Սթիվեն Սոդերբերգ

Ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և կինեմատոգրաֆ

Սթիվեն Էնդրյու Սոդերբերգ (անգլ.՝ Steven Andrew Soderbergh, հունվարի 14, 1963(1963-01-14)[1][2][3][…], Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր և մոնտաժոր։ «Սեքս, սուտ և տեսանյութ» (1989) ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և «Անկախ ոգի» մրցանակների։ «Թրաֆիք» (2000) ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ 2013 թվականին «Behind the Candelabra» ֆիլմի լավագույն ռեժիսուրայի և մոնտաժի համար ստացել է երկու «Էմմի» մրցանակ։

Սթիվեն Սոդերբերգ
Ծննդյան թիվ՝հունվարի 14, 1963(1963-01-14)[1][2][3][…] (61 տարեկան)
Ծննդավայր՝Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ[5]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան, կինոօպերատոր, գործադիր պրոդյուսեր, showrunner և ռեժիսոր
Պարգևներ՝

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

Ոսկե արմավենի

«Անկախ ոգի» մրցանակ լավագույն ռեժիսորի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Լոս Անջելեսի կինոքննադատների ընկերության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Critics' Choice Movie Award for Best Director?

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն ռեժիսորի համար

Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ լավագույն ռեժիսորին

Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ լավագույն ռեժիսորին

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն ռեժիսորի համար

New York Film Critics Circle Award for Best Film?

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Օսկար լավագույն ռեժիսորի համար

Toronto Film Critics Association Award for Best Director?

Satellite Award for Best Director?

Փրայմթայմ Էմմի մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական հաղորդման լավագույն ռեժիսուրայի համար

և

Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director?

IMDb։ID 0001752
extension765.com

Կենսագրություն խմբագրել

Սթիվեն Սոդերբերգը ծնվել է 1963 թվականի հունվարի 14-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ Մերի և Փիթեր Սոդերբերգների ընտանիքում։ Սթիվենը հավերժացրել է ծնողների անունները, երբ սկսել է աշխատել կինոյում․ որպես օպերատոր իր աշխատանքները ստորագրում է իբրև Փիթեր Էնդրյուս, իսկ որպես մոնտաժոր օգտագործում է Մերի Էնն Բերնարդ կեղծանունը[6]։ Երբ Սթիվենը դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Փիթսբուրգ, իսկ հետո՝ Բաթոն Ռուժ (Լուիզիանա), որտեղ Նահանգի համալսարանում աշխատանքի է տեղավորվել որպես դեկան։

Դեռ միջնակարգ դպրոցը չավարտած՝ Սթիվենը համալսարանում մասնակցել է անիմատորների դասընթացների, որտեղ նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը։ Դպրոցն ավարտելով՝ Սոդերբերգը Հոլիվուդ տեղափոխվելու անհաջող փորձ է կատարել։ Որոշ ժամանակ այնտեղ աշխատելով՝ վերադարձել է Բաթոն Ռուժ, որտեղ աշխատել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներ պատրաստող վիդեոստուդիայում։ Համատեղ շարունակել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր և գրել սցենարներ։ 1986 թվականին Սոդերբերգը նկարահանել է «Yes: 9012 Live» վավերագրական ֆիլմը «Yes» բրիտանական ռոք-խմբի մասին, որի համար առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։

Առաջին ռեժիսորական հաջողությունից հետո Սոդերբերգը խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ, բայց շուտով նրան հաջողվել է լուծել դրանք։ 1987 թվականին Սոդերբերգը նկարահանել է սեքսուալ հարաբերությունների մասին կարճամետրաժ «Ուինսթոն» (անգլ.՝ Winston) ֆիլմ-հետազոտությունը, որի տրամաբանական շարունակությունն է դարձել «Սեքս, սուտ և տեսանյութ» (անգլ.՝ Sex, Lies, and Videotape) լիամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան կայացել է «Սանդենս» կինոփառատոնում։ 1989 թվականին ֆիլմի համար Սթիվենը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի և լավագույն օրիգինալ սցենարի համար՝ «Օսկար» մրցանակի։

Հաջորդող վեց տարիների ընթացքում Սոդերբերգն ամուսնացել է դերասանուհի Բեթսի Բրենթլիի հետ և որոշ ժամանակ անց՝ ամուսնալուծվել։ Ամուսնության արդյունքում ծնվել է նրա դուստրը՝ Սառան։ Հենց այս ժամանակ էլ նա աշխատել է իր երկրորդ կինոժապավենի՝ Ֆրանց Կաֆկայի տեղծագործությունների վրա հիմնված «Կաֆկա» ֆիլմի վրա, որտեղ գլխավոր դերը խաղացել է Ջերեմի Այրոնսը։

Ռեժիսորի հաջորդ ֆիլմը «Բլրի արքան» է, որը նկարահանվել է Ա. Ի. Հոչների հուշագրությունների հիման վրա և պատմում է Մեծ ճգնաժամի տարիներին փոքրիկ տղայի կյանքի մասին։

1995 թվականի քրեական «Այնտեղ՝ ներսում» դրամա-նուարը, որը պատմում է գանձիչ մեքենայի կողոպուտի մասին, ցույց է տվել Սոդերբերգյան ռեժիսուրայի դասական վարժանքներ՝ ոչ գծային ներկայացում և խաղ գույների հետ։ Նրա հաջորդ՝ «Գրեյի անատոմիան», ֆիլմն այլընտրանքային բժշկության փորձերի մասին է, որոնք անցկացնում է հայտնի ամերիկացի դերասան Սփոլդինգ Գրեմը։

1996 թվականի փորձարարական «Շիզոպոլիս» կատակերգությունը, որում Սոդերբերգը խաղացել է գլխավոր դերերից մեկը, ինչպես նաև եղել է կոմպոզիտոր, օպերատոր, սցենարի հեղինակ և ռեժիսոր, սկսվում է հետևյալ խոսքերով․ «Տիկնայք և պարոնայք, երիտասարդներ և ծերեր։ Եթե դուք ֆիլմի սյուժեն կհամարեք խճճված, հիշեք, որ դա մեր մեղքը չէ, ամբողջը ձեր մեջ է։ Դուք ստիպված կլինեք նայել այն նորից ու նորից, մինչև կհասկանաք ամեն ինչ»։

Ջորջ Քլունիի հետ Սոդերբերգի առաջին համատեղ աշխատանքը ամերիկացի հայտնի գրող Էլմոր Լեոնարդի վեպի հիման վրա նկարահանված «Տեսադաշտից դուրս» ֆիլմն էր։ Այս քրեական դրամայում նկարագրված է բանկ թալանողի (Ջորջ Քլունիի կատարմամբ) և ֆեդերալ Մարշալ Կարեն Սիսկոյի (Ջենիֆեր Լոպեսի կատարմամբ) միջև ռոմանտիկ փոխհարաբերությունների պատմությունը։

1999 թվականի մեկուկեսժամյա «Անգլիացին» ֆիլմում Սոդերբերգը մոնտաժի հատուկ տեխնիկայի օգտագործմամբ ցույց է տվել ոչ գծային սյուժե կառուցելու իր ունակությունը։ Նեո նուարի ոճում կատարված քրեական դրամայում նկարահանվել են այնպիսի հայտնի ամերիկացի դերասաններ, ինչպիսիք են Թերենս Սթեմփը և Փիթեր Ֆոնդան։

Երբ փորձում ես անտեղյակներին բացատրել, թե ինչ մասնագիտություն է ռեժիսորի մասնագիտությունը, ինչ է անում, ապա ստացվում է մոտավորապես հետևյալը. վերցնում ես ինչ-որ նյութ, որը ֆիլտրվում է քո ականջների և աչքերի միջոցով և ձեռք բերում յուրահատուկ երանգ։

Սթիվեն Սոդերբերգ[7]

2000 թվականին Սոդերբերգը նկարահանել է «Էրին Բրոկովիչ» և «Թրաֆիք» ֆիլմերը, որոնք ստացել են «Օսկար» մրցանակի մի քանի անվանակարգ և Սոդերբերգին դարձրել 1939 թվականից ի վեր առաջին ռեժիսորը, որը միանգամից երկու տարբեր աշխատանքի համար (հինգ ֆիլմից երկուսը նկարահանվել է Սոդերբերգի կողմից) առաջադրվել է «Օսկար» մրցանակի «լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Արդյունքում նա «Թրաֆիք» ֆիլմի համար ստացել է Ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակ։ «Թրաֆիքը» Սթիվեն Գաանի սցենարով քրեական դրամա է, որը նկարագրում է թմրանյութերի առևտրի բոլոր փուլերը՝ միջազգային մատակարարումներից մինչև վերջնական գնորդներին վաճառելը։ Այսօրվա դրությամբ այն ռեժիսորի ամենաերկար ֆիլմն է (147 րոպե)։

«Էրին Բրոկովիչ» ֆիլմը իրական իրադարձությունների վրա հիմնված սոցիալական դրամա է միայնակ մոր մասին, որը դատավարության մեջ է մտել գրունտային ջրեր աղտոտող PG&E ընկերության հետ (գլխավոր դերում՝ Ջուլիա Ռոբերտս):

Սիրված ֆիլմեր
Սթիվեն Սոդերբերգ
Indiewire[8]

2001 թվականին Սոդերբերգը նկարահանել է «Օուշենի տասնմեկ ընկերները»՝ 1960 թվականի համանուն ֆիլմի ոճավորված ռեմեյքը, որի գլխավոր դերերում խաղում են Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ջուլիա Ռոբերթսը և Մեթ Դեյմոնը։ Ֆիլմը դարձել է ռեժիսորի կարիերայի ամենահաջողակ ֆիլմերից մեկը. այն հավաքել է ավելի քան 183 միլիոն դոլար[9]։

Ռեժիսորի հաջորդ ֆիլմը Էլմոր Լեոնարդի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Ողջ գեղեցկությամբ» փոքրաբյուջետային փորձարարական կատակերգությունն է, որը «Սեքս, սուտ և տեսանյութ» ժապավենի ոճական շարունակությունն է։

Ստանիսլավ Լեմի համանուն վեպի հիման վրա Սթիվեն Սոդերբերգի «Սոլյարիս» ֆիլմը խիստ տարբերվում է Անդրեյ Տարկովսկու էկրանավորումից։ Սոդերբերգը շեշտը դրել է ոչ թե «բարոյական խնդրի», այլ տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների, սիրո և սեռական հարաբերության վրա։ Ֆիլմի պրոդյուսերը Ջեյմս Քեմերոնն է, գլխավոր դերում հանդես է եկել Ջորջ Քլունին։

HBO մալուխային հեռուստաընկերության համար Սոդերբերգի հաջորդ նախագիծը՝ «Դեպի Սթրիթ» կիսավեր մինի-սերիալը (յուրաքանչյուր սերիան ունի 30 րոպե տևողություն), Վաշինգտոնի լոբբիստների և քաղաքական գործիչների մասին է։ Նախագծի պրոդյուսերը Ջորջ Քլունին է։ «Դեպի Սթրիթ» մինի-սերիալը մի քանի հեռուստատեսային սերիալներից առաջինն է, որը Սոդերբերգը նախատեսել է նկարահանել HBO-ի համար։

«Էրոս» ֆիլմը երեք կուլտային ռեժիսորների՝ Սթիվեն Սոդերբերգի, Վոնգ Կարվայի և Միքելանջելո Անտոնիոնիի ստեղծագործական համագործակցությունն է։ Սոդերբերգը նկարահանել է «Էկվիլիբրիում»-ի դրվագը՝ պատմություն կպչուն էրոտիկ երազից տառապող գովազդային գործակալի մասին և հոգեվերլուծողի, որը փորձում է լուծել ոչ միայն հաճախորդի, այլև իր սեփական խնդիրները։

2004 թվականին լույս է տեսել «Օուշենի տասներկու ընկերները»՝ «Օուշենի տասնմեկ ընկերների» շարունակությունը։ Այս ֆիլմում Սոդերբերգը նախորդ ֆիլմի գրեթե բոլոր թեմաներն ու սյուժետային գծերը վերախաղարկել է և նորարարական ռեժիսուրայի շնորհիվ մեծամասամբ գերազանցել իր իսկ բնագիրը։ 2007 թվականին թողարկվել է «Օուշենի տասներեք ընկերները» ֆիլմը, որի ռեժիսորը կրկին Սոդերբերգն է։

2005 թվականին Սոդերբերգը HBO-ի համար նկարահանել է «Unscripted» հեռուստասերիալի պիլոտային սերիան այն երիտասարդների մասին, որոնք փորձում են աշխատանքի տեղավորվել Հոլիվուդում։ Մնացած շարքը նկարահանել է Ջորջ Քլունին, նախագծի սցենարիստը Հրանտ Հեսլովն է։

«Պղպջակը» Սոդերբերգի առանց հատուկ գրված սցենարի, թվային տեսախցիկով նկարահանված և ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ փորձարարական ցածրաբյուջետային ֆիլմն է։ Ֆիլմը միաժամանակ թողարկվել է կինոթատրոններում, DVD-ներով և մալուխային ցանցերում ցուցադրվելու համար։ Սա ֆիլմն այս կերպ վարձույթի ներկայացնելու առաջին փորձն էր։

 
Սոդերբերգը կնոջ՝ Ջուլս Էսների հետ 2009 թվականին Վենետիկի կինոփառատոնում:

Սոդերբերգը ևս մի քանի ֆիլմ է նկարահանել. «Չե»՝ ֆիլմ Էռնեստո Չե Գևարի մասին (գլխավոր դերում՝ Բենիսիո դել Տորո)։ «Լավ գերմանացի» ռոմանտիկ դրամայի (գլխավոր դերերում՝ Քեյթ Բլանշետ և Ջորջ Քլունի) արտադրությունը, որի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմական Բեռլինում, ավարտվել է 2006 թվականին[10]։

2013 թվականի հունվարին Vulture պարբերականին տված հարցազրույցում Սոդերբերգը հայտնել է, որ Թվիթթերում վարում է ստվերային բլոգ[11]։ Մի քանի օր անց նա բացահայտել է իր հաշվի անունը՝ @Bitchuation[12][13]։ Բլոգի առաջին գրառումն արվել է 2012 թվականի հոկտեմբերի 13-ին։ Իր թվիթերում ռեժիսորը կիսվել է տարբեր թեմաների շուրջ և ցուցադրել հումորի զգացումը[14]։

2013 թվականին Սան Ֆրանցիսկոյի 56-րդ միջազգային կինոփառատոնում Սթիվեն Սոդերբերգը ծրագրային ճառով հանդես է եկել ժամանակակից կինեմատոգրաֆիայում գործերի վիճակի մասին[15][16]։

2013 թվականի մարտին հաղորդվել է[17][18], որ Սոդերբերգը մտադիր է զբաղվել Ջոն Բարթի «Արջընկույզի վաճառական» վեպի հիման վրա 12 ժամանոց մինի-սերիալի նկարահանմամբ։ Սակայն մայիսին հայտնի է դարձել, որ ռեժիսորը Cinemax մալուխային ալիքի պատվերով նկարահանելու է «Նիկերբոկերի հիվանդանոց» հեռուստասերիալի 10 դրվագ։ Գործողությունները ծավալվելու էին 1900 թվականին Նյու Յորքի Նիկերբոքերի հիվանդանոցում (անգլ.՝ Knickerbocker Hospital), որտեղ ցուցադրվելու էր բարձր մահացության և հակաբիոտիկների բացակայության պայմաններում բժիշկների աշխատանքը մինչև ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների գյուտը[19][20]։ Նոյեմբերին հայտնվել է սերիալի արտադրության մասին առաջին տեղեկությունը[21]։

Սոդերբերգը 2015 թվականին թողարկված «Սուպեր Մայք XXL» ֆիլմի օպերատորն ու մոնտաժորն է[22]։

Անձնական կյանք խմբագրել

2003 թվականից Սոդերբերգն ամուսնացել է լրագրող Ջուլս Էսների հետ, որին հաճախ շնորհակալություն է հայտնում կանացի կերպարներ ստեղծելու ոգեշնչման համար[23]։ Նա դուստր ունի դերասանուհի Բեթսի Բրենթլիի հետ առաջին ամուսնությունից, որի հետ ամուսնացած է եղել 1989-1994 թվականներին[24]։ Նա նաև դուստր ունի (ծնված՝ 2009 թվականին) ավստրալիացի կնոջից[25]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Օպերատոր Պրոդյուսեր Մոնտաժոր
1987 Ուինսթոն
 Y
 Y
1989 Սեքս, սուտ և տեսանյութ
 Y
 Y
 Y
1991 Կաֆկա
 Y
 Y
1993 Բլրի արքան
 Y
 Y
 Y
1993 Ընկած հրեշտակներ
 Y
1993 Կարեր
 Y
1995 Այնտեղ, ներսում
 Y
 Y
1996 Գրեյի անատոմիան
 Y
1996 Ցերեկային ճանապարհորդներ
 Y
1996 Շիզոպոլիս
 Y
 Y
 Y
 Y
1997 Գիշերային հերթապահություն
 Y
1998 Տեսադաշտից դուրս
 Y
1998 Փլեզանթվիլ
 Y
1999 Անգլիացի
 Y
2000 Էրին Բրոկովիչ
 Y
2000 Թրաֆիք
 Y
 Y
2001 Օուշենի տասնմեկ ընկերները
 Y
 Y
2001 Ո՞վ է Բեռնարդ Տապին
 Y
2002 Ողջ գեղեցկությամբ
 Y
 Y
2002 Սոլյարիս
 Y
 Y
 Y
 Y
2002 Անքնություն
 Y
2002 Դրախտից հեու
 Y
2002 Բարի գալուստ Քոլինվուդ
 Y
2002 Նակոյքացի
 Y
2002 Վտանգավոր մարդու խոստովանությունը
 Y
2003 Դեպի Սթրիթը
 Y
 Y
 Y
 Y
2004 Աֆերիստներ
 Y
 Y
2004 Աստծո ձեռքերում
 Y
2004 Օուշենի տասներկու ընկերները
 Y
 Y
 Y
2004 Բաճկոն
 Y
2004 Ունակ Էդվարդսը
 Y
2004 Էրոս
 Y
 Y
 Y
 Y
2005 Պղպջակ
 Y
 Y
 Y
 Y
2005 Մեծ դատարկություն
 Y
2005 Անպատրաստ
 Y
2005 Սարիանա
 Y
2005 Բարի գիշեր և հաջողություն
 Y
2005 Լուրեր են պտտվում…
 Y
2006 Լավ գերմանացի
 Y
 Y
 Y
 Y
2006 Տիմոֆեյ Բերեզինի կյանքի կեսը
 Y
2006 Մթագնում
 Y
2007 Օուշենի տասներեք ընկերները
 Y
 Y
 Y
2007 Մայքլ Քլեյթոն
 Y
2007 Սառցե քամի
 Y
2007 Ես այստեղ չեմ
 Y
2007 Ուրվականներ
 Y
2009 Զանգով աղջիկ
 Y
 Y
 Y
2009 Տեղեկատու
 Y
 Y
2009 Չե
 Y
 Y
 Y
2009 Սեքսոհոլիկ
 Y
2011 Վարակում
 Y
 Y
 Y
2011 Քևինի մոտ ինչ-որ բան սխալ է
 Y
2012 Նոկաուտ
 Y
 Y
 Y
2012 Սուպեր Մայք
 Y
 Y
 Y
2013 ճյուղավոր աշտանակների հետևում
 Y
 Y
 Y
2013 Կողմնակի էֆեկտ
 Y
 Y
2014 Նիկերբոկեր հիվանդանոցը
 Y
 Y
 Y
 Y
2014 Քաղաքացի չորս
 Y
2014 Հիսուսի քաղցր արյունը
 Y
2015 Սուպեր Մայք XXL
 Y
 Y
 Y
2016 Զանգով աղջիկը
 Y
2017 Հաջողակ Լոգանը
 Y
 Y
 Y
2017 Մոռացվածներն Աստծո կողմից
 Y
2018 Օուշենի ութ ընկերուհիները
 Y
2018 Խճանկարչություն
 Y
 Y
 Y
 Y
2018 Պարանորմալ
 Y
 Y
 Y
2019 Բարձր թռիչքի թռչուն
 Y
 Y
 Y
2019 Լվացքատուն
 Y
 Y
 Y
2019 Խոշտանգումների հաշվետվություն
 Y
2020 Բիլ և Թեդ
 Y
Թող խոսեն
 Y
 Y
 Y

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Aaron Baker. Steven Soderbergh. — Urbana: University of Illinois Press, 2011. — P. 106.
  7. Шейла Джонсон (1999-11). «Стивен Содерберг: «Я всегда стоял лишь одной ногой в Голливуде…»» (ռուսերեն). «Искусство кино». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. Ryan Lattanzio (2015 թ․ հուլիսի 1). «Steven Soderbergh picks 11 favorite films» (անգլերեն). Indiewire. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  9. «Box Office Mojo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  10. «Hollywood reporter». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. Mary Kaye Schilling. (2013 թ․ հունվարի 27). «In conversation: Steven Soderbergh» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  12. Adam B. Vary. (2013 թ․ ապրիլի 28). «Steven Soderbergh is (probably) tweeting a novella» (անգլերեն). BuzzFeed. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  13. Adam Chitwood. «Steven Soderbergh talks post-retirement plans, painting, Twitter, Behind the Candelabra, comic book movies, and more» (անգլերեն). Collider.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  14. «Стивен Содерберг, режиссёр и конспиратор» (ռուսերեն). Look At Me. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  15. Михаил Лемхин. (2013 թ․ ապրիլի 30). «Стивен Содерберг о положении дел в кино» (ռուսերեն). Чайка. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  16. Дмитрий Гнедич, Арсений Князьков. (2013 թ․ մայիսի 3). «Стивен Содерберг о положении дел в современном кинематографе» (ռուսերեն). kinomania.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  17. Adam Markovitz. (2013 թ․ մարտի 29). «Steven Soderbergh working on 12-hour adaptation of 'The Sot-Weed Factor'» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «Содерберг снимет сериал по классику постмодернизма» (ռուսերեն). Lenta.ru. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  19. Mike Fleming Jr. (2013 թ․ մայիսի 23). «Steven Soderbergh Will Interrupt Retirement To Direct And Produce Cinemax Series 'The Knick' With Clive Owen Starring» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  20. «Содерберг снимет сериал про медиков начала XX века» (ռուսերեն). Lenta.ru. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  21. Laura Smith. (2013 թ․ նոյեմբերի 7). «Time Travel With Steven Soderbergh on the Streets of New York» (անգլերեն). Hollywood.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  22. Ignatiy Vishnevetsky. (2014 թ․ մայիսի 20). «"Retired" Steven Soderbergh will be lighting, shooting, and editing Magic Mike XXL» (անգլերեն). The A.V. Club. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  23. Markovitz, Adam (2012 թ․ հունվարի 13). «Steven Soderbergh gets busy». Entertainment Weekly (անգլերեն).
  24. Collins, Scott (1997 թ․ փետրվարի 16). «The Funk of Steven Soderbergh». Los Angeles Times (անգլերեն).
  25. Thorne, Frank (2011 թ․ ապրիլի 7). «Director of Ocean's Eleven Steven Soderbergh admits fathering love child». Evening Standard (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Սոդերբերգ» հոդվածին։