Սիմա (ճապ.՝ 千早赤阪村 Սիմա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 179,72 կմ²[2], բնակչությունը՝ 51 273 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 285,29 մարդ/կմ²։

Բնակավայր
Սիմա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 2004 թ.
Մակերես178,95 կմ²
Բնակչություն45 834 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.shima.mie.jp(ճապոներեն)
Սիմա (քաղաք) (Ճապոնիա)##
Սիմա (քաղաք) (Ճապոնիա)

2016 թվականի մայիսի 26-27-ին Սիմա քաղաքում անցկացվել է Մեծ յոթնյակի 42-րդ սամմիթը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Սիմա քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս քաղաքն ընդգրկված է Իսե-Սիմա ազգային պարկի կազմի մեջ։ Սիմայի հետ սահմանակցում են Իսե, Տոբա քաղաքները և Մինամիիսե[4] ավանը։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը կազմում է 51 273 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 285,29 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 63 065 մարդ
1985 64 252 մարդ
1990 62 877 մարդ
1995 63 035 մարդ
2000 61 628 մարդ
2005 58 225 մարդ

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի տարածքում կան մի քանի ծովափնյա շրջաններ, մի քանի ոչ մեծ նավահանգիստներ և ձկնարտադրությամբ զբաղվող ընկերություններ, Իսոբե շրջանում տեղակայված է «Shima Spain Village» զվարճանքների այգին[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  4. データのダウンロード(2.各データ詳細
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  6. «Shima Spain Village» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմա (քաղաք)» հոդվածին։