Սերխիո Ագուերո

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխիո Լեոնել Ագուերո դել Կաստիլյո (իսպ.՝ Sergio Leonel Agüero del Castillo, հունիսի 2, 1988(1988-06-02)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Սերխիո Ագուերո
իսպ.՝ Sergio Agüero
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերխիո Լեոնել Ագուերո դել Կաստիլյո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Մականուն Kun Agüero
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Կիլմես, ԱրգենտինաԱրգենտինա
Հասակ 174 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Սիթի
Համար 10
Պատանեկան կարիերա
1997 - 2003 Արգենտինա Ինդեպենդիենտե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 - 2006 Արգենտինա Ինդեպենդիենտե 54 (23)
2006 - 2011 Իսպանիա Ատլետիկո 175 (74)
2011 - Անգլիա Մանչեսթեր Սիթի 159 (110)
Ազգային հավաքական
2004 Արգենտինա Արգենտինա (մինչև 16) 1 (0)
2005 - 2007 Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 6 (1)
2006- Արգենտինա Արգենտինա (մինչև 23) 12 (5)
2008 Արգենտինա Արգենտինա (օլիմպ.) 5 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերխիոն հանդես է եկել Արգենտինայի Մ17 և Մ20 հավաքականների կազմում։ Արգենտինայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին։ Արժանացել է ոսկե մեդալի և դարձել է երկու գոլի հեղինակ կիսաեզրափակչում կայացած Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում[3]։ Հավաքականի կազմում մասնակցել է նաև Աշխարհի 2010 և Ամերիկայի գավաթի 2011 թվականների խաղարկություններին։

Ագուերոն եկել է Եվրոպա 2006 թվականին, երբ «Ինդեպենդիենտեից» 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ»։ Թիմի կազմում մասնակցել է 234 հանդիպման դառնալով 101 գոլի հեղինակ։ Իսպանական կաումբի կազմում Ագուերոն հասցրել է նվաճել ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ Սուպերգավաթը։ 2011 թվականի հուլիսին 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի»[4][5]։ Իր առաջին մրցաշրջանում առաջնությյան վերջին խաղում 94-րդ րոպեին դարձել է վճռորոշ գոլի հեղինակ և այդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 44 տարվա ընդմիջումից հետո հռչակվել է Անգլիայի չեմպիոն։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ինդեպենդիենտե» խմբագրել

Իր առաջին քայլերը Սերխիոն արել է արգենտինական «Ինդեպենդիենտե» ֆուտբոլային ակումբի կազմում։ «Ինդեպենդիենտեի» մանկապատենական թիմի կազմում Սերխիոն դարձել է Արգենտինայի չեմպիոն։ Ապերտուրեի 2005 թվականի առաջնությունում Սերխիոն դարձել է 9 գոլի հեղինակ։ Այդ տարի թիմը առաջնությունում գրավեց 4-րդ տեղը։ Կլաուսուրայի 2006 թվականի առաջնությունում Ագուերոն կրկնեց իր անցած տարվա արդյունքը և դարձավ 9 գոլի հեղինակ։

Աուգերոյի խաղով սկսեցին հետաքրքրվել եվրոպական մի շարք ակումբներ։ Նրան իրենց թիմում ցանկանում էին տեսնել «Ռեալ Մադրիդի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» մարզիչները։ Դրանից բացի Դիեգո Մարադոնան Ագուերոյին ընդգրկեց Գերմանիայում կայանալիք Աշխարհի առաջնության ֆուտբոլիստների շարքում։

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

Ագուերոն 2006 թվականի մայիսի 30-ին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»։ Մրցաշրջանի սկզբում Սերխիոն հիմնականում հայտնվում էր պահեստայինների նստարանին։ Իր առաջին գոլը նոր թիմում նա խփել է Լա Լիգայի երրորդ տուրում կայացած «Աթլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Ագուերոն դարձավ «Ռեկրեատիվոյի» դեմ խաղի հաղթական գոլի հեղինակը։ 2006 թվականի սեպտեմբերի 3-ին Ագուերոն իր դեբյուտը նշեց նաև հավաքականի կազմում՝ Բրազիլիայի դեմ խաղում, 66-րդ րոպեին փոխարինելով Կառլոս Տևեսին։

Ֆեռնանդո Տոռեսի Լիվերպուլ տեղափոխումից հետո Ագուերոն դարձավ «Ատլետիկոյի» նոր առաջատարը։

2007-2008 մրցաշրջանուրմ Ագուերոն խփել է իր առաջին գոլը Մադրիդյան դերբիի առաջին րոպեին։ Մրցաշրջանը նա շարունակեց նույն ոգեվորվածությամբ։ 2010 թվականի օգոստոսի 27-ին «Ատլետիկոն» 2:0 հաշվով հաղթեց միլանյան «Ինտերին»։ 2010 թվականի հունվարի 4-ին Ատլետիկոն երկարաձգեց պայմանագիրը Ագուերոյի հետ մինչև 2014 թվականը[6]։

Լոնդոնյան «Տոտենհեմը» հունվարի վերջին 45 միլիոն եվրո առաջարկեց Ագուերոյի համար, բայց «Ատլետիկոն» հրաժարվեց վաճառել Ագուերոյին[7]։

2011 թվականի մայիսին արդեն Ագուերոյով հետաքրքրվում էին՝ թուրինյան «Յուվենտուսը», «Ռեալ Մադրիդը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»[8]։

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

2011 թվականի հուլիսի 26-ին Սերխիոն պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հուլիսի 28-ին նա իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարեց որ արդեն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է։ Տրանսֆերի արժեքը կազմում էր 38 միլիոն եվրո։ Նա «Սիթիի» կազմում սկսեց շաբաթական աշխատել 226 հազար ֆունտ կամ մեկ տարում 11.8 միլիոն եվրո։ Անգլիական ակումբի կազմում նա ստացավ 10 համարի մարզաշապիկը։ Ագուերոն դարձավ Սիթիի երրորդ ձեռքբերումը տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ֆրանսիացի Գաել Կլիշիի և շեռնոգորացի Ստեֆան Սավիչից հետո։ Օգոստոսի 16-ին նա իր դեբյուտը նշեց անգլիական ակումբի կազմում՝ «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում։ Մանչեսթերյան ակումբը հաղթեց 4:0 հաշվով, իսկ Ագուերոն դարձավ 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

2012 թվականի մայիսի 13-ին Ագուերոն 93-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և «Մանչեսթեր Սիթին» 1968 թվականից հետո առաջին անգամ հռճակվեց Անգլիայի չեմպիոն։

2013 թվականի հունվարի 1-ին կայացած «Սթոք Սիթիի» դեմ խաղում Ագուերոն վնասվածք ստացավ, նրան փոխարինեց Կառլոս Տևեսը, իսկ Ագուերոն բաց թողեց «Ուոտֆորդի» դեմ կայանալիք Անգլիայի գավաթի խաղը։

2013/14 մրցաշրջանը Ագուերոն սկսեց գոլ խփելով «Նյուքասլ Յունայթեդին»։ Խաղն ավարտվեց 4:0 հաշվով։ Սեպտեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Ագուերոն դարձավ դուբլի հեղինակ, իսկ խաղն ավարտվեց 4:1 հաշվով։

2015 թվականի հոկտեմբերի 3-ին Ագուերոն 5 գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը։ Խաղն ավարտվեց 6:1 հաշվով։

Միջազգային կարիերա խմբագրել

Ագուերոն իր դեբյուտը հավաքականի կազմում նշել է 18 տարեկան հասակում 2006 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում[9]։ Մեկ տարի անց նա մասնակցեց Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բոլիվիայի դեմ խաղին։ Ագուերոն Աշխարհի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2010 թվականի հունիսի 12-ին՝ Հարավային Կորեայի դեմ։ Նա 75-րդ րոպեին փոխարինել է Կառոլս Տևեսին և հաջորդ իսկ րոպեին օգնել է հաջողության հասնել Գոնսալո Իգուայինին։ Խաղն ավարտվել է 4:1 հաշվով։

Ագուերոն մասնակցել է Ամերիկայի Գավաթի 2011 թվականի խաղարկությանը։ Արգենտինան ընդգրկվել էր A խմբում, և խաղալու էր Բոլիվիայի, Կոլումբիայի և Կոստա Ռիկայի հավաքականների դեմ։

Ագուերոն ընդգրկվել է նաև Աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների շարքում[10]։ Նա առաջին անգամ դաշտ դուրս եկավ հունիսի 15-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում։

Խաղային ոճը խմբագրել

Ագուերոն հանդիսանում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։ Ագուերոն հիմնականում հանդես է գալիս կենտրոնական հարձակվողին դիրքում բայցխաղային որակները նրան թփույլ են տալիս նհանդես էգալ նաև ենթահարձակվողի կամ եզրային հարձակվողի դիրքում։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին այնպես է անում որ Ագուերոն ամեն կերպ նմանվի աշխարհահռչակ Ռոմարիոյին, կարողանա հանդես գալ նրա նման[11]։

Անձնական կյանք խմբագրել

Սերխիո Ագուերոն ամուսնացած է Դիեգո Մարադոնայի կրտսեր դստեր՝ Գիանինա Մարադոնայի հետ։ 2009 թվականի փետրվարի 19-ին Մադրիդում ծնվում է նրանց առաջնեկը՝ Բենյամինը։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Գավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ինդեպենդիենտե 2002/03 1 0 - - 0 0 0 0 1 0
2003/04 5 0 - - 2 0 0 0 7 0
2004/05 12 5 - - 0 0 0 0 12 5
2005/06 36 18 - - 0 0 0 0 36 18
Արդյունք 54 23 0 0 2 0 0 0 56 23
Ատլետիկո Մադրիդ 2006/07 38 6 4 1 0 0 0 0 42 7
2007/08 37 19 4 2 9 6 0 0 50 27
2008/09 37 17 1 0 9 4 0 0 47 21
2009/10 31 12 7 1 16 6 0 0 54 19
2010/11 32 20 4 3 4 3 1 1 41 27
Արդյունք 175 74 20 7 38 19 1 1 234 101
Մանչեսթեր Սիթի 2011/12 34 23 4 2 10 5 0 0 48 30
2012/13 30 12 4 3 5 2 1 0 40 17
2013/14 23 17 5 5 6 6 0 0 34 28
2014/15 33 26 2 0 7 6 0 0 42 32
2015/16 13 8 1 1 3 1 0 0 17 10
Արդյունք 133 86 16 11 31 20 1 0 181 117
Ընդամենը ամբողջ կարիերայում 362 183 36 18 71 39 2 1 471 241

Ելույթները հավաքականում խմբագրել

Ընդհանուր։ 79 Խաղ/ 33 Գոլ; 49 Հաղթանակ, 20 Ոչ-ոքի, 10 Պարտություն:

Ձեռքբերումներ խմբագրել

Արգենտինայի հավաքական խմբագրել

  • Աշխարհի փոխչեմպիոն - 2014
  • Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն - 2007
  • Աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու և խաղացող - 2007
  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2008

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

  • Ինտերտոտոյի գավաթակիր - 2007
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի չեմպիոն - 2010
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2010

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

  • Անգլիայի չեմպիոն - 2011/12, 2013/14
  • Անգլիայի սուպերգավաթակիր - 2012
  • Անգլիայի լիգայի գավաթակիր - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Harris, Nick (2008 թ․ օգոստոսի 20). «Argentina 3 Brazil 0: Argentina in final after routing arch rivals – Olympics, Sport». London: The Independent. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Edwards, Luke (2011 թ․ հուլիսի 28). «Sergio Aguero completes £35 million transfer to [[Manchester City F.C.|Manchester City]]». Daily Telegraph. London. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  5. Markham, Carl (2011 թ․ հուլիսի 29). «Manchester City move 'felt right' says Sergio Aguero». Independent. London.
  6. «Атлетико» официально объявил о продлении контракта с Агуэро(չաշխատող հղում)
  7. Spurs fail in Aguero bid | Sky Sports | Tottenham Hotspur News | Football | Premier League
  8. Агуэро: «Я ухожу из „Атлетико“»
  9. «"Sergio AGUERO"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  10. "World Cup 2014: Ever Banega excluded from Argentina squad"
  11. "Man City boss Mancini compares Sergio Aguero to Romario"

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Ագուերո» հոդվածին։