Սթիվեն Արթուր Կուկ (անգլ.՝ Stephen Arthur Cook, դեկտեմբերի 14, 1939(1939-12-14), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), հաշվողական համակարգերի տեսության բնագավառի ամերիկացի գիտնական։ Հայտնի է հաշվարկային բարդության տեսության վերաբերյալ իր աշխատանքով, Թյուրինգի մրցանակի դափնեկիր է։

Սթիվեն Արթուր Կուկ
անգլ.՝ Stephen Cook
Ծնվել էդեկտեմբերի 14, 1939(1939-12-14) (84 տարեկան)
Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Տորոնտոյի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտինֆորմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Միչիգանի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարHao Wang?
Եղել է գիտական ղեկավարToniann Pitassi?, Anna Lubiw?[2], Mark Braverman?[2], Walter Savitch?[2], Arvind Gupta?[2], Michael Soltys?[2], H. James (Howard) Hoover?[2], Paul William Beame?[2], Romas Aleliunas?[2], Valentine Kabanets?[2], François Pitt?[2], Bruce M. Kapron?[2], Pierre Murdock McKenzie?[2], Xudong Fu?[2], Patrick William Dymond?[2], Antonina Kolokolova?[2], Roberto Lins de Carvalho?[2], Alan Ramsay Skelley?[2], Tomoyuki Yamakami?[2], Tsuyoshi Morioka?[2], Phuong The Nguyen?[2], Steven Perron?[2], Leslie Michael Goldschlager?[2], Derek C. Oppen?[2], Daniel Brand?[2], Martin Dowd?[2], Gloria Kissin?[2], Stephen Bellantoni?[2], Robert A. Reckhow?[2], Akitoshi Kawamura?[2], Dai Tri Man Le?[2], Lila A. Fontes?[2], R. Dustin Wehr?[2], Kaveh Ghasemloo?[2] և Robert Robere?[2]
Պարգևներ
Երեխա(ներ)Gordon Cook?
Կայքcs.toronto.edu/~sacook/
 Stephen Cook Վիքիպահեստում

Իր «The Complexity of Theorem Proving Procedures»[7] աշխատանքում Կուկն ապացուցել է, որ բուլյան բանաձևերի իրագործելիության խնդիրը NP-ամբողջական խնդիր է։ Դրանով նա բարձրացրել է հաշվողական համակարգերի տեսության բարդագույն հարցերից մեկը P և NP բարդության դասերի հավասարության վերաբերյալ, որի պատասխանը մինչ այժմ չկա։

Կանադայի թագավորական ընկերության (1984), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1985)[8], Լոնդոնի թագավորական ընկերության (1998)[9] անդամ է։

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին Միչիգանի համալսարանում Կուկն ստացել է բակալավրի աստիճան։ Մեկ տարի անց Հարվարդում ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան, իսկ 1966 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Մինչև 1970 թվականը աշխատել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում որպես մաթեմատիկայի պրոֆեսորի օգնական (անգլ.՝ assistant professor), որտեղ այդպես էլ չի ստացել մշտական աշխատողի կարգավիճակ։ 1985 թվականին Թյուրինգի մրցանակակիր Ռիչարդ Կարպը այդ մասին ասել է.

Այն, որ մենք չկարողացանք համոզել մաթեմատիկայի ֆակուլտետին տալ նրան այդ աստիճանը, մշտապես կմնա մեր մեղքը։

1975 թվականին Սթիվեն Կուկը արժանացել է պրոֆեսորի պատվավոր կոչման Տորոնտոյի համալսարանի կողմից։

Պարգևներ խմբագրել

  • 1982 – Թյուրինգի մրցանակ հաշվարկների բարդությունը հասկանալու մեջ նրա կատարած նշանակալի առաջընթացի համար։ Նրա աշխատանքը հիմք է հանդիսացել NP-ամբողջականության տեսության համար։ Այս դասի հատկությունների և սահմանների ուսումնասիրությունը դարձել է համակարգչային համակարգերի տեսության կարևորագույն ոլորտներից մեկը վերջին տասը տարիների ընթացքում[10](անգլ.)
  • 1999 – CRM-Fields-PIMS prize
  • 2012 – Կանադայի Գերհարդ Հերցբերգի անվան ոսկե մեդալ
  • 2015 – BBVA Foundation Frontiers of Knowledge Awards՝ «իր կարևոր դերի համար այն բանի սահմանման մեջ, թե ինչ կարող են և չեն կարող համակարգիչները արդյունավետորեն լուծել։ Նրա աշխատանքները հսկայական ազդեցություն են թողել այն ոլորտներում, որտեղ բարդ հաշվարկներն ունեն կարևոր նշանակություն»[11](անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 Mathematics Genealogy Project — 1997.
  3. https://amturing.acm.org/award_winners/cook_n991950.cfm
  4. https://awards.acm.org/award_winners/cook_N991950#140
  5. https://awards.acm.org/award_winners/cook_N991950#158
  6. https://rsc-src.ca/en/awards-excellence/past-award-winners
  7. «The Complexity of Theorem Proving Procedures» Արխիվացված 2007-07-07 Wayback Machine(անգլ.)
  8. Սթիվեն Կուկը ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
  9. Stephen Cook(անգլ.)
  10. ACM Award Citation / Stephen A Cook(չաշխատող հղում)
  11. «The BBVA Foundation Frontiers of Knowledge Award goes to Stephen Cook for determining that some problems do not lend themselves to efficiently computable solutions | Virtual-S…». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Արթուր Կուկ» հոդվածին։