Սթիվ ՄաքՄանաման
Սթիվ ՄաքՄանաման (անգլերեն՝ Steve McManaman, փետրվարի 11, 1972[1][2][3], Բութլ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանության գծում, վինգերի[4] և խաղարկողի դիրքում[5] Անկացրել է իր կարիերան 20-րդ դարի եվրոպական ֆուտբոլի ամենահաջողակ ակումբներից երկուսում[6], «Լիվերպուլ ՖԱ» և «Ռեալ Մադրիդ», այնուհետև խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում», արտասահամանյան ակումներում նվաճած տիտղոսների քանակով Մաքմանամանը համարվում է ամենատիտղոսակիր և ամենահաջողակ անգլիացի ֆուտբոլիստներից մեկը[7]։
Սթիվ ՄաքՄանաման անգլ.՝ Steve McManaman | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Սթիվեն Մաքմանաման | ||
Ազգությունը | անգլիացի | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1972 | ||
Ծննդավայր | Լիվերպուլ, Անգլիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1988-1990 | Լիվերպուլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1989-1999 1999-2003 2003-2005 1989-2005 |
Լիվերպուլ Ռեալ Մանչեսթեր Սիթի Արդյունքը |
274(46) 94 (8) 35 (0) 403 (54) | |
Ազգային հավաքական | |||
1991-1993 1994-2001 |
Անգլիա մինչև 21 Անգլիա |
7 (1) 37 (3) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մաքմանամանը առաջին բրիտանացի ֆուտբոլիստն է, որին հաջողվել է երկու անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, ինչպես նաև եղել է առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով երկու անգամ հաղթել է այդ խաղարկությունում ոչ անգլիական թիմերի կազմում։ 2008 թվականին նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը արտերկրում հանդես եկող անգլիացի TOP-10 ֆուտբոլիստների ցանկում, Կևին Կիգանից և Ջոն Չարլզից հետո[8]։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
1990-ական թվականների կեսերին Լիվերպուլի իր թիմակիցների՝ Փոլ Ինսայի, Ռոբի Ֆաուլերի, Սթեն Կոլիմիրոյի, Ջեյմի Ռեդնապի, Ջեյմս Դևիդի և Ջեյսոն Մաքաթիրի հետ միասին մտավ այսպես կոչված «Սփայս Բոյսի» կազմի մեջ — Լիվերպուլի տաղանդավոր ֆուտբոլիստների խումբ, որոնք չնայած իրենց մեծ տաղանդին այդպես էլ չկարողացան իրենց ակումբի հետ լուրջ հաջողությունների հասնել։
Ինչպես Լիվերպուլի մյուս հայտնի ֆուտբոլիստները (Յան Ռաշ, Ռոբի Ֆաուլեր, Մայքլ Օուեն, Ջեյմի Քարրագեր) այնպես էլ Մաքմանամանը մանուկ հասակում երկրպագել է Լիվերպուլի սկզբունքային և ոխերիմ մրցակցին՝ «Էվերթոնին»։
Վիճակագրություն խմբագրել
Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպական | Ընդամենը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ |
1990–91 | Լիվերպուլ | Երկրորդ Լիգա | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
1991–92 | 30 | 5 | 8 | 3 | 5 | 3 | 8 | 0 | 51 | 11 | ||
1992–93 | Պրեմիեր Լիգա | 31 | 4 | 1 | 0 | 5 | 2 | 3 | 1 | 40 | 7 | |
1993–94 | 30 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 34 | 2 | ||
1994–95 | 40 | 7 | 7 | 0 | 8 | 2 | 0 | 0 | 55 | 9 | ||
1995–96 | 38 | 6 | 7 | 2 | 4 | 1 | 4 | 1 | 53 | 10 | ||
1996–97 | 37 | 7 | 2 | 0 | 4 | 2 | 8 | 1 | 51 | 10 | ||
1997–98 | 36 | 11 | 1 | 0 | 5 | 0 | 4 | 1 | 46 | 12 | ||
1998-99 | 28 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 31 | 5 | ||
Ընդամենը | 272 | 46 | 29 | 5 | 33 | 10 | 30 | 5 | 364 | 66 | ||
1999-20 | Ռեալ Մադրիդ | Լա Լիգա | 30 | 3 | 10 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 47 | 4 |
2000–01 | 26 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 42 | 2 | ||
2001–02 | 23 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 2 | 38 | 4 | ||
2002–03 | 15 | 1 | 4 | 1 | 0 | 0 | 6 | 2 | 25 | 4 | ||
Ընդամենը | 94 | 8 | 22 | 1 | 0 | 0 | 36 | 5 | 152 | 14 | ||
2003–04 | Մանչեսթեր Սիթի | Պրեմիեր Լիգա | 22 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 30 | 0 |
2004–05 | 13 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
Ընդամենը | 35 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 44 | 0 | ||
Ընդամենը կարիերայում | 401 | 54 | 52 | 7 | 37 | 10 | 70 | 10 | 560 | 80 |
Նվաճումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
- Անգլիայի գավաթ։ 1991-92
- Լիգայի գավաթ։ 1994-95
- Լա Լիգա ։ 2000-01, 2002-03
- Իսպանիայի սուպերգավաթ։ 2001, 2003
- Չեմպիոնների Լիգա ։ 2000, 2002
- ՈՒԵՖԱ -ի սուպերգավաթ։ 2002
- Միջմայրցամաքային գավաթ։ 2002
Անձնական խմբագրել
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից մտել է տարվա խորհրդանշական հավաքականի կազմ։ 1995, 1996, 1997, 1998
- Մտել է Եվրո-1996 -ի խորհրդանշական կազմ։ 1996
- Անգլիական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 1997 դեկտեմբեր
- Չեմպիոնների Լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ 2000
- Ալան Խարդակերի մրցանակակիր։ 1995
- Զբաղեցնում է 22-րդ տեղը Լիվերպուլի մեծագույն ֆուտբոլիստների ցուցակում (Players Who Shook The Kop)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Steve McManaman Official Liverpool Profile». Liverpool.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16–ին-ին.
- ↑ «FOOTBALL: HOULLIER SET TO DITCH REAL DEAL McMANAMAN». Sunday Mirror. Findarticles.com. 1999 թ․ մարտի 14. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Ingo Faulhaber. «IFFHS». Iffhs.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Rory Ross (2004 թ․ սեպտեմբերի 10). «'I loved the life of a galactico's wife'». London: telegraph.co.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24–ին-ին.
- ↑ Anstead, Mike. «Top 10 Greatest British Footballers to have played Abroad». The Sun. London. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10–ին-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ ՄաքՄանաման» հոդվածին։ |