Սերյոժա Հակոբյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերյոժա Հարությունի Հակոբյան (1918, Առաջաձոր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Սերյոժա Հակոբյան
Ծնվել է1918
ԾննդավայրԱռաջաձոր, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1954)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սերյոժա Հակոբյանը ծնվել է 1918 թվականին, Ղափանի շրջանի Առաջաձոր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Ղափանի № 1 միջնակարգ դպրոցը, ապա՝ երկամսյա մանկավարժական դասընթացները և նշանակվել Դավիթբեկ գյուղի յոթնամյա դպրոցի աշխարհագրության ուսուցիչ, աշխատել է նաև Առաջաձորի դպրոցում։ 1938 թվականին Հակոբյանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության[1]։

1941 թվականին մասնակցել է Մոսկվայի պաշտպանության մարտերին, 475-րդ, 1075-րդ հրաձգային գնդերում որպես գնդացրային դասակի հրամանատար, լեյտենանտի կոչումով։ 2-րդ բելոռուսական ռազմաճակատի 50-րդ բանակի 369-րդ հրաձգային դիվիզիայի 1223-րդ հրաձգային գնդում եղել է վաշտի, գումարտակի հրամանատար, կռվել է Կուրսկի աղեղում, մասնակցել Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրման մարտերին, հասել Գերմանիա, խաղաղության մակագրություն թողել Ռայխստագի պատին։ Ռազմաճակատում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով ու մի շարք մեդալներով։ 1943 թվականին ռազմաճակատում Հակոբյանը ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Բանակից զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական աշխատանքը հայրենի Առաջաձոր գյուղում։ 1954 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը և նշանակվել հայրենի գյուղի դպրոցի ուսմասվար և երեկոյան դպրոցի տնօրեն։ Մի քանի անգամ ընտրվել է պատգամավոր, եղել է կուսակցական կազմակերպության քարտուղար[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել