Սերգեյ Սարգսյան (երկրաբան)
- Այս հոդվածը հայ տնտեսագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)։
Սերգեյ Սարգսյան (դեկտեմբերի 20, 1907, Բաքու, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1981, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1939 թվական), պրոֆեսոր (1947 թվական)։
Սերգեյ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1907 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1981 (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | երկրաբան |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկ ինստիտուտը (1931 թվական)։ Սարգսյանի աշխատանքները վերաբերում են Արևմտա-Սիբիրական հարթավայրի պալեոզոյան և մեզոզոյան նստվածքների նավթագազաբերությանը և հնաաշխարհագրությանը, ինչպես նաև նստվածքային ապարների հանքաբանությանը։ Սարգսյանը զբաղվել է նաև ՀՍՍՀ երրորդական դարաշրջանի նստվածքների նավթագազաբերության հեռանկարների և Սևանի ժամանակակից գոյացումների հանքաբանության հարցերով։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սարգսյան (երկրաբան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 225)։ |