Սեքստոս Էմպիրիկոս
Սեքստոս Էմպիրիկոս (Sex․tus Empiricus, մոտ 2-րդ դար[1] - մոտ 3-րդ դար[2][1][3], Ալեքսանդրիա), հին հունական փիլիսոփա և գիտնական, սկեպտիցիզմի ներկայացուցիչ։ «Ընդդեմ մաթեմատիկոսների» («մաթեմատիկոս» տերմինը նշանակել է ընդհանրապես գիտնական) և «Պիհռոնյան դրույթներ» երկերի հեղինակը։ Ըստ Սեքստոս Էմպիրիկոսի, սկեպտիկը անառարկելիորեն ոչինչ չի հաստատում և ոչինչ չի ժխտում, նա «որոնող» է։ Փիլիսոփայական նպատակը հոգու հանգստություն ձեռք բերելն է, որին կարելի է հասնել ամեն ինչի նկատմամբ սկեպտիկական վերաբերմունք դրսևորելով։ Սեքստոս Էմպիրիկոսը տրամաբանության, ֆիզիկայի, բարոյագիտության և այլ գիտությունների առաջին պատմաբաններից է։ Նրան է պատկանում ապացուցման անվերջության մասին փաստարկը, ամեն մի ապացուցում ելնում է ինչ-որ նախադրյալներից, որոնք, իրենց հերթին, ապացուցման կարիք են զգում և այսպես՝ շարունակ։ Սեքստոս Էմպիրիկոսի երկերում պահպանվել են մեջբերումներ հին հուն, բազմաթիվ մտածողների կորած աշխատություններից։ Ազդեցությունը նկատելի է Միշել դը Մոնտենի, Պ․ Բեյլի և նոր ժամանակի ուրիշ սկեպտիկների հայացքներում։
Սեքստոս Էմպիրիկոս հին հունարեն՝ Σέξτος ὁ Ἐμπειρικός | |
---|---|
Ծնվել է | մոտ 2-րդ դար[1] |
Մահացել է | մոտ 3-րդ դար[2][1][3] Ալեքսանդրիա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուղղություն | պիրոնիզմ |
Մասնագիտություն | բժիշկ, փիլիսոփա, բժիշկ-գրող և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[4] |
Ուսուցիչ | Herodotus of Tarsus?[5] |
Աշակերտներ | Saturninus? |
Sextus Empiricus Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 2,0 2,1 2,2 Post-Reformation Digital Library
- ↑ 3,0 3,1 3,2 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ CONOR.Sl
- ↑ Dictionnaire des philosophes antiques IV (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. Goulet — Paris: CNRS, 2005. — P. 477.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 348)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքստոս Էմպիրիկոս» հոդվածին։ |