Սթիվ Էլանա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Սթիվ Էլանա (անգլ.՝ Steeve Elana. հուլիսի 11, 1980(1980-07-11)[1][2], Օբերվիլիե), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, դարպասապահ. հիմնականում խաղացել է «Մարտիգ» ֆուտբոլային ակումբի և Մարտինիկայի ազգային հավաքականի կազմում։

Սթիվ Էլանա
ֆր.՝ Steeve Elana
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1980(1980-07-11)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Օբերվիլիե
Հասակ 185 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Սկզբնական շրջանում որոշ ժամանակ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Լիգա 1-ի առաջնությանը մասնակցող Lille OSC թիմում՝ Միքայել Լանդրոյի փոխարեն դառնալով այդ թիմի հիմնական դարպասապահը[3]։ Բայց 2013-2014 մրցաշրջանից «Լիլ»-ի դարպասում իր տեղը զիջել է նիգերիացի Վինսենթ Էնյիմային։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆրանսիայում ծնված Էլանան մարտինիկյան և գվինեական արմատներ ունի[4] և միջազգային հանդիպումների է մասնակցել ՖԻՖԱ-ի անդամ չհամարվող Մարտինիկայի հավաքականի կազմում։ 2019 թվականի մարտ ամսին 38-ամյա Էլանան հրավիրվել է հանդես գալու Գվինեայի ազգային հավաքականի կազմում[5] Նա ջանացել է Գվինեայի քաղաքացիություն ստանալ, բայց դա նրան չի հաջողվելկ, քանի որ չի կարողացել հաստատել, որ իր պապերը ապրել են իր մատնանշած գվինեական գյուղում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. [http: s://kreyoldiaspower.net/2021/03/22/steeve-elena/ «STEEVE ELANA: "Dans le foot, il faut vraiment avoir une abnégation hors du commun…"»]. kreyoldiaspower.net. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Guinée : Steeve Elana et la Guinée, c'est mal parti». France Football.
  5. «Syli National : les 23 de Paul Put pour affronter la Centrafrique». 2019 թ․ մարտի 14.
  6. Lantheaume, Romain. «Guinée : la naturalisation de Steeve Elana a capoté ! - Afrik-Foot».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Էլանա» հոդվածին։