Սերգեյ Ալֆրեդի Քոչարյան (ապրիլի 20, 1901), խորհրդային հայ ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1941), ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Սերգեյ Քոչարյան
Ծնվել էապրիլի 20, 1901
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Բեմական գործունեությունը սկսել է 1921 թվականին Երևանում որպես Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ Որպես դերասան աշխատել է նաև Բաքվի, Լենինականի, Կիրովականի թատրոններում։ 1935 թվականին ավարտել է ԳԻՏԻՍ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1936 թվականից եղել է Երևանի Գորկու անվան բանվորական թատրոնի, իսկ 1937-1948 թվականներին՝ Պատանի Հանդիսատեսի թատրոնի ռեժիսորը։ 1935 թվականից ծավալել է մանկավարժական գործունեություն, 1944 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։

Ռեժիսոր խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1931 Կիկոս

Ներկայացումներ խմբագրել

Տարեթիվ Ներկայացում Հեղինակ
1939 Քաջ Նազար Դ․ Դեմիրճյան
1939 Ավազակները
1943 Հազարան Բլբուլ Բեյլերյան
1946 Հին ընկերներ Մալյուգին

Ծանոթագրություններ խմբագրել