Սերգեյ Ռուդսկոյ
Սերգեյ Ֆեոդորովիչ Ռուդսկոյ (ռուս.՝ Серге́й Фёдорович Рудско́й, հոկտեմբերի 2, 1960, Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս զորահրամանատար։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, 2015 թվականից Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ (2017), Ռուսաստանի Դաշնության հերոս (2020)։
Սերգեյ Ռուդսկոյ | |
Կրթություն՝ | Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Minsk Suvorov Military School? |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 2, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հայր | Q4399761? |
Պարգևներ | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 2-ին (Ուկրաինական ԽՍՀ) Նիկոլաևյան մարզում[1]։
Հայրը Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Անդրեևիչ Ռուդսկոյն Է (1921-1982)[2]։
1977 թվականին ավարտել է Մինսկի Սուվորովի ռազմական ուսումնարանը, ապա 1981 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի անվան Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը[3]։
Չեչենական պատերազմի մասնակից, 1995 թվականին փոխգնդապետ Ս. Ֆ. Ռուդսկոյը 255-րդ գվարդիական մոտոհրաձգային Ստալինգրադ-Կորսունյան գնդի հրամանատարն է։
2012 թվականի դեկտեմբերի 13-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[4]։
2015 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
2017 թվականի փետրվարի 22-ին շնորհվել է գեներալ-գնդապետ զինվորական կոչում[5].
Մրցանակներ խմբագրել
- Ռուսաստանի Դաշնության հերոս (2020)
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2018)
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (2016)
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան
- Արիության շքանշան (1996)
- Ռազմական ծառայությունների համար շքանշան
- Պատվո շքանշան
- ԽՍՀՄ և ՌԴ մեդալներ[6]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Виталий Смирнов. «Рудской Сергей Фёдорович». Герои страны. Վերցված է 21 августа 2020-ին.
- ↑ «Не ради славы и наград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ Цитадель российской государственности
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.12.2012 г. № 1641
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.02.2017 г. № 83
- ↑ Фото С. Ф. Рудского с орденскими планками
Գրականություն խմբագրել
- Гордость кадетского братства / Н. З. Кунц. — Москва, 2010. — 751 с.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Рудской Сергей Фёдорович». Герои страны.
- Рудской Сергей Фёдорович на сайте Министерства обороны России