Սերով քաղաքի պատմական թանգարան

Սերով քաղաքի պատմական թանգարան (ռուս.՝ Серовский исторический музей), պատմական թանգարան Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սերով քաղաքում։ Քաղաքի ամենամեծ թանգարանն է։ Բացվել է 1920 թվականի մայիսի 1-ին։ Թանգարանի հավաքածուում ներկայացված են տարբեր ժամանակների լուսանկարներ և քաղաքի բնակչության կենցաղային իրեր։ Կազմակերպվում են տեղացի արվեստագետների և այլ արվեստագետների ցուցահանդեսներ։

Սերով քաղաքի պատմական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍվերդլովսկի մարզ
ՎայրՍերով
Հիմնադրվել էմայիսի 1, 1920
Կայքserovmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

2013 թվականին Սերովի պատմական թանգարանը շահել է Սվերդլովսկի մարզի մշակույթի նախարարության դրամաշնորհը` «Իկարոսի ժառանգները» վիրտուալ նախագծի ստեղծման համար, որը պատմում է Սերով քաղաքի հայտնի օդաչուների, տիեզերագնացների և գիտնականների մասին[1][2]։

Պատմություն խմբագրել

1920 թվականի մայիսի 1-ին Սերովում (այն ժամանակ` Նադեժդինսկ) ստեղծվել է բնական պատմության և տեղական ուսումասիրության թանգարան։ Թանգարանը գտնվել է Ուրալպոլիտպրոսվետի իրավասության տակ։ Հետագա ցուցադրության համար հիմք է հանդիսացել Կրասնոտուրինսկի հանքավայրերի երկրաբանական թանգարանի կողմից փոխանցված հանքանյութերի հավաքածուն։ Այցելուների համար թանգարանը բացվել է 1920 թվականի մայիսի 15-ից։ Առաջին երեք շաբաթվա ընթացքում թանգարան են այցելել քաղաքի մոտ 300 բնակիչ։

1921-1922 թվականներին թանգարանային միջոցների հավաքագրման համար ձեռք են բերվել գրքեր, ատլասներ, գործիքներ, հանքանյութի նմուշներ։ 1931 թվականից թանգարանը տեղավորվել է մետաղագործների նոր մշակույթի պալատում, որտեղ զբաղեցրել է երկու սենյակ։ 1934 թվականին Նադեժդինսկը վերանվանվել է Կաբակովսկ. փոխվել է նաև թանգարանի անունը` 1934-1937 թթ. փաստաթղթերում այն կոչվում է Կաբակովսկի տարածաշրջանային թանգարան։

Թանգարանի զարգացման նոր փուլը սկսվել է 1946 թվականի վերջին տնօրեն Վերա Նիկոլաևնա Լուզյանինի նշանակմամբ։ Սերովի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1947 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ թանգարանը կրկին բացվել է այցելուների համար Մետաղագործների մշակույթի պալատ թիվ 9 սենյակ հասցեում։ 1953 թվականի մայիսից Սերով քաղաքի պատմական թանգարանը գտնվում է Լենինի փողոցի 136 շենքի առաջին հարկում։ Տեղափոխման ժամանակ թանգարանի ֆոնդերում հավաքվել էր 2152 միավոր։ 1977-1978 թվականներին նոր ցուցադրության ժամանակ լուծարվեց բնապահպանության բաժինը։ Սվերդլովսկի տեղական-պատմական թանգարանի ստեղծման կապակցությամբ, 1979 թվականին Սերով քաղաքի թանգարանը ստացավ պատմական պրոֆիլ։ 1995 թվականի ապրիլի 1-ին թանգարանը ստացել է քաղաքային մշակութային հաստատության կարգավիճակ։ 2002 թվականի նոյեմբերին բացվել է պլանետարիումը, 2003 թվականին բացվել են երկու դահլիճներ, որտեղ անցկացվում են ժամանակավոր ցուցադրություններ[3]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի ցուցադրության տարածքը կազմում է 315 մ2, որտեղ ներկայացված են մոտ 32000 ցուցանմուշներ։

Թանգարանի ֆոնդերը համալրված են տարածաշրջանի պատմության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող նմուշներով` սկսած հին ժամանակներից միչև մեր օրեր։ Թանգարանի հնագիտական հավաքածուն ներառում է նեոլիթի ժամանակաշրջանից մինչև միջնադարյան խեցեգործական մեծ համալիր, ինչպես նաև հին մարդկանց գործիքները։ Թանգարանի ֆոնդերում առկա են 19-20-րդ դարերի լուսանկարներ, գրքեր, կենցաղային իրեր հավաքածուներ։ Այս հավաքածուի միայն մի փոքր մասն ներկայացված է մշտական ցուցահանդեսում, ուստի թանգարանը մշտապես կազմակերպում է ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսներ[1]։

2008 թվականի մայիսին բացվել է «Նադեժդինսկ-Կաբակովսկ-Սերով» պատմական ցուցահանդեսը։

Հասցե խմբագրել

624440, Սվերդլովսկի մարզ, քաղաք Սերով, Լենինի փողոց 136։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Серовский исторический музей
  2. Аникинwrote, Александр; msalex, 2016-04-27 21:31:00 Александр Аникин; 21:31:00, R17 2016-04-27. «Серовский исторический музей - музей на сохранении!» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: |last3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Серовский исторический музей». www.museum.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել