Սթիվ Օսթին (ծնված որպես Սթիվ Ջեյմս Անդերսոն Steven James Anderson, ավելի ուշ՝ Սթիվեն Ջեյմս Ուիլյամս Steven James Williams, դեկտեմբերի 18, 1964(1964-12-18), Օստին, ԱՄՆ), առավել հայտնի իր «Սառցե գունդ»[1] Սթիվ Օսթին (անգլ.՝ Stone Cold Steve Austin) ռինգային/ հեռուստատեսային անվամբ, ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասան, նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Որպես ռեստլեր հանդես է եկել այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են «WCW»-ն, «ECW»-ն և «WWF»-ը, որտեղ էլ հասել է մասնագիտական կարիերայի բարձրակետին ու համաշխարհային ճանաչման։

Սթիվ Օսթին
Steve Austin
Դիմանկար
Օսթինը «Սան Դիեգո կոմիկ կոն» իրադարձության ժամանակ (2010)
Ծնվել էդեկտեմբերի 18, 1964 (59 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վիկտորիա, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀյուսիսային Տեխասի համալսարան
Կարողություն $ 45 միլիոն (2014)
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), պոդքաստեր և հնչյունավորող
Աշխատանք1989–2003 (ռեստլեր)
1998–այժմ (դերասան)
ԱմուսինՔեթրին Բերհուս (1990–1992)
Ջեննի Քլարկ (1992–1999)
Դեբրա Մարշալ (2000–2003)Քրիստին Ֆերիս
(2009–այժմ)
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀոլիվուդյան շիկահերներ
ԵրեխաներՍտեֆանի Ուիլյամս
(ծ. 1991)
Կեսիդի Ուիլյամս
(ծ. 1996)
Ջեյդ Ադամս
ԿայքBroken Skull Ranch
 Stone Cold Steve Austin Վիքիպահեստում

Ըստ «WWE»-ի գործադիր տնօրեն և նախագահ Վինս Մաքմահոնի` արդյունաբերության պատմության մեջ Օսթինը եղել է ամենաշահութաբեր ռեստլերը։ 2009 թվականին դարձել է WWE-ի փառքի սրահի անդամ։

Մասնագիտական կարիերայի ընթացքում Օսթինն ընդհանուր առմամբ նվաճել է 20 չեմպիոնական տիտղոս։ Բացի այդ, հաղթել է նաև 1996 թ. «Ռինգի արքա» և 1997, 1998 և 2001 թթ. «Թագավորական կռիվ» մրցույթները։ 2003 թ. վճռել է վաղաժամ հեռանալ կարիերայից՝ ծնկի և պարանոցի շրջանում ձեռք բերած բազմաթիվ վնասվածքների պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռունին իր սիմուլյացիայի համար մարտահրավեր է ստացել պրոֆեսիանալ ըմբշամարտիկից». «Premiereleague.am». 18.02.2015.(հայ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սթիվ Օսթին հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Օսթին» հոդվածին։