Սիմեոն Հախումյան
Սիմեոն Գասպարի Հախումյան (փետրվարի 4, 1859[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 14, 1905[1][2], Փարիզ[1][2]), հայ հրապարակախոս, գրող, թարգմանիչ։
Սիմեոն Հախումյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1859[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | փետրվարի 14, 1905[1][2] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[1][2] |
Մասնագիտություն | հրապարակախոս, գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց[1], Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1878)[1] և Փարիզի համալսարան (1901)[1] |
Աշխատավայր | ժամանակ[1][2] |
Սիմեոն Հախումյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1875-1878 թվականներին սովորել էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1900-1901 թվականներին հաճախել է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ Կոլեժդը Ֆրանսում ունկնդրել սոցիոլոգիայի դասախոսություններ։ 1879-1884 թվականներին եղել է ուսուցիչ Կարսում, Շուշիում, Թավրիզում։ 1882-1884 թվականներին Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ», իսկ 1901-1902 թվականներին Փարիզում՝ «ժամանակ» հանդեսները[3]։ 1895 -1896-ին ղեկավարել է Թիֆլիսի հայկական թատերական խումբը, 1897-1898 թվականներին եղել է Բաքվի հայկական մշտական թատրոնի ռեժիսորը։ Աշխատակցել է ժամանակի պարբերական մամուլին։ Ստորագրել է Ահրիման, Մար-Ամադ, Ծերուկ և այլ ծածկանուններով։ Մամուլում հանդես է եկել ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով, արձակ գործերով։ Առանձին գրքերով հրատարակվել են Հախումյանի «Մանիկ» վիպակը (1889), Էդգրեն Լեֆլերից, Իբսենից, Օ․ Շմիդտից կատարած թարգմանությունները։
Գրականություն խմբագրել
- Մխիթարյան Մ., XIX դարի երկրորդ կեսի արևելահայ պարբերական մամուլի պատմությունից, Ե., 1976:
Երկեր խմբագրել
- Մանիկ, վիպակ, 1889։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԳՈՐԾ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Հախումյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 55)։ |