Սերգեյ Խուդյակով

հայ զինծառայող

Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով (դեկտեմբերի 26, 1901(1901-12-26)[1], Մեծ Թաղեր, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1] - ապրիլի 18, 1950(1950-04-18)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց[4], Խորհային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944

Սերգեյ Խուդյակով
դեկտեմբերի 26, 1901(1901-12-26)[1] - ապրիլի 18, 1950(1950-04-18)[2][1] (48 տարեկան)
ԾննդավայրՄեծ Թաղեր, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակռազմա-օդային ուժեր
ԿոչումMarshal of the branch?[3][1]
Հրամանատարն էր1st Air Army? և 23rd Air Army?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[3], Հայրենական մեծ պատերազմ[3] և Երկրորդ համաշխարհային պատերազմ[3]
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1936)
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ Ռազմական խաչ 1939—1945 թթ. և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Արմենակ Արտեմի Խանփերյանցը ծնվել է 1902 թվականի հունվարի 7-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում[5][6]։

Բաքվի կոմունա խմբագրել

1918 թվականի, տասնհինգ տարեկան Արմենակը,  հայտնվելով Բաքվի հեղափոխական թոհուբոհում, Ստեփան Շահումյանի գլխավորությամբ Բաքվի կոմունայի հաստատումից հետո, կամավոր դառնում է կարմիր բանակի զինվոր։ Բաքվի գվարդիան մեծ մասամբ կազմված էր հայերից։ Արմենակի զորաջոկատի հրամանատարն էր հայազգի Բագրատ Ավագյանը։ 1918 թվականին նա ակտիվորեն մասնակցել է թուրքական բանակի դեմ Բաքվի ինքնապաշտպանությանը։

Բաքվի կոմունայի անկումից հետո Արմենակ Խանփերյանցը մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Արմենակը Ցարիցինի և Կամիշինի ռազմաճակատների կռիվների թոհուբոհում է։ Շուտով քաջարի Արմենակը դառնում է հեծելազորային ջոկատի հրամանատար։ 1924 թվականին սովորում է Թիֆլիսի հեծելազորային հրամանատարական դասընթացներում։ Ավարտելուց հետո վերադառնում է հեծելազորային զորամաս, որտեղ նա ստանձնում է գնդային դպրոցի պետի պաշտոնակատարի, պետի, այնուհետև գնդի շտաբի պետի պաշտոնները[7][8]։

Հայրենական մեծ պատերազմ խմբագրել

Որոշ ժամանակ անց Արմենակին ուղարկում են սովորելու Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։ Փայլուն հանձնելով ընդունելության քննությունները՝ Արմենակը դառնում է ինժեներա-հրամանատարական ամբիոնի սովորող։ 1936 թվականին գերազանց ավարտելով ակադեմիան՝ կապիտան Խանփերյանցը նշանակվում է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի 5-րդ ռմբակոծիչային բրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ Մեկ տարի անց բացառիկ գիտելիքների, կազմակերպչական ունակությունների և հրամանատարական հատկանիշների համար մայոր Արմենակին առաջադրում են որպես Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի առաջին բաժնի պետ։ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին` 1940 թվականին նա արդեն Արևմտյան հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր[9]։

Արմենակ Խանփերյանցը Մոսկվայի պաշտպանության մարտերում ցուցադրել է փայլուն հրամանատարական և կազմակերպչական ունակություններ, որի հակաօդային պաշտպանության ամբողջ պատասխանատվությունն ընկել էր նրա ուսերին։ Մոսկվայի պաշտպանության ժամանակ մի շարք ռազմավարական նորամուծություններ է արել, որոնց արդյունավետությունը շատ արագ ապացուցվել է և կիրառվում է մինչ օրս։ Հենց Մոսկվայի բախտորոշ ճակատամարտի ժամանակ էլ`1941 թվականի հոկտեմբերի 29-ին, Խանփերյանցին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1942 թվականին նա արդեն գեներալ-լեյտենանտ էր։ Շուտով նշանակվում է Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատար, իսկ 1943 թվականի գարնանը գեներալ-գնդապետ Խանփերյանցը խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ է դառնում[4][10] :

ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովը լավ էր հիշում Մոսկվայի ճակատամարտի հաղթանակում Խանփերյանցի ներդրած ավանդի մասին։ Նրա անձնական խնդրանքով Արմենակը նշանակվում է առաջին ավիացիոն բանակի հրամանատար։ Խանփերյանցը մեծ ներդրում ունեցավ նաև Կուրսկի ճակատամարտի օրերին, երբ հմտորեն չեզոքացրեց գերմանացիների թվային առավելությունը օդում։ Նրա ռազմավարական հանճարը փայլեց նաև Դնեպրի գետանցման ծանր մարտերում։ Խանփերյանցի շնորհիվ հակառակորդի ավիացիան ոչ միայն չկարողացավ էական հակազդեցություն ունենալ խորհրդային զորքի վրա, այլև հենց խորհրդային օդուժը ոչնչացրեց Դնեպրի ափին տեղակայված գերմանական ամրությունները[4] :

1944 թվականի օգոստոսի 19-ին Խանփերյանցին շնորհվում է ավիացիայի մարշալի կոչում։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Առաջին մերձբալթյան ռազմաճակատը[11]։

Գեորգի Ժուկով խմբագրել

Շուտով Յալթայում պետք է կայանար դաշնակից երեք պետությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվում էին բանակների համագործակցության և ռազմական այլ կարևոր հարցեր։ Ստալինն իր հետ էր վերցրել նաև մարշալ Խանփերյանցին, որը հիանալի էր տիրապետում ավիացիոն գործին և լայնամասշտաբ գործողությունների կազմակերպմանը։ Ամերիկյան և անգլիական մասնագետներն ապշել էին նրա պատրաստվածության վրա, քանի որ Արմենակը հիանալի էր տիրապետում արտասահմանյան ավիացիային և ռազմական գործողությունների մարտավարությանը[12]։

Վերջին հանդիպումը Ստալինի հետ խմբագրել

Մարշալի ընտանիքի աքսորից վերադառնալուց հետո գրող և հրապարակախոս Լեոնիդ Հուրունցը հանդիպել է Խուդյակովի կնոջ Վարվառա Պետրովնայի հետ։ Նա հիշել է, որ Ստալինը խնդրել էր վերադաստիարակել իր տղային`Վասիլի Ստալինին։ Մի անգամ նա շտաբի պետի աչքի առաջ բռնաբարում է նրա կնոջը, որից հետո հրամանատարը ինքնասպան է լինում։ Դրանից հետո Խուդյակովը հրաժարվում է Վասիլիի դաստիարակը լինելուց։ Ստալինը նրան հարցնում է.«Քո կարծիքով, նա մարդ չի՞ դառնա»։ Խուդյակովը պատասխանում է. «Ցավոք, դա այդպես է, ընկեր Ստալին»։ «Լավ, գնացեք»,-հավելում է Ստալինը։ Մեկ շաբաթ անց`Արմենակին ձերբակալում են[13][14]։

Ձերբակալություն խմբագրել

Խուդյակովը մասնակցել է նաև Ճապոնիայի դեմ պատերազմին։ Ճապոնիայի հանձնվելուց հետո նրան նշանակեցին Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի պետ։ Որոշ ժամանակ անց` 1945 թվականի դեկտեմբերի 14-ին Խանփերյանցին ձերբակալում  է հատուկ այդ նպատակով Չիտա ժամանած Լավրենտի Բերիայի տեղակալ Աբակումովը։ Մարշալին նախ բանտարկեցին Չիտայի երկաթուղային կայարանի վագոնում, ապա ուղարկեցին Մոսկվա։

Նրան հարցաքննում էր անձամբ Լավրենտի Բերիան։ Նա մեղադրեց Արմենակին իր ծագումը քողարկելու, հարուստ բարեկամների առկայության և հօգուտ թշնամու լրտեսական գործունեության մեջ։ Հարցաքննության ընթացքում Խանփերյանցը երկար լռում էր։ Ի վերջո նա ասաց հետևյալը.«Դուք այդքան ցանկանում եք, որ ես լրտե՞ս լինեմ։ Իսկ ընկեր Ստալինը տեղյա՞կ է, թե Դուք ինչպես եք խոսում ինձ հետ…Ես այլևս Ձեր հարցերին չեմ պատասխանելու»։ Հինգ տարվա հետաքննությունից հետո, 1950 թվականի ապրիլի 18-ին նրան որպես ժողովրդի թշնամի գնդակահարում են Մոսկվայի Դոնսկոյե գերեզմանատանը։ Արմենակ Խանփերյանցը հետմահու արդարացվել է միայն 1956 թվականի նոյեմբերին։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ վերականգնվել է նրա մարշալի կոչումը[15][16]։

Անվանափոխություն խմբագրել

Վարկած №1. նա ազգանունը փոխել էր, երբ իր ընկեր Սերգեյ Խուդյակովը մարտում զոհվել էր, իսկ նա, ընկերոջ խնդրանքով, վերցրել էր հրամանատարությունն իր վրա և հետագայում անվանվել նրա անունով[17]։

Վարկած №2. դեռևս խորհրդային տարիներին կար մի վարկած, որի համաձայն 1918 թվականի օգոստոսին` Բաքվի կոմունայի անկումից հետո, Արմենակը, լինելով կարմիրների շարքերում, անունը փոխել էր, որպեսզի չընկներ թուրքերի և հակահեղափոխականների ձեռքը[17]։

Վարկած №3. Արմենակը նավով փախել էր Աստրախան, սակայն ճանապարհին նրանց բռնել են անգլիացիները, որտեղ նա ներկայացել է որպես Խուդյակով[18]։

Վարկած №4. Արմենակը Բաքվի կոմունայի ժամանակներում պատահաբար նկատում է, որ կուսակցական թերթում տպագրված մարդկանցից մեկին` Բերիային մի քանի անգամ տեսել էր անգլիական կոնսուլի հետ։ Համապատասխան նկարը և բացատրական նամակը նա ուղարկում է պատկան մարմիններին։ Այս փաստի իրական լինելու դեպքում Արմենակը, իհարկե, պատճառ կունենար ազգանունը փոխելու, քանի որ այդ նույն Բերիան Բաքվի դեպքերից հետո զբաղեցնում է բարձր պաշտոններ[19]։

Վարկած №5. Որպես նախորդ վարկածի ապացույց`գոյություն ունի ևս մեկը. Խանփերյանցին 1950 թվականին Ստալինը հրամայել է ազատ արձակել, սակայն Բերիան, իր հաշիվներն ունենալով Բաքվի ընկերոջ հետ, Ստալինին խաբում է, թե Խանփերյանցին արդեն գնդակահարել են։ Հաջորդ հարցաքննություններից մեկի ժամանակ, ապրիլի 18-ին մարշալը հարձակվում է քննիչի վրա, և վերջինս անձնական զենքով գնդակահարում է Խանփերյանցին[20]։

Վարկած №6. Կարմիր բանակի նավը գերում են թուրքերը և, կարմիրբանակայինների մեջ հայերին առանձնացնելով, գնդակահարում են։ Խանփերյանցը, որպեսզի փրկի սեփական կյանքը, ներկայանում է որպես ազգությամբ ռուս և որպես ապացույց ներկայացնում է Թուրքեստանում ինչ-որ կերպ ձեռք բերած փաստաթուղթը` Սերգեյ Խուդյակով անվամբ` մաշկի թխությունը պատճառաբանելով իր մոր վրացուհի լինելով[15]։

Մարտական ուղի խմբագրել

Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ 1917 թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը[21], 1918–20 թվականներին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը։ Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից։ Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–1936 թվականներին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1936–1941 թվականներին ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-1940-ին՝ Բելառուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։

1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թվականի ապրիլին, գնդակահարվել։ Արդարացվել է 1956 թվականի նոյեմբերին։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը։

1980 թվականին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը[22]։

Խուդյակովի մասին խմբագրել

  «...Նա ուներ օդաչուին հատուկ բոլոր հատկանիշները`վճռականություն, քաջություն, հնարամտություն, տղամարդկություն...»
- Վենիամին Մալաֆեև[23]
 

Հիշատակ խմբագրել

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն համալսարանը՝ 2005 թվականին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ[24], ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 525.
  2. 2,0 2,1 2,2 Худяков Сергей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 Г. И. Какагасанов. «Народы Кавказа в Великой Отечественной войне 1941—1945 гг: материалы Международной научной конференции, посвященной 60-летию Победы советского народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.» // Ин-т ЯЭ ДНЦ РАН, 2005. Стр. 70
  5. Леонид Гурунц Маршал Худяков
  6. Хронос-всемирная история
  7. «Сергей Худяков. Биография Худякова Сергея Александровича - маршала авиации». Վերցված է 20.03.22-ին.
  8. «Սերգեյ Խուդյակով». Վերցված է 20.03.2022-ին.
  9. Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
  10. Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
  11. Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
  12. Plokhii (Plokhy), Serhii (25.01.2011). Yalta. ISBN 978-1-101-18992-4.
  13. Հարությունյան, Կլիմենտ (2010թ.). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
  14. «Судьба маршала». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին. Վերցված է 20.03.22-ին.
  15. 15,0 15,1 Հարությունյան, Կլիմենտ (2008). Ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակով – Ա.Ա. Խանփերյանց.
  16. «Судьба маршала». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին. Վերցված է 20.03.2022-ին.
  17. 17,0 17,1 «Сергей Худяков. Биография Худякова Сергея Александровича - маршала авиации». FB. Վերցված է 20.03.2022-ին.
  18. Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
  19. Հարությունյան, Կլիմենտ (2010). Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.
  20. https://artsakhpress.am/arm/news/14686/
  21. https://armedia.am/arm/news/82848/armenak-khanperyanc-sergey-khudyakov-khorhrdayin-miutyan-marshal.html Խորհրդային միության մարշալ
  22. Сергей Медведев (2019 թ․ սեպտեմբերի 30). «Маршал с чужим именем (д/ф из цикла «Загадки века»)». Телеканал «Звезда» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
  23. Կլիմենտ Հարությունյան, «Ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակով – Ա.Ա. Խանփերյանց», 2008
  24. https://mil.am/hy/structures/54 ՀՀ ՊՆ

Գրականություն խմբագրել

  • Ա. Մալխասյան Սովետական բանակի հայ գործիչները Երևան, 1965 թ.:
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 5, Երևան, 1979։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995։
  • Кояндер Е., Маршал авиации С.А. Худяков, "Военно-исторический журнал", 1982, № 1.
  • Կլիմենտ Հարությունյան, «Ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակով – Ա.Ա. Խանփերյանց», 2008
  • Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.», 2010թ.
  • Арутюнян К. А. Маршал авиации С. А. Худяков — А. А. Ханферянц. — Ереван: Издательство «Гитутюн» НАН РА, 2006. — 220 с.
  • Смирнов Н. Г. Вплоть до высшей меры. — М.: Московский рабочий, 1997. — 224 с. — ISBN 5-239-01916-9.
  • Саркисов А. Судьба маршала. // «Коммунист», № 147, 22 июня 1988.
  • Мороз В. Маршал Худяков: неразгаданная тайна. // «Красная звезда», 24 января 2007.
  • Гурунц Л. К. Наедине с собой или как докричаться до вас, потомки. — Կաղապար:Ер., 2002.
  • Вирабян А. Знаменитые арцахцы. — Կաղապար:Ер., 1992. — С. 63—65.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Խուդյակով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Խուդյակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 98