Սերմերի տեսակավորում, մաքրված սերմացուից ցանքի համար սերմերի առավել արժեքավոր մասի առանձնացումը։ Սերմերի տեսակավորում կատարվում է հատիկազտիչ մեքենայով ըստ սերմի ֆիզիկամեխանիկական հատկությունների՝ չափսերի (երկարություն, հաստություն, լայնություն), տեսակարար կշռի, արտաքին մակերևույթի վիճակի և այլն։ Սերմերի տեսակավորման, ինչպես նաև խառնուրդներից դրանց մաքրման ժամանակ օգտագործվում են նաև տարբեր մաղեր (երկարավուն, կլոր և հատուկ ձևի անցքերով),բջջավոր թմբուկներ (տրիեր), օդի հոսանք և այլն։ Առավել արժեքավոր կենսաբանական հատկանիշերի ընտրությանը զուգընթաց, կարևոր նշանակություն ունի սերմի միատարրությունը ըստ չափսերի, որն ապահովում է ցանքի ու բույսերի հավասարաչափ զարգացում, համերաշխ ծլում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 340