Սերգեյ Սուշչի

ռուս բանաստեղծ, արձակագիր, գիտաշխատող

Սերգեյ Յակովլևիչ Սուշչի (ռուս.՝ Сергей Яковлевич Сущий, մարտի 30, 1961(1961-03-30), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր, գիտաշխատող։ Փիլիսոփայության դոկտոր։ Ռուս գրողների միության անդամ (2000)։

Սերգեյ Սուշչի
Ծնվել էմարտի 30, 1961(1961-03-30) (63 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանսոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Ժանրերպոեզիա և արձակ
ԱնդամակցությունՌուս գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Յակովլևիչն արմատներով ռոստովցի է, սովորել է Ռոստովի պետական համալսարանի երկրաբանա-աշխարհագրական ֆակուլտետում (1978-1983 թթ.): Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Ռոստովի տարբեր նախագծային գիտահետազոտական կազմակերպություններում, Տնտեսական և սոցիալական հարցերի Հյուսիսկովկասյան ԳՀԻ-ում եղել է ավագ գիտաշխատող։ 2007 թվականից եղել է ՌԳԱ Հարավային գիտական կենտրոնի աշխատակից։ 1992 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն սոցիոլոգիայի գծով, 1997 թվականին՝ դոկտորական ատենախոսություն փիլիսոփայության գծով։ Գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են փիլիսոփայությունը և մշակույթի սոցիոլոգիան, մշակույթի պատմական աշխարհագրությունը։ Փիլիսոփայության դոկտոր է, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, 110 գիտական աշխատությունների հեղինակ (այդ թվում 18 մենագրություն)։

Գրականությամբ զբաղվում է 1980-ական թվականների կեսերից, հրապարակվել է «Դրոշ», «Արիոն», «Ռաի երեխաները», «Դոն», «Տապան» ամսագրերում։ Չորս արձակ գրքերի և 12 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։

Մրցանակներ խմբագրել

«Ռուսաստանի չճանաչված բանաստեղծներ» 2000 թվականի մրցանակաբաշխության դափնեկիր է (2-րդ մրցանակ)։ «Իլյայի մրցանակ» 2003 թվականի մրցանակաբաշխության եզրափակչի մասնակից է։ «Տապան» ամսագրի 2007 թվականի մրցանակի դափնեկիր է։

Ստեղծագործություններ խմբագրել

Պոեզիա (ընտրված հրատարակություններ)

  • Прогулки под солнцем. — Ростов-н/Д: Личный интерес, 1993
  • Скатерть для оленя. — Ростов-н/Д: Серафим, 1995
  • Високосный. — Ростов-н/Д: Топос, 1996
  • Скриптум. — Ростов-н/Д, 1997
  • Дыхание. — Ростов-н/Д, 1998
  • Время-99. Ростов-н/Д, 1999
  • Антология эпиграфов. Ростов-н/Д, 2000
  • Голубь и хлебная крошка. — Таганрог: Изд-во Ю. Кучмы, 2002
  • Город-март. — Ростов-н/Д, 2003
  • Стебель. — Ростов-н/Д, 2005
  • Ива-Волга. — Ростов-н/Д: Признание, 2006
  • Изборник I. — Таганрог: Нюанс, 2007
  • Изборник II. — Таганрог: Нюанс, 2008
  • Академия любви. — Таганрог: Нюанс, 2009
  • Провинциальные ремейки. — Таганрог: Нюанс, 2010
  • Не-классное чтение. — Таганрог: Нюанс, 2011 (совместно с М. Сущей)

Պոեզիա (կոլեկտիվ հավաքածուներ)

  • Перекресток. — Ростов-н/Д: Булат, 2006
  • Не-классное чтение. — Таганрог: Нюанс, 2011 (совместно с М. Сущей)

Արձակ (ընտրված հրատարակություններ)

  • Дом под летним небом. — Ростов-н/Д: Литера-Д, 1993
  • Доктор Бабиян (рассказы о настоящем профессионале). — Москва: Аd Marginem, 2003
  • Городской календарь-2005. — Ростов-н/Д: Странник, 2005
  • Городской календарь-2006. Ростов-н/Д: Странник, 2006
  • Губернаторский кот. — Ростов-н/Д: Признание, 2006

Գիտություն (հիմնական մենագրություններ)

  • Очерки географии русской культуры. — Ростов-н/Д: СКНЦ ВШ, 1994 (совместно с А.Г. Дружининым)
  • Пространство культуры. — Ростов-н/Д: Логос, 1995
  • Атлас русской культуры XI-XV вв. — Ростов-н/Д: СКНЦ ВШ, 1998
  • Атлас русской культуры XVI-XVIII вв. — Ростов-н/Д: СКНЦ ВШ, 1999
  • Атлас русской культуры XIX века. — Ростов-н/Д: СКНЦ ВШ, 2000
  • Наука и образование Юга России. — Ростов-н/Д: ЮНЦ РАН, 2009
  • Демография и расселение народов Северного Кавказа. — Ростов-н/Д: ЮНЦ РАН, 2009
  • Террористическое подполье на востоке северного Кавказа (Чечня, Ингушетия, Дагестан). — Ростов-н/Д: ЮНЦ РАН, 2010

Գրականություն խմբագրել

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ խմբագրել