Սթիվեն Կրեբ (անգլ.՝ Stephen Crabb, հունվարի 20, 1973(1973-01-20), Ինվերնես, Իվերնեսշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետում Ուելսի հարցերով նախարար (2014-2016), Քեմերոնի երկրորդ կաբինետում աշխատանքի և կենսաթոշակների նախարար (2016)։

Սթիվեն Կրեբ
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Բրիստոլի համալսարան, Tasker-Milward V.C. School? և Լոնդոնի բիզնես դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 20, 1973(1973-01-20) (51 տարեկան)
Ծննդավայր Ինվերնես, Իվերնեսշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ամուսին Béatrice Monnier?
 
Կայք՝ stephencrabb.com

Կենսագրություն խմբագրել

1981 թվականին Սթիվեն Կրեբի մայրը նրա և նրա երկու եղբայրների հետ փախել է իրենց հորից՝ փրկվելով ընտանեկան բռնությունից (նրանք ապրում էին Ինվերնեսում)[1]։ Մայրը երեխաներին մեծացրել է Հավերֆորդուեստի սոցիալական նպաստով (Պեմբրուքշիր կոմսություն, Ուելս)։ Նույն քաղաքում Կրեբն ավարտել է Թասկեր Միլուորդի պետական միջնակարգ դպրոցը (Tasker Milward Voluntary Controlled School): Ավելի ուշ ավարտել է Բրիստոլի համալսարանը, որտեղ սովորել է քաղաքագիտություն[2] և Լոնդոնի բիզնեսի դպրոցը, աշխատել է որպես մարքեթինգի գծով խորհրդատու[3]։

1998-2000 թվականներին Կրեբը մտել է Լոնդոնի Հյուսիսային Սաութվորք և Բերմոնդսի (North Southwark and Bermondsey) ընտրատարածքի պահպանողականների միություն։ 2001 թվականին ձեռնարկել է Համայնքների պալատ ընտրվելու անհաջող փորձ՝ Պրեսելի Պեմբրուքշիրի (Դայֆեդ կոմսություն, Ուելս) ընտրատարածքում։ 2005 թվականին Պահպանողական կուսակցությունը կրկին Կրեբի թեկնածությունն է առաջադրել նույն շրջանում, և նա ընտրվել է Համայնքների պալատ։ 2007-2009 թվականներին եղել է Պահպանողական կուսակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ 2010 թվականին վերընտրվել է իր շրջանում, 2010-2012 թվականներին եղել է խորհրդարանական կազմակերպչի օգնական, 2010-2013 թվականներին գլխավորել է Ռուանդայում և Սիեռա Լեոնեում Պահպանողական կուսակցության (Project Umubano) սոցիալական գործողության նախագիծը, 2012-2014 թվականներին եղել է Ուելսի գործերի նախարարի խորհրդարանական օգնականը (Parliamentary Under-Secretary of State, Wales Office) և խորհրդարանական կազմակերպիչը (Government Whip)[4]։ Հենց այդ ժամանակահատվածում՝ 2012 թվականի դեկտեմբերին, Կրեբը Wales Yearbook awards ամենամյա արարողության ժամանակ ստացել է խորհրդարանականի պատվավոր տիտղոսը, որից պետք էր սպասել ուշագրավ քաղաքական կարիերա (Member to Watch)[5]։

2014 թվականի հուլիսի 15-ին վարչապետ Դևիդ Քեմերոնը կադրային փոփոխություններ է կատարել իր առաջին աշխատասենյակում, և նրա որոշումներից մեկը դարձել է Սթիվեն Կրեբի նշանակումը Ուելսի գործերի նախարարի պաշտոնում[6]։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Կրեբը հաղթել է իր նախկին ընտրատարածքում՝ ստանալով ընտրողների ձայների 40,4 %-ը։ Ընդ որում, նա վատացրել է իր նախորդ արդյունքը 2,4 %-ով, բայց առաջ է անցել մրցակիցներից ուժեղագույն Փոլ Միլերից, որը ստացել է ընտրողների 28,1 տոկոսի աջակցությունը[7]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է իր երկրորդ կաբինետը, որում Սթիվեն Կրեբը պահպանել է Ուելսի գործերի նախարարի պաշտոնը[8]։

2016 թվականի մարտի 19-ին Իան Դունկան Սմիթը հրաժարական է տվել աշխատանքի և կենսաթոշակների նախարարի պաշտոնից և Քեմերոնը նրան նշանակել է Սթիվեն Կրեբի իրավահաջորդը։ Կրեբի նախկին պորտֆելը ստացել է Ալան Քերնսը[9]։

2016 թվականի հուլիսի 14-ին ձևավորվել է Թերեզա Մեյի առաջին կաբինետը, որտեղ աշխատանքի և կենսաթոշակների նախարարի պորտֆելը բաժին է հասել Դամիան Գրինին, իսկ Սթիվեն Կրեբը կառավարությունում որևէ պաշտոն չի ստացել[10]։

Անձնական կյանք խմբագրել

Կրեբը ամուսնացած է ֆրանսիացի Բեատրիս Մոնիեի (Beatrice Monnier) հետ, երկու երեխաների հայր է։ Սիրում է ռեգբի, Համայնքների պալատի և Լորդերի պալատի թիմի փոխնախագահն է։ Գործնական քրիստոնյա, հովանավորում է Հաշմանդամների աջակցության Mencap Pembrokeshire խումբը, երեք անգամ մասնակցել է Լոնդոնի մարաթոնին, զբաղվում է լեռնային հեծանիվով, թենիսով և կիթառքվ։ Փանկ ռոքի երկրպագու է[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tracy McVeigh (2016 թ․ մարտի 20). «Enter Stephen Crabb, EU supporter who loves opera» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  2. Tomos Livingstone (2014 թ․ հուլիսի 15). «Why new Welsh Secretary Stephen Crabb might be different» (անգլերեն). BBC. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Meet the MP: Stephen Crabb» (անգլերեն). BBC. 2005 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Stephen Crabb MP». Democracy Live (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Education Minister named Politician of the Year» (անգլերեն). ITV News. 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  6. «Cabinet: David Cameron's new line-up» (անգլերեն). BBC News. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  7. «Preseli Pembrokeshire». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  8. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. Heather Saul (2016 թ․ մարտի 19). «Stephen Crabb profile: How a working-class boy rose through Tory ranks to become Work and Pensions Secretary» (անգլերեն). Independent. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  10. Dan Bloom, Stephen Jones (2016 թ․ հուլիսի 14). «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն). Mirror. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  11. Anushka Asthana and Andrew Sparrow (2016 թ․ մարտի 19). «Stephen Crabb appointed new work and pensions secretary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Կրեբ» հոդվածին։