Սերգեյ Ալեքսեև

ֆուտբոլիստ

Սերգեյ Վիկտորովիչ Ալեքսեև (ռուս.՝ Сергей Викторович Алексеев, մայիսի 31, 1986(1986-05-31)[1][2], Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, «Սֆինտուլ Գեորգե» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականում։

Սերգեյ Ալեքսեև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1986(1986-05-31)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մոլդովա Սֆինտուլ Գեորգե
Պատանեկան կարիերա
Մոլդովա Շերիֆ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Մոլդովա Շերիֆ 15 (0)
2004-2006 Մոլդովա Տիրասպոլ 27 (8)
2006-2009 Մոլդովա Շերիֆ 51 (22)
2006  Մոլդովա Տիրասպոլ 21 (5)
2009  Մոլդովա Իսկրա Ստալ 8 (0)
2009 Շվեյցարիա Արաու 6 (0)
2010 Ուկրաինա Զակարպատիե 12 (1)
2011-2012 Հունգարիա Կապոշվար 5 (0)
2012-2013 Ռուսաստան Ենիսեյ 24 (3)
2013-2014 Մոլդովա Վերիս 19 (6)
2014 Մոլդովա Զիմբրու 12 (1)
2015 Մոլդովա Տիրասպոլ 11 (3)
2015 Ռուսաստան ԲՄԱ Էներգիա 6 (0)
2016 Մոլդովա Դինամո-Ավտո 6 (0)
2016-2017 Լատվիա Դաուգավպիլս 7 (1)
2017— Մոլդովա Սֆինտուլ Գեորգե 0 (0)
Ազգային հավաքական
Մոլդովա Մոլդովա (պատ․)
Մոլդովա Մոլդովա (երիտ․)
2006-2014 Մոլդովա Մոլդովա 26 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1 մարտի, 2017:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

16 տարեկանում Գաբի Բալինթի կողմից հրավիրվել է Տիրասպոլի «Շերիֆ» ակումբ[3]։ 2002/2005 թվականներին խաղացել է «Շերիֆ» ակումբում՝ Մոլդովայի առաջնությունում անցկացնելով 15 խաղ։ Ապա հանդես է եկել «Տիրասպոլ» ակումբում։ 2005 թվականին արդյունքում գրավել է 3-րդ տեղը Մոլդովայի լավագույն հարձակվողների ցանկում[4]։ 2006/07 մրցաշրջանի առաջին կեսում վարձավճարային հիմունքներով «Շերիֆ» ակումբից տեղափոխվել է «Տիրասպոլ»[5]։ 2006 թվականի ամռանը թիմի հետ միասին հասել է Ինտերտոտոյի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ Մրցաշրջանի ընթացքում «Տիրասպոլ» ակումբի կազմում հաղթել է ադրբեջանական «ՄԿՏ-Արազ» և լեհական «Լեխ» ակումբներին։ «ՄԿՏ-Արազի» դեմ երկրորդ խաղում (2:0), Ալեքսևը խփել է երկու գոլ։ Երրորդ տուրում թիմը զիջել է ավստրիական «Ռիդ» ակումբին (4:2 երկու խաղի արդյունքում)։

Հետո վերադարձել է «Շերիֆ», որտեղ դարձել է թիմի հիմնական խաղացող։ «Շերիֆ» ակումբի հետ միասին դարձել է չեմպիոն և Մոլդովայի գավաթի դափնեկիր, մասնակցել է եվրագավաթին։ Մոլդովայի առաջնությունում ակումբի կազմում անցկացրել է 51 խաղ և խփել 22 գոլ։ 2009 թվականի փետրվարին դիտումների է մասնակցել Նովոսիբիրսկ քաղաքի «Սիբիր» ակումբում[6]։ 2008/09 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարային հիմունքներով անցկացրել է «Իսկրա-Ստալ» ակումբի կազմում՝ մասնակցելով 8 խաղի։

2009 թվականի հունիսին Արտուր Իոնիցեի հետ միասին պայմանագիր է կնքել շվեյցարական «Արաու» ակումբի հետ[7]։ Շվեյցարիայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 19-ին՝ «Բազել» ակումբի դեմ արտագնա խաղի (2:1)[8] 88-րդ րոպեին փոխարինելով Ստեվեն Լանգին։ Թիմում նա մարզվել է հատուկ ծրագրով վնասվածք պատճառով[3]։ «Արաու» ակումբում անցկացրել է 6 խաղ և 2009 թվականի դեկտեմբերին հեռացել ակումբից[9]։

2010 թվականի ձմռանը տեղեկություն է հայտնվել, թե Ալեքսեևը պայմանագիր է կնքել ադրբեջանական «Նեֆտչի» ակումբի հետ։ 2010 թվականի փետրվարի 1-ին ներկայացվել է որպես ակումբի խաղացող[10]։ Սակայն շուտով խաղացողը հայտարարել է, որ չի ուզում հանդես գալ Ադրբեջանի առաջնությունում[11], իսկ ակումբի նոր խաղացողներին ներկայացնելու ժամանակ իր ներկայությունը կրել է սոսկ ձևական բնույթ[12]։

Շուտով նա պայմանագիր է կնքել Ուժգորոդի «Զակարպատիե» ակումբի հետ, որտեղ մարզիչը եղել է Իգոր Գամուլան։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2010 թվականի փետրվարի 27-ին՝ Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ տնային խաղում (0:1)[13], որի ընդմիջմանը փոխարինել է Ռուբեն Գոմեսին։ Հաջորդ խաղում, որ կայացել է 2010 թվականի մարտի 6-ին ընդդեմ Խարկովի «Մետալիստ» ակումբի (2:1)[14], Ալեքսևը խփել է իր թիմի միակ գոլը՝ հանդիպման 81-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Գորիյաինովի պաշտպանած դարպասը։ Այդ գոլը ճանաչվել է 19-րդ տուրի լավագույն գոլ[15]։ 2009/10 մրցաշրջանում «Զակարպատիե» ակումբն զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը Ուկրաինայի պրեմիեր լիգայում և անցել Առաջին լիգա։ Ալեքսևն առաջնությունում անցկացրել է 12 խաղ և խփել 1 գոլ։ 2010 թվականի օգոստոսի 18-ին Ուկրաինայի Գավաթի խաղարկության՝ Արմյանսկի «Տիտան» ակումբի դեմ խաղում (2:3) կրած պարտությունից հետո Ալեքսևը հեռացվել է մարզումներից[16] և շուտով հեռացել ակումբից։

2011 թվականի սկզբին դիտումների է մասնակցել ռուսական «Վոլգար-Գազպրոմ» ակումբում[17]։ «Տոմի» ակումբի երկրորդ կազմի դեմ ընկերական խաղում ձևակերպել է դուբլ։ Արդյունքում ակումբի հետ պայմանագիր չի կնքվել։ 2011 թվականի ամռանը երկամյա պայմանագիր է կնքել հունգարական «Կապոշվար» ակումբի հետ համանուն քաղաքից[18]։ Հունգարիայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2011 թվականի հուլիսի 30-ին՝ «Վիդեոտոն» ակումբի դեմ տնային խաղում (2:0)[19], որի 88-րդ րոպեին փոխարինել է Բոյան Պավլովիչին։

Հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Մոլդովայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում[3]։ Մոլդովայի ազգային հավաքականում իր նորամուտը կատարել է 2007 թվականի փետրվարի 7-ին՝ Ռումինիայի դեմ ընկերական խաղում (2:0)[20], որտեղ մասնակցել է առաջին խաղակեսին։ Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է 12 խաղ և խփել է 3 գոլ Հունգարիայի, Հայաստանի և Լատվիայի դեմ խաղերում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Մոլդովայի չեմպիոն (5) – 2002/03, 2003/04, 2004/05, 2006/07, 2007/08
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մրցանակակիր (2) – 2005/06, 2008/09
  • Մոլդովայի գավաթի դափնեկիր (1) – 2007/08

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 «Сергей Алексеев: «Думаю, в Молдове обо мне уже забыли»» (ռուսերեն). Молдавский футбол. 08.03.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  4. «Сергей Ковальчук — футболист года!» (ռուսերեն). Молдавский футбол. 16.12.2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  5. «Короткой строкой» (ռուսերեն). Молдавский футбол. 16.01.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  6. «К «Сибири» присоединился форвард сборной Молдавии» (ռուսերեն). Sports.ru. 18.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  7. «Сергей Алексеев и Артур Ионицэ заключили контракты со швейцарским «Арау»» (ռուսերեն). Молдавский футбол. 25.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  8. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  9. «Алексеев покидает швейцарский «Арау»» (ռուսերեն). Молдавский футбол. 22.12.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  10. «Новые лица «Нефтчи»» (ռուսերեն). Azerisport.com. 01.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  11. «Сергей Алексеев: «Мне не хотелось оставаться в чемпионате Азербайджана»» (ռուսերեն). Azerisport.com. 09.03.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  12. «Алексеев: «Контракта с „Нефтчи" я не подписывал, а моё присутствие на презентации было формальным»» (ռուսերեն). Молдавский футбол. 13.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  13. ««Металлург» Д берет три очка в Ужгороде» (ուկրաիներեն). Football.ua. 27.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  14. ««Металлист» справился с «Закарпатьем»» (ռուսերեն). Football.ua. 06.03.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  15. «Сергей Алексеев — автор лучшего гола 19-го тура по версии читателей UA-Футбол» (ռուսերեն). UA-Футбол. 15.03.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  16. «Игорь Гамула: «Згуру отправил домой. На очереди — Алексеев»» (ռուսերեն). Молдавский футбол. 21.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.
  17. «Сергей Алексеев пробует свои силы в России» (ռուսերեն). moldova.sports.md. 19.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 03.09.2011-ին.
  18. «Сергей Алексеев будет играть в Венгрии» (ռուսերեն). moldova.sports.md. 01.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 03.09.2011-ին.
  19. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 03.09.2011-ին.
  20. «Протокол матча» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22.11.2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել