Սիգրիդ Բլոմբերգ

շվեդ քանդակագործ

Սիգրիդ Բլոմբերգ (շվեդ.՝ Sigrid Blomberg, լրիվ անունը` Էմմա Էմիլիա Սիգրիդ Շառլոտ Բլոմբերգ, շվեդ.՝ Emma Emilia Sigrid Charlotte Blomberg, հոկտեմբերի 17, 1863(1863-10-17)[1][2][3][…], Fliseryd, Շվեդիա[2][1][4] - հունվարի 28, 1941(1941-01-28)[1][5], Կարլստադ, Karlstad Municipality, Վերմլանդ, Շվեդիա[5][1]), շվեդ քանդակագործ։ Մասնագիտացած է եղել պաշտամունքային աշխատանքներում[8]։

Սիգրիդ Բլոմբերգ
շվեդ.՝ Emma Emilia Sigrid Charlotte Blomberg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1863(1863-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրFliseryd, Շվեդիա[2][1][4]
Մահացել էհունվարի 28, 1941(1941-01-28)[1][5] (77 տարեկան)
Վախճանի վայրըԿարլստադ, Karlstad Municipality, Վերմլանդ, Շվեդիա[5][1]
Քաղաքացիություն Շվեդիա[6]
ԿրթությունԿոնստֆակ[7][1] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1898)[7][1]
Մասնագիտությունքանդակագործ
 Sigrid Blomberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիգրիդ Բլոմբերգը ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 17-ին, Կալմար լենի Ֆլիզերիդ քաղաքում, Ալֆրեդ Բլոմբերգի (Alfred Blomberg) և նրա կնոջ՝ Շառլոտա Լունդկվիստի (Charlotte Lundqvist) ընտանիքում։ Սիգրիդը հինգ եղբայրների և քույրերի հետ միասին մեծացել են Սմոլանդի նահանգում գտնվող իրենց հորը պատկանող Skärshult ֆերմայում[8]։

Դպրոցական տարիներն անց է կացրել Կալմարի Nisbeth աղջիկների դպրոցում։ Դեռ վաղ տարիքում նա սկսել է փայտի վրա փորագրություններ կատարել։ 1888 թվականի աշնանը Սիգրիդ Բլոմբերգը ընդունվել է Ստոկհոլմի աղջիկների տեխնիկում։ Սկզբում նա չէր պատրաստվում նկարիչ դառնալ, բայց մի անգամ կավով աշխատելուց հետո ինքն իր մեջ նոր ստեղծագործական հնարավորություններ է գտել։ 26 տարեկան հասակում ընդունվել է Արվեստի թագավորական ակադեմիա, որտեղ սովորել է 1889-1898 թվականներին։ 1895-1896 թվականներին մասնակցել է Ակսել Տալբերգի կերագծման դասընթացներին։ Ակադեմիայում ուսման ընթացքում մի քանի տարի անցկացրել է Գերմանիայում[8]։

Բլոմբերգի ՝ որպես քանդակագործի գործունեությունը սկսեց մարել, երբ նրա տեսողությունը վատացավ։ Նրա քանդակագործական կարիերան ավարտվեց 1912 թվականին, և դրանից հետո նա իրեն դրսևորեց որպես կազմարար։ Տկարությունը ստիպել է նրան տեղափոխվել Կարլստադում բնակվող իր քույրերից մեկի մոտ, որտեղ էլ մահացել է 1941 թվականի հունվարի 28-ին։

Սիգրիդ Բլոմբերգի գործերը հիմնականում պաշտամունքային և սրբազան բնույթի էին։ Ներկայումս դրանք ցուցադրվում են Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, Շվեդիայի ազգային թանգարանում, ինչպես նաև Կալմարի արվեստի թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Բլոմբերգ» հոդվածին։