Սթիվ Կորիկա

ավստրալիացի ֆուտբոլիստ

Սթիվեն Քրիստոֆեր Կորիկա (անգլ.՝ Stephen Christopher Corica, մարտի 24, 1973(1973-03-24)[1][2], Innisfail), ավստրալիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը հայտնի է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս», «Սիդնեյ» ակումբների Կև «Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական»-ի կազմում խաղով։ 1920 և 1996 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկայումս մարզվում է «Սիդնեյ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Սթիվ Կորիկա
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1973(1973-03-24)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Innisfail
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Կորիկան իր կարիերան սկսել է «Մարկոնի Ստալիոն» ակումբում։ Նա ակումբի կազմում խաղացել է հինգ մրցաշրջան և օգնել է նրան դառնալ Ազգային լիգայի չեմպիոն։

1995 թվականին Սթիվը Ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնից տեղափոխվել է Անգլիայի «Լեսթեր Սիթի»՝ իր համերկրացի Ժելկո Կալաչի հետ միասին։ 1995 թվականի օգոստոսի 12-ին նորամուտ է ունեցել ակումբի կազմում՝ առաջին մրցախաղում խփելով գոլ։

1996 թվականին «Լեսթերի» մարզիչ Մարկ Մակգին գլխավորել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»-ը և այստեղ է հրավիրել Կորիկային։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,1 միլիոն ֆունտ։ Մագկին ցանկանում էր պայմանագիր կնքել նաև Կալաչի հետ, սակայն գործարքը չի կայացել։ Չորս մրցաշրջանի ընթացքում Սթիվը դարձել է ակումբի լիդերներից մեկը՝ խաղալով ավելի քան 100 խաղ գայլերի օգտին։

2000 թվականին Կորիկան ընդունել է ճապոնական «Սանֆրեչե Հիրոսիմա» ակումբի հրավերը։ Ջեյ Լիգայում երկու մրցաշրջանից հետո վերադարձել է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Ուոլսոլի» հետ։

2005 թվականին Սթիվը վերադարձել է հայրենիք՝ դառնալով «Սիդնեյի» ֆուտբոլիստ։ 2009 թվականին օգնել է ակումբին հաղթել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում և ՕՖԿ չեմպիոնների գավաթում։ 2010 թվականին Կորիկան ավարտել է Կարիերան։

Միջազգային կարիերա խմբագրել

1989 թվականին Սթիվը Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Շոտլանդիայի պատանեկան աշխարհի առաջնությանը։

1991 թվականին Կորիկան հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական առաջնությունում։

1992 թվականին Օլիմպիական հավաքականի կազմում նա մասնակցել է Բարսելոնայի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում Սթիվը մասնակցել Է Մեքսիկայի[3] և Գանայի հավաքականների դեմ խաղերում[4]։ 1993 թվականին Կորիկան նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում։

1995 թվականի փետրվար 15-ին Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Սթիվը իր առաջին գոլն է խփել Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում։ 1996 թվականին նա երկրորդ անգամ մասնակցել է Ալթայի Օլիմպիական խաղերին։ Մրցախաղում նա խաղացել է Ֆրանսիայի[5], Սաուդյան Արաբիայի[6] և Իսպանիայի[7] հավաքականների դեմ խաղերում։

2000 թվականին Սթիվը դարձել է ՕՖԿ ազգային գավաթի դափնեկիր։

2001 թվականին նա մասնակցել է Ճապոնիայում և Հարավային Կորեայում Կոնֆեդերացիայի գավաթին։ Մրցախաղում Կորիկան խաղացել է Մեքսիկայի[8], Ֆրանսիայի[9], Հարավային Կորեայի[10], Ճապոնիայի[11] և Բրազիլիայի[12] թիմերի դեմ խաղերում։

Գոլեր Ավստրալիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցախաղ
01. 15 փետրվար 1995 Սիդնեյի ֆուտբոլի մարզադահլիճ, Սիդնեյ, Ավստրալիա   Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական 2։1 2։1 Ընկերական խաղ
02. 9 փետրվար 2000 Պլայա Անչա, Վալպարաիսո, Չիլի   Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքական 1 1 Ընկերական խաղ
03. 19 հունիս 2000 Պապեետե, Տահիտի   Տահիտիի ֆուտբոլի ազգային հավաքական 13 17 Ազգերի գավաթ ՕՖԿ 2000
04. 28 փետրվար 2001 Էլ Կամպին, Բոգոտա, Կոլումբիա   Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1 2 Ընկերական խաղ
05. 14 ապրիլ 2001 Քոֆս Հարբոր, Ավստրալիա   Ֆիջիի ֆուտբոլի ազգային հավաքական 1։0 2։0 Աշխարհի առաջնություն 2002 ընտրական մրցաշար

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Մարկոնի Ստալիոնս»

  • Ազգային ֆուտբոլի լիգա՝ 1992/1993

  «Սիդնեյ»

  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2009/2010
  • ՕՖԿ չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2004/2005

Միջազգային

  Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

  • ՕՖԴ ազգերի գավաթ՝ 2000
  • Կոնֆեդերացիայի գավաթ՝ 2001

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Мексика (до 23) VS. Австралия (до 23) 1:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ հուլիսի 28.
  4. «Гана (до 23) VS. Австралия (до 23) 3:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ հուլիսի 26.
  5. «Франция (до 23) VS. Австралия (до 23) 2:0» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 20.
  6. «Австралия (до 23) VS. Саудовская Аравия (до 23) 2:1» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 22.
  7. «Испания (до 23) VS. Австралия (до 23) 3:2» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 24.
  8. «Мексика VS. Австралия 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ մայիսի 30.
  9. «Австралия VS. Франция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 1.
  10. «Южная Корея VS. Австралия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 3.
  11. «Япония VS. Австралия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 7.
  12. «Австралия VS. Бразилия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 9.

Արտաքին հղումներ խմբագրել