Someone like You»
«Santa Baby»
2012 «Take Care»
«Starships»

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2012 Մենք խնջույքում Չեյն Դևիս Առաջնաելույթ ֆիլմում, գլխավոր դեր
2014 Ինչի կարիքը մենք ունենք Լինդա Կարճամետրաժ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Բոլորն ատում են Քրիսին Աղջիկ #2 Էպիզոդ՝ «Բոլորն ատում են Դրյուին»
2011 The X Factor USA Խաղացել է ինքն իր դերում Շոուի մասնակից, 5 էպիզոդ
2012 106 & Park Խաղացել է ինքն իր դերում / Լրագրող[30]

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարի Երգ Ռեժիսոր Ալբոմ
2008 «Get Up» Լենի Բաս The Sound
2010 «Teach Me How to Dougie» Յոլանդ Ջերալդս The Kickback

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «California Births, 1905 - 1995». Familytreelegends.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  4. «We the Party». rottentomatoes.com. 2012 թ․ ապրիլի 6.
  5. YouTube. youtube.com.
  6. «Meanamorphosis (2012)». IMDb. 2012 թ․ ապրիլի 27.
  7. «Simone Battle, Eliminated 'X Factor' Contestant, Releases Gay-Themed 'He Likes Boys' Music Video». The Huffington Post. 2011 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  8. Leach, Robin (2012 թ․ օգոստոսի 28). «Photos: New Pussycat Dolls lineup revealed as Robin Antin expands empire». Las Vegas Weekly. The Greenspun Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «'Simone Battle's Death Ruled a Suicide». People. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  10. «'X Factor' Star Dead -- Singer Simone Battle from 'G.R.L.' Dies at 25 ... From Apparent Suicide». TMZ. 2014 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. «G.R.L. Singer Simone Battle -- Money Problems A Factor in Suicide». www.tmz.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. «Instagram». Instagram.
  13. Katy Forrester (2014 թ․ սեպտեմբերի 7). «Devastated Mel B pays tribute to Simone Battle after apparent suicide bid - star is still in shock». mirror.
  14. «X Factor's Cheryl Cole pays tribute to Simone Battle - Daily Mail Online». Mail Online.
  15. «G.R.L.'s Simone Battle Remembered by Pitbull, Simon Cowell». Billboard.
  16. Peak positions for the featured singles in the US:
  17. Hung, Steffen. «Discography G*R*L». Australian Charts Portal. Hung Medien (Steffen Hung).
  18. «>> IRMA << Welcome to our site >>». irma.ie. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. Hung, Steffen. «DISCOGRAPHY G.R.L.». New Zealand Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. «South Korea Gaon International Chart». Gaon Chart. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  21. Peak positions for the featured singles in Canada:
  22. Hung, Steffen. «Discographie G*R*L». French Charts Portal. Hung Medien (Steffen Hung).
  23. «2014-05-17 Top 40 Official Singles Chart UK Archive - Official Charts». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  24. «Simone Battle - He Likes Boys». Uploaded by HeLikesBoysHD. 2011 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  25. «Gold/Platinum Database - Music Canada» (To access certifications, enter the artist/title or search by date of the item you are looking for into one of the search parameters.). Canadian Recording Industry Association. 2014 թ․ նոյեմբերի 24.
  26. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  27. «Certified Awards Search: GRL». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից (Enter "GRL" into the search parameter) 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  28. certweek IS REQUIRED FOR SWEDISH CERTIFICATIONS.
  29. «NZ Top 40 Singles 8 September 2014». nztop40. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. «Correspondent 4: Simone Battle». bet.com. 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Բաթլ» հոդվածին։