Սեքս, երեկույթներ և ստեր

«Սեքս, երկույթներ և ստեր» (իսպ՝. Mentiras y gordas - Ստեր և ճարպակալած մարդիկ) , իսպանական կինոդրամա, որը նկարահանել են կինոռեժիսորներ Ալֆոնսո Ալբասետեն և Դավիդ Մենկեսը։ Հերոսներին մարմնավորել են իսպանական հանրահայտ «Գիշերօթիկ», «Սև ծովախորշ», «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալներում իրենց դերակատարումներով աչքի ընկած դերասաններ Յոն Գոնսալեսը, Մարիո Կասասը, Անա դե Արմասը, Անա Մարիա Պոլվորոսան, Մաքսի Իգլեսիասը և այլք։ Ուշագրավ է, որ ֆիլմի սցենարիստներից մեկը Իսպանիայի այն ժամանակվա մշակույթի նախարար Անխել Գոնսալես Սինդեն է։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի մարտի 27-ին, Բարսելոնում[7]։

Սեքս, երեկույթներ և ստեր
իսպ.՝ Mentiras y gordas
Երկիր Իսպանիա
Ժանրդրամա[1][2][3][…] և կինոկատակերգություն[1]
Թվականփետրվարի 5, 2009
Լեզուիսպաներեն
ՌեժիսորAlfonso Albacete?[1][2][4][…] և David Menkes?[1][2][3][…]
ՊրոդյուսերGerardo Herrero?
Սցենարի հեղինակAlfonso Albacete?, David Menkes? և Ángeles González-Sinde?
ԴերակատարներAlejo Sauras?[5][2][3][…], Ana Polvorosa?[3], Ասիեր Էչեանդիա[6], Esmeralda Moya?[5][2][3], Ուգո Սիլվա[5][2][3][…], Մարիո Կասաս[5][2][4][…], Մաքսի Իգլեսիաս[5][2][3][…], Յոն Գոնսալես[5][2][3], Աննա դե Արմաս[5][2][4][…], Marieta Orozco?[5][2][3][…], Elena de Frutos?[5][2][3] և Միրիամ Ջովանելլի[5][2][3][…]
ՕպերատորAlfredo F. Mayo?
Տևողություն107 րոպե

Ֆիլմի դիպաշարը խմբագրել

Կինոնկարի դիպաշարի հիմքում ընկած են երկու պատանիների՝ Նիկոյի ու Տոնիի, ճակատագրերը։

Գումար ձեռք գցելու և փառատոն մեկնելու նպատակով Նիկոն ընկերոջն առաջարկում է բանկային իր հաշվից հանել ուսման վարձը վճարելու համար հավաքած դրամը, դրանով 200 թմրահաբ գնել և օգուտով վերավաճառել։

Կինոնկարը երիտասարդ սերնդի այն բավականին մեծաթիվ ներկայացուցիչների մասին է, ովքեր իրենց երիտասարդությունը վատնում են Իսպանիայի հարավային ծովափի գիշերային ակումբներում, բարերում, ալկոհոլի, թմրանյութերի ազդեցության տակ, պատահական կապերի, անկանոն սեռական հարաբերությունների մեջ։ Արդյունքում ստացվում է այնպես, որ խճճվում են իրենց հարաբերությունների մեջ ու ստիպված են լինում ստել, անվերջ ստել՝ փորձելով խաբել թե՛ իրենք իրենց, թե՛ շրջապատին[8]։

Ֆիլմի ռեժիսորներից Դավիդ Մենկեսն ասել է.

«Մենք ցանկանում էինք կինոկատակերգություն նկարահանել, բայց ստացվեց մեր ուզածից ավելին՝ ֆիլմ փոխհարաբերությունների, միայնության, սիրո որոնումների մասին»։

Մյուս ռեժիսորը՝ Ալֆոնսո Ալբասետեն ավելացրել է.

«Ֆիլմը պատմում է մարդկանց ու նրանց ապրումների մասին, այն մասին, թե ինչպես ենք խաբում ինքներս մեզ, ինչպես ենք խաբում ուրիշներին»։

Արձագանքներ խմբագրել

Կինոքննադատները բավականին սառնորեն վերաբերվեցին «Սեքս, երեկույթներ ու ստեր» ֆիլմին։ Բավական է նշել, որ Сinemania-ն, հինգ միավորանոց համակարգով գնահատելով կինոնկարը, նրան տվեց ընդամենը 1,5 միավոր[9], «ABC» թերթը մի փոքր ավելի շռայլ գտնվեց՝ տալով 2 միավոր[10]։ Այնինչ՝ ֆիլմը դրամարկղային բավականին մեծ հասույթ ապահովեց. Իսպանիայի կինոթատրոններում այն առաջին անգամ ցուցադրվեց 2009 թվականի մարտ ամսվա վերջին ուիքէնդին՝ 27-ին, 28-ին, 29-ին, և միայն այդ երեք օրվա ընթացքում կինոնկարը դիտեց ավելի քան 300 հազար կինոհանդիսատես։ Իսկ հետագայում ֆիլմը դիտողների քանակը հատեց կես միլիոնի սահմանը։ Հենց միայն Իսպանիայում դրամարկղային մուտքերն անցան 4 միլիոն 300 հազար եվրոյից, և այս տեսակետից Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս թողարկված ամենաշահութաբեր ֆիլմերի քսանյակում «Սեքս, երկույթներ և ստեր»-ը զբաղեցրեց 16-րդ տեղը[11], որը բնավ չի կարելի վատ ցուցանիշ համարել։

Դերերում խմբագրել

  • Մարիո Կասաս - Տոնի
  • Յոն Գոնսալես - Նիկո
  • Անա դե Արմաս - Կարոլա
  • Անա Մարիա Պոլվորոսա - Մարինա
  • Ուգո Սիլվա - Կառլոս
  • Մարիետա Օրոսկո - Սոնյա
  • Ալեխո Սաուրես - Բուբու
  • Մաոսի Իգլեսիաս - Պաբլո
  • Էսմերալդա Մոյա - Նուրիա
  • Միրիամ Ջովանելի - Պաս

Սաունդթրեք խմբագրել

  • La verdad -Fangoria
  • Tainted - Spunky
  • Desastre total - Swan
  • Cuerpo contra cuerpo - Swan
  • Tony El Mesías - Drum Machine
  • Let Me Freeze Again to Death - Ángel Chirinos

Մրցանակներ խմբագրել

  • 2010 թ.- Fotogrammi d'argento
  • «Լավագույն կինոդերասան» անվանակարգում մրցանակի է ներկայացվել Ուգո Սիլվան
  • 2010 թ. - Yoga մրցանակ

Գրականություն խմբագրել

  • Martínez Lucena, Jorge; Orellana Gutiérrez de Terán, Juan (2011). Celuloide posmoderno: Narcisismo y autenticidad en el cine actual. Encuentro. ISBN 9788499205809.
  • Martínez Puche, Antonio (2012). Universidad de Alicante, ed. Territorios de cine : desarrollo local, tipologías turísticas y promoción. p. 300. ISBN 9788497172417.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0822833/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 http://www.filmaffinity.com/en/film968394.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 http://decine21.com/Peliculas/Mentiras-y-gordas-15465
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/seks-klamstwa-i-narkotyki
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.imdb.com/title/tt0822833/fullcredits
  6. http://www.fotogramas.es/Peliculas/Mentiras-y-gordas#critFG
  7. «El estreno de "Mentiras y gordas" da récord de temporada a 'Versión española' en La 2» (իսպաներեն). eltelevisero.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  8. «"Mentiras y gordas", la incomprendida epopeya trágica del cine español» (իսպաներեն). copepodo.wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  9. «Mentiras y gordas» (իսպաներեն). cinemania.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Mentiras y gordas» (իսպաներեն). filmaffinity.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  11. «Overseas Total Box Office» (անգլերեն). boxofficemojo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Minguell, Jordi (2 January 2011). "Mario Casas:'Estoy harto de que digan que es mi momento'". El País.
  • Pastor, Custodio (9 March 2009). "Sexo, drogas y 'house', el cóctel de 'Mentiras y gordas'". El Mundo. Retrieved 16 January 2014.
  • "Un millón para 'Mentiras y gordas'". Alejandro Rodríguez. Retrieved December 29, 2010.