Սերմացու, ցանանյութ, սերմեր, պտուղներ, պտղաբույլեր, բարդ պտղի մասեր, որոնք օգտագործվում են ցանքի համար։ Երբեմն սերմացուներ են անվանում նաև բույսերի այն մասերը, որոնք օգտագործվում են վեգետատիվ բազմացման համար(պալարներ, սոխուկներ և այլն)։

Ցանքային և սորտային որակը որոշում են տեսչությունները, կատարելով լաբորատոր վերլուծություն, գրունտային հսկողութուն և ցանքերի ապրոբացիա։ Ըստ ցանքային որակի և ստանդարտների համապատասխանության սերմացուն բաժանում են 3 դասի։ Յուրաքանչյուրի համար նորմավորում են հիմնական կուլտուրայի սերմերի պարունակությունը, թափոնները, խառնուրդները, այլ բույսերի սերմերի քանակը (այդ թվում մոլախոտերի), ծլունակությունը և խոնավությունը։ Փափուկ ցորենի համար (աշնանացան և գարնանացան) հաստատվել են հիմնական կուլտուրայի սերմերի հետևյալ նորմաները (%-ներով)՝ առաջին դաս՝ 99, երկրորդ դաս՝ 98․5, երրորդ դաս՝ 97։ Ծլունակությունը (%-ներով) համապատասխանաբար՝ 95,92 և 90։ Ցանքի համար օգտագործում են I և II դասի սերմերը։ III դասի սերմերը թույլատրվում են որպես բացառություն միայն տնտեսության արտադրական դաշտերում։ Ըստ սորտային որակի սերմացուն բաժանում են 3 կարգի, որոնք բնութագրվում են սորտային մաքրության սահմանային նորմաներով (%-ներով)։ Հատիկային (այդ թվում հատիկաընդեղենի) կուլտուրաների մեծ մասի համար՝ I կարգը՝ ) 9,5%, И-ը՝ 98%, II 1-ը՝ 95%։ Սերմային ցանքերի համար թույլատրվում են I կարգի սերմերը, իսկ արտադրական ցանրերի համար՝ նաև II-ը և III-ը։

Սերմացուն պահեստավորելուց առաշ մաքրում և տեսակավորում են, եթե անհրաժեշտ Է՝ չորացնում են, իսկ ցանքից առաշ ենթարկում են նախացանքային մշակման։ Յուրաքանչյուր տնտեսությունում սերմացուի ցանքային և սորտային որակի մասին տեղեկությունները գրանցվում են սերմերի հաշվառման գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 339