Սերգեյ Միխայլով (ռուս.՝ Серге́й Серге́евич Миха́йлов, 1912 - 1984), ռուս դիվանագետ, տնտեսագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Սերգեյ Միխայլով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր 1912
Վախճանի օր 1984
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

  • 1940-1941 թվականներ՝ Ռումինիայում ԽՍՀՄ առաքելության աշխատակից։
  • 1941-1945 թվականներին Թուրքիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
  • 1945 թվականից մինչև 1946 թվականը Թուրքիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1946 թվականից մինչև 1948 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության 6-րդ եվրոպական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 1948 թվականին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1948-1950 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1950 թվականից մինչև 1954 թվականը Իտալիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1954 թվականից մինչև 1955 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1955 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1960 թվականի դեկտեմբերի 14-ը ի Ուրուգվայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանորդ[1]։
  • 1960 թվականից մինչև 1961 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1961 թվականից մինչև 1965 թվականը եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լատինական Ամերիկայի ինստիտուտի տնօրեն։
  • 1965 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 1974 թվականի մայիսի 30-ը Բրազիլիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1970 թվականի հուլիսի 24-ից մինչև 1975 թվականի հունվարի 6-ը Գայանայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1974-1978 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի դեկտեմբերի 25)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի ապրիլի 8)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի սեպտեմբերի 13)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Миссия — Посольство СССР в Уругвае. Чрезвычайные и Полномочные Посланники
  2. Посольство СССР в Бразилии. Чрезвычайные и Полномочные Послы
  3. Указ Президента Российской Федерации от 25.12.2000 № 2072 «О присвоении дипломатического ранга» Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
  4. Указ Президента Российской Федерации от 18.04.2005 № 436 «О присвоении дипломатических рангов»
  5. «Указ Президента Российской Федерации от 13.09.2010 № 1127 «О присвоении Чурилину А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել