Սերգեյ Վոլկով (ռուս.՝ Серге́й Никола́евич Во́лков, ապրիլի 19, 1949(1949-04-19), Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 1990(1990-08-31), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի խորհրդային գեղասահորդ և մարզիչ։ 1975 թվականի Աշխարհի չեմպիոն, Աշխարհի (1974) և Եվրոպայի փոխչեմպիոն (1974), ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, երկու Օլիմպիադայի մասնակից։ Տղամարդկանց մենասահքում Աշխարհի առաջին խորհրդային չեմպիոնը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1975)։

Սերգեյ Վոլկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Сергей Николаевич Волков
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 19, 1949(1949-04-19)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 31, 1990(1990-08-31) (41 տարեկան)
Մահվան վայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել երեք տարեկանից՝ «Սպարտակ» մարզադաշտում, ուր տարել էր նրան տատիկը։ Առաջին մարզիչը եղել է Պյոտեր Պետրովիչ Տիխոնովը[1]։ 1959 թվականից մարզվել է Վիկտոր Կուդրյավցև (մարզիչ)ի ղեկավարությամբ։

1966 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն պատանիների կարգում։

1970-77 թվականներին անընդմեջ ԽՍՀՄ առաջնությունների հաղթող էր, այդ թվում` 1974 և 1976 թվականներին` ԽՍՀՄ չեմպիոն։ Եվրոպայի առաջնությունում դեբյուտը 1968 թվականին էր (12-րդ հորիզոնական)։ Վոլկովի մարզական նվաճումների գագաթնակետը 1974–76 թվականներին էր։ 1974 թվականին նա գրավեց 2-րդ հորիզոնականը Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում։ Եվրոպայի առաջնությանը մարզիկը հանդես էր գալիս ոտքի մատի կոտրվածքով[1]։ Ունենալով վնասվածք՝ 1975 թվականին նա դարձավ տղամարդկանց մենասահքի առաջին սովետական աշխարհի չեմպիոնը՝ ազատ ծրագրում մաքուր կատարելով երեք եռակի թռիչքները (երկու տուլուպ և սալխ)։

1976-78 թվականներին Վոլկովը մարզվել է Ս. Ա. Ժուկի ղեկավարությամբ, սակայն նշանակալի հաջողությունների չհասավ։ Վոլկովը պարտադիր ֆիգուրների վարպետ էր՝ ստանալով մեծ առավելություն։

Մարզիկը մի քանի անգամ փորձել է դադարեցնլ գեղասահքով զբաղվելը և երկու տարի անընդմեջ, գաղտնի Կուդրյավցևից, Սերգեյը փաստաթղթերն ուղարկել է Դոնի Ռոստովում գտնվող օդաչուների դպրոցի ընդունելության հանձնաժողովին, բայց երկու անգամ էլ «մերժվել» է առողջական պատճառներով[1]։

Սպորտային կարիերայի ավարտից հետո (1978 թ.) մինչև 1982 թվականը աշխատել է Համամիութենական մարզական կոմիտեում` որպես ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, իսկ իսկ ավելի ուշ՝ «Սպարտակում»։ Մարզել է, մասնավորապես, Ալեքսանդր Ֆադեևին (1987-1988), Ալեքսանդր Աբտին և այլոց։

1990 թվականի փետրվարին նա պայմանագրով աշխատելու է մեկնել Ավստրիա, սակայն հունիսին վերադարձել է Մոսկվա[2]։

Մահացել է 1990 թվականին Խարկովին մոտ ստամոքսի քաղցկեղից, թաղվել է Մոսկվայի Կունցևո գերեզմանատանը։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին կինը` Լյուդմիլա Վոլկովան (Օլեխովա), գեղասահքի սպորտի վարպետ է (հանդես է եկել զուգասահքում), նույնպես աշխատել է որպես մարզիչ։ Նրանք ունեն մի որդի` Ալեքսանդրը (ծնվել է 1977 թ.)[2]: Երկրորդ կինը Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտի ուսուցիչ է։ Այս ամուսնությունից ծնվել են զույգ աղջիկներ (ծնվ.` 1985 թ.): Քույրը` Ելենա Բուրյակը (Վոլկովա), գեղասահքի միջազգային դատավոր է[2]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ 1967/68 1968/69 1969/70 1970/71 1971/72 1972/73 1973/74 1974/75 1975/76 1976/77 1977/78
Ձմեռային օլիմպիական խաղեր 18 5
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 7 10 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 12 7 5 6 5 2 4 5
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 3 2 2 2 3 1 2 1 3 5
Գեղասահքի Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 3
«Московские новости» թերթի մրցանակ 2 1 2 3 2 3 2
ԽՍՀՄՙ ժողովուրդների սպարտակիադա 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Сергей Волков, Е.Вайцеховская, газета «Спорт-Экспресс», 14.03.2005
  2. 2,0 2,1 2,2 Крутая спираль Сергея Волкова, газета «Советский Спорт», 19 апреля 2003, № 72(16023)

Արտաքին հղումներ խմբագրել