Սերգեյ Կուզնեցով (դիվանագետ)
Սերգեյ Կուզնեցով (ռուս.՝ Серге́й Никола́евич Кузнецо́в, փետրվարի 21, 1953 - հունվարի 16, 2021, Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Սերգեյ Կուզնեցով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1953 |
Վախճանի օր | հունվարի 16, 2021 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, արաբերենին և անգլերենին։
1985 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 2003 թվականից մինչև 2004 թվականն Արաբական Միացյալ Էմիրություններում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 2004-2007 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի պետ։
- 2007 թվականից մինչև 2015 թվականի նոյեմբերը Սաուդյան Արաբիայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 2015 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է Ջիբութիի Հանրապետությունում և Սոմալիի Դաշնային Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2019 թվականի ապրիլի 4-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր[2]։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Указ Президента Российской Федерации от 04.04.2019 № 149 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Посол — Министерство иностранных дел Российской Федерации
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2017 № 61 «О присвоении дипломатических рангов»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 08.06.2020 № 376 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.