Սերոբ Սարգսյան

հայ դրամատուրգ, թատերագետ

Սերոբ Հակոբի Սարգսյան (ապրիլի 12, 1909(1909-04-12), Զառանց, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1990), հայ դրամատուրգ, թատերագետ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից, ԽՄԿԿ անդամ` 1931 թվականից։

Սերոբ Սարգսյան
Ծնվել էապրիլի 12, 1909(1909-04-12)
ԾննդավայրԶառանց, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1990
Մասնագիտությունդրամատուրգ և թատերագետ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1944)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սերոբ Սարգսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սերոբ Սարգսյանը ծնվել է 1909 թվականի ապրիլի 12-ին Արևմտյան Հայաստանի Վասպուրականի Արճակի գավառակի Զառանց գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին։ Ապաստանել է Բաղդադի (Իրաք) և Երուսաղեմի մանկատներում։ 1924 թվականին մի խումբ որբերի հետ եկել է Խորհրդային Հայաստան։ Մինչև 1925 թվականն եղել է Երևանի մանկատանը։ 1925-1929 թվականներին աշխատել է որպես գրաշար։ 1929 թվականին նշանակվել է «Պիոներ ղեկ» ամսագրի խմբագիր։ 1930-1937 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր։ 1944 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Որպես պատասխանատու քարտուղար` աշխատել է «Խորհրդային դպրոց» թերթում և «Խորհրդային արվեստ» ամսագրում՝ համատեղությամբ վարելով արվեստի գործերի վարչության ռեպերտկոմի քաղաքական խմբագրի աշխատանքը։ 1939-1946 թվականներին վարել է հիշյալ վարչության ռեպերտկոմի, ապա թատերական բաժնի պետի աշխատանքները, 1947-1950 թվականներին՝ երաժշտական թատրոնի գրական բաժինը՝ համատեղությամբ աշխատելով «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1950-1964 թվականներին խմբագիր, ապա գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ էր Հայպետհրատում։ ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Նաիրյան բարդի» (1957), «Ծուղակը», «Մոր սիրտը», «Կանաչ օվկիանոս» դրամաները։ Ռուսերեն լույս է տեսել Սարգսյանի «Արտիստի դիմանկարը» (Երևան, 1956) գիրքը[1]։

Երկեր խմբագրել

  • Միջազգային կոմունիստական պատանեկական շարժման տասնմեկ տարին, Երևան, Պետհրատ, 1931, 51 էջ։
  • Մանկական կոմունիստական շարժումը Հայաստանում, Երևան, Պետհրատ, 1935,24 էջ։
  • Հողի գաղտնիքը (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1948, 18 էջ։
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Սերոբ Սարգսյանի «Մերժված խաղաղություն» դրաման, հեղինակակից Մ. Քոչարյան), Երևան, կուլտլուսհրատ, 1951, 186 էջ։
  • Կանաչ օվկիանոս, Երևան, Հայպետհրատ, 1952, 25 էջ։
  • Մերժված խաղաղություն, Երևան, Հայպետհրատ, 1952, 29 էջ։
  • Միքայել Մանվելյան (կյանքն ու ստեղծագործությունը), Երևան, Հայպետհրատ, 1955, 96 էջ։
  • Մոկաց Միրզա, Երևան, Հայպետհրատ, 1956, 108 էջ[2]։
  • Լևոն Զոհրաբյան, Երևան, 1957, 74 էջ։
  • Ամո Խարազյան, Երևան, 1959, 102 էջ[3]։
  • Պիեսներ, Երևան, 1959, 301 էջ։
  • Սիրելի անուններ, գիրք Ա, Երևան, Հայպետհրատ, 1962, 329 էջ[4]։
  • Սիրելի անուններ, գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 338 էջ։

Մամուլ խմբագրել

  • Ժողովրդական դերասանուհի Հասմիկի «Հուշերը»։ «Գրական թերթ», 1948, № 1:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 401-402
  2. Սարգսյան, Սերոբ Հակոբի (1956). Դավթյան, Վահագն Արմենակի (ed.). Մոկաց Միրզա։ Ողբերգություն հինգ արարվածով. Երևան: Հայպետհրատ.
  3. Սարգսյան, Սերոբ Հակոբի; Սարյան, Մարտիրոս Սարգսի (1959). Հախումյան, Տիգրան Սիմեոնի (ed.). Ամո Խարազյան. Սովետահայ բեմի վարպետներ. Հայկական թատերական ընկերություն. Երևան: ՀՍՍՌ Հրատ. և պոլիգրաֆ արդյունաբերության գլխ. վարչ. N1 տպ.
  4. Սարգսյան, Սերոբ Հակոբի (1962). Շողենց, Ցական Պետրոսի; Հարությունյան, Միքայել Արտեմի; Խաչատրյան, Ս Ա (eds.). Սիրելի անուններ։ Թատերական ակնարկներ 3 գրքով. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերոբ Սարգսյան» հոդվածին։