Սերխիո Ալվարես

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխիո Ալվարես Կոնդե (իսպ.՝ Sergio Álvarez Conde, օգոստոսի 3, 1986(1986-08-03)[1][2], Վիլյագարսիա դե Արոսա, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Սելտա Վիգո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։

Սերխիո Ալվարես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1986(1986-08-03)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Վիլյագարսիա դե Արոսա, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Սերխիոն ծնվել է Կատոյրա քաղաքում՝ Պոնտեվեդրայում[3][4], ֆուտբոլ է սկսել խաղալ «Արոսա» երիտասարդական ակումբի կազմում, իսկ 1999 թվականին՝ 13 տարեկան հասակում, տեղափոխվել է հարևան «Սելտա Վիգո» ակումբ։ «Սելտա»-ի կազմում իր նորամուտը մեծահասակների մակարդակով անցկացրել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի երկրորդ դիվիզիոնում՝ որպես պահեստային։ 2008/09 թվականների մրցաշրջանում Ալվարեսը վարձավճարով հանդես է եկել մեկ այլ գալիսական ակումբում՝ «Ռասինգ Ֆերոլ»-ում։ 2011 թվականին հունիսի 4-ին Սերխիոն առաջին անգամ խաղացել է «Սելտա»-ի գլխավոր թիմում՝ 3։0 հաշվով ջախջախելով «Կարտագենա»-ին[5]։ Ավելի ուշ՝ ակումբի հիմնական դարպասապահ Իսմայել Գոմես Ֆալկոնեի՝ «Էրկուլես» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո, նա տեղափոխվել է հիմնական թիմ և զբաղեցրել է դարպասապահի տեղը[6]։

2012 թվականի հոկտեմբերի 5-ին Սերխիոն անցկացրել է առաջին խաղը Պրեմիեր լիգայում՝ «Սևիլյա»-ի դեմ խաղում անձեռնմխելի պահելով դարպասը (2:0)[7], սակայն մրցաշրջանը ընդհանուր առմամաբ հաջող չի եղել․ նա անցկացրել է ընդամենը երկու խաղ, իսկ մնացած ժամանակ նստած է եղել Խավի Վարասի թիկունքում, որն ակումբ էր ժամանել վարձակալության սկզբունքով։

Խաղաշրջանի ավարտին Վարասը վերադարձել է «Սևիլյա», սակայն Սերխիոն կրկին հայտնվել է պահեստայինի նստարանին՝ այժմ արդեն երիտասարդ Յոելի թիկունքում։ Յոելի «Վալենսիա» տեղափոխվելուց հետո Սերխիոն երկարացրել է պայմանագիրը «Սելտա»-ի հետ մինչև 2016 թվական և վերջապես դարձել է ակումբի առաջին դարպասապահը[8]։

2014 թվականի նոեմբերի 1-ին Սերխիոն մի քանի անգամ արդյունավետ փրկել է թիմին «Բարսելենա»-ի դեմ արտագնա 1։0 հաշվով հաղթած խաղում[9]։ Նա 2015 թվականի փետրվարի 15-ին 2։0 հաշվով հիանալի խաղ է անցկացրել «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Ալվարես» հոդվածին։