Սերգեյ Ալեքսանով (ուկրաիներեն՝ Сергій Іванович Алексанов, փետրվարի 12, 1990(1990-02-12)[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Սերգեյ Ալեքսանով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1990(1990-02-12)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Սերգեյը ծնվել է 1990 թվականի փետրվարի 12-ին Դնեպր քաղաքում։ Ֆուտբոլի մանկական պատանեկական լիգայում հանդես է եկել տեղական՝ «Դնեպր-75», «Ինտեր», «Դնեպր» թիմերի կազմում։ Իր կարիերիայի սկզբում հանդես է եկել հարձակվողի դիրքով, ավելի ուշ նախաորակավորվել է որպես հարձակվողակ կիսապաշտպան։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին խաղով հանդես է եկել 2008 թվականի ապրիլի 3-ին Ուկրաինայի առաջնության խաղում «Արսենալի» (Բելայա Ցերկով) կազմում։ Սերգեյն այս թիմում խաղացել է մինչև 2013 թվականի սկզբին։ Այս շրջանում Բելոյա Ցերկով ակումբում անցկացրել է 137 հանդիպում, խփել 4 գոլ։ Արսենալի կազմում Ալեքսանովը դարձել է երկրորդ լիգայի արծաթե մրցանակակիր։ Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում խաղացել է դոնեցկյան «Օլիմպիկ» ուկրաինական ֆուտբոլային ակումբում, որի կազմում 2014 թվականին դարձել է առաջին լիգայի հաղթող։ 2014 թվականի ամռանը «Օլիմպիկ» ակումբը բարձրացել է Պրեմիեր լիգա, իսկ Ալեքսանովը մնում է առաջինում` տեղափոխվելով «Գորնյակ Սպորտ» ֆուտբոլային ակումբ։ Կիսապաշտպանի հաջորդ թիմը դարձել է «Կրեմենը», որի հետ Ալեքսանովը դարձել է երկրորդ լիգայի բրոնզե մեդալակիր։ 2015 թվականի գարնանն ու աշնանը խաղացել է կրամատորսկյան «Ավանգարդ» ֆուտբոլային ակումբում։ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին տեղափոխվել է «Ինգուլեց» ակումբ[3]։ 2016 թվականի դեկտեմբերի վերջին դուրս է եկել պետրովսկյան թիմից[4]։ 2017 թվականի գարնանը միացել է «Նիկոլաև» ակումբին։ Նոր թիմի դեբյուտային խաղում նա գոլ է խփում իր նախկին ակումբին` «Ինգուլեցին»։ Նիկոլաևցիների կազմում խաղացել է 2016-2017 թվականների Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Сергій Алексанов та Антон Шарко — гравці ФК «Інгулець»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  4. ««Інгулець» покинули 16 гравців». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել