Սեր և ուրիշ դեղամիջոցներ

«Սեր և ուրիշ դեղամիջոցներ» (անգլ.՝ Love and Other Drugs), 2010 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որ ստեղծվել է Ջեյմի Ռեյդիի Hard Sell: The Evolution of a Viagra Salesman գիտահանրամատչելի ինքնակենսագրական[6] գրքի հիման վրա[7]։

Սեր և ուրիշ դեղամիջոցներ
անգլ.՝ Love and Other Drugs
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, էրոտիկ ֆիլմ և դրամա
Թվականհունվարի 13, 2011[1] և 2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդուարդ Ցվիկ
ՊրոդյուսերՄարշալ Հերսկովից, Էդուարդ Ցվիկ և Սքոթ Սթուբեր
Սցենարի հեղինակԷդուարդ Ցվիկ, Մարշալ Հերսկովից և Չարլզ Ռենդոլֆ[2]
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ, Էն Հեթուեյ, Օլիվեր Փլեթ, Հենք Ազարիա, Ջոշ Գադ, Գաբրիել Մահթ, Ջուդի Գրիր, Ջիլ Քլեյբերգ, Ջորջ Սիգալ, Քեթրին Վիննիկ, Ջեյմի Ալեքսանդր, Իան Հարդինգ, Nikki DeLoach?, Սքոթ Քոեն, Նատալի Գոլդ[2], Kate Jennings Grant?[2], Մայքլ Չեռնուս[2], Փիթեր Ֆրիդման[2], Vanessa Aspillaga?[2], Constance Brenneman?[2] և Քիմբերլի Սքոթ
ՕպերատորSteven Fierberg?
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՓիթսբուրգ
Կինոընկերություն20th Century Studios, Regency Enterprises, Սքոթ Սթուբեր և Bedford Falls Productions
Տևողություն112 րոպե
Բյուջե30 մլն $[3]
Շահույթ102 820 008 $[4][5]
Պաշտոնական կայքէջ

Միացյալ Նահանգներում և Կանադայում ֆիլմը վարձույթի է հանվել 2010 թվականի նոյեմբերի 24-ին՝ արժանանալով քննադատների խառը արձագանքներին և հավաքելով 103 մլն դոլար։

Ֆիլմին տրվել է R վարկանիշ (17 տարեկանից փոքր դեռահասները կարող են դիտել միայն ծնողներից առնվազն մեկի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ), սեռական բնույթի տեսարանների, մերկության և ոչ ցենզուարյին արտահայտությունների համար[8]։

Սյուժե խմբագրել

Ջեյմի Ռենդելը (Ջեյք Ջիլենհոլ) վաճառող է կենցաղային տեխնիկա խանութում, սակայն գործընկերուհու հետ սեքսից հետո կորցնում է նաև այդ աշխատանքը։ Նրա կրտսեր եղբայրը, որ գործարար է, խորհուրդ է տալիս դառնալ դեղամիջոցների վաճառքի գծով կոմերցիոն գործակալ։

Ջեյմին մասնակցում է դասընթացների Պֆայզեր ընկերությունում և սկսում բժիշկներին համոզել, որ նրանք հաճախորդներին նշանակեն «Զոլոֆտ», ոչ թե «Պրոզակ»։ Տալով $1000 կաշառք՝ նա դառնում է բժիշկ Ստենի ստվերը և փորձում ուսումնասիրել հիվանդանոցային առօրյան ներսից։ Բժշկական ընդունելություններից մեկի ժամանակ նա ծանոթանում է Մեգիի հետ (Էն Հեթուեյ)։ Վերջինս գեղեցկուհի է, որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և բժշկի է դիմել դեպրեսիայի պատճառով։

Մեգին հեշտությամբ համաձայնում է Ջեյմիի հետ սեքսով զբաղվել, թվում է՝ նա ապրում է թեթև, մեկ օրով։ Իրականում Մեգին հուսահատորեն սեր է որոնում, իսկական սեր, բայց անբուժելի հիվանդության պատճառով նրա անձնական կյանքը չի դասավորվում։ Ջեյմիի այն հարցը, թե ինչու է նա բաժանվել իր ընկերոջից, վիրավորում է Մեգիին, և նա լռում է։ Հարցի պատասխանը Ջեյմին ստանում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների ակումբում, ուր Մեգին մի անգամ հրավիրում է նրան։ «Ես սիրում եմ իմ կնոջը, բայց դու ավելի լավ է փնտրես նոր կնոջ։ Ես չէի ուզենա անցնել այս ամենի միջով երկրորդ անգամ»,– ասում է նրան ակումբի այցելուներից մեկը։ Ջեյմին փորձում է բուժել Մեգիին, տանում է նրան բժիշկների մոտ։ Սկզբում Մեգին ենթարկվում է, բայց հետո ասում է, որ բավական է։ Նրա հիվանդության համար դեղամիջոց չկա, ապագայում սպասվում է միայն վիճակի վատթարացում։ Նա Ջեյմիին առաջարկում է միայն սիրել իրեն։ Ջեյմին համաձայն չէ։ Մեգին Ջեյմիի մեջ չի տեսնում սեր, այլ միայն եսասիրություն, և նրանք բաժանվում են։

Ջեյմին հրավիրվում է աշխատելու Չիկագոյում։ Ջեյմին իր տնօրենին՝ Բրյուս Ջեքսոնին, հարցնում է, թե նա ինչու չի գնում Չիկագո, և վերջինս պատասխանում է, թե փողն ամենակարևորը չէ կյանքում։ Բրյուսին դուր է գալիս հանգիստ կյանքը փոքր քաղաքում՝ փոքր տանը, այնպիսի կյանքը, որն ինքը վարում է։

Իրերը հավաքելիս Ջեյմին դիտում է Մեգիի հետ իր զրույցի տեսաձայնագրությունը։ Հանկարծ նա հասկանում է, որ Մեգին իրեն պետք է այնպիսին, ինչպիսին կա։ Նրան պետք է, որ իրեն սիրեն ու հոգ տանեն իր մասին։ Ջեյմին չի գնում Չիկագո և մնում է Մեգիի հետ։ Նա համարում է, որ գտել է իր կյանքի իմաստը, և նրանք միասին պետք է երջանիկ լինեն։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում 2009 թվականի սեպտեմբերի 21-ին[9]։ Քաղաքն ընտրվել է իր մթնոլորտի, բժշկական հարուստ պատմության և կինոարտադրության օգտին եղած պետական հարկային խրախուսական ծրագրի պատճառով[10]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք
2010 Satellite Award Ֆիլմի, կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան Ջեյք Ջիլենհոլ
Ջեյմի Ռենդելի դերի համար
Առաջադրված
Ֆիլմի, կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի Էն Հեթուեյ
Մեգի Մյորդոկի դերի համար
Հաղթանակ
WAFCA Award Լավագույն դերասանուհի Էն Հեթուեյ
Մեգի Մյորդոկի դերի համար
Առաջադրված
2011 Ոսկե գլոբուս Տղամարդու լավագույն դերակատարում – կատակերգություն կամ մյուզիքլ Ջեյք Ջիլենհոլ
Ջեյմի Ռենդելի դերի համար
Առաջադրված
Կնոջ լավագույն դերակատարում – կատակերգություն կամ մյուզիքլ Էն Հեթուեյ
Մեգի Մյորդոկի դերի համար
Առաջադրված

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմում օգտագործված երգեր[11][12].

# ԱնվանումՀեղինակ(ներ)Կատարող Տևողություն
1. «Way Over Yonder in the Minor Key»  Բիլլի ԲրեգԲիլլի Բրեգ,
Wilco
 
2. «Show-Biz Blues»  Փիթեր ԳրինFleetwood Mac  
3. «Fidelity»  Ռեգինա ՍպեկտորՌեգինա Սպեկտոր  
4. «Praise You»  Fatboy Slim,
Camille Yarbrough
Fatboy Slim  
5. «Heaven Is A Place On Earth»  Rick Nowels, Ellen ShipleyԲելինդա Քարյայլ  
6. «Blue Pill»  Stuart Michael Thomas,
Steve Krespel
Ստյուարտ Մայքլ Թոմաս, Steve Krespel  
7. «A well respected man»  The KinksThe Kinks  

Երաժշտություն թրեյլերից ու գովազդային հոլովակներից.

  • INXS — («Stay With Me) Beautiful Gir»
  • Neon Trees — «Animal»
  • The Cure — «Just Like Heaven»
  • Feeder — «Feeling A Moment»
  • OneRepublic — «Secrets»
  • Roxy Music — «Love Is The Drug»
  • Cameo — «Word Up»
  • Smokey Robinson & The Miracles — «The Tracks Of My Tears»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Fritz, Ben (2010 թ․ նոյեմբերի 23). «Movie projector: 'Harry Potter' to rule again as four new movies open, three competing for women». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին. «Still, 20th Century Fox and Regency Pictures spent only about $30 million to make it, giving them as much chance as their competitors to turn a profit.»
  4. «Love and Other Drugs (2010)». Box Office Mojo. Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «Love and Other Drugs». The Numbers. Nash Information Services. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Новый фильм Эдварда Цвика обзавелся актерами второго плана
  7. Գիրքը amazon.com կայքում
  8. Parents Guide for Love and Other Drugs (2010)
  9. Jeff Oliver (2009 թ․ նոյեմբերի 17). «Movie crew hanging out at Ringgold High». Valley Independent. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
  10. Barbara Vancheri (2009 թ․ հոկտեմբերի 21). «Pittsburgh addicted to Gyllenhaal's 'Love and Drugs'». Pittsburgh Post-Gazette. Block Communications. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. «Love and Other Drugs [2010] Soundtrack». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. Soundtracks for Love and Other Drugs (2010)

Արտաքին հղումներ խմբագրել