Սերբական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական

Սերբական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքական, որը ներկայացնում է Սերբական Հանրապետությունը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Չի մտնում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմ։ Հիմնադրվել է 1992 թվականին՝ Սերբական Հանրապետության կազմավորումից հետո։ Սերբական Հանրապետության ֆուտբոլային միությունը հիմնադրվել է 1992 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Բոսնիական պատերազմի ակտիվ շրջանում։ Հավաքականի և ակումբների խաղերը անցկացվում էին ռազմական դժվար ժամանակաշրջանում։

Սերբական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական
ՄիությունՍՖՄ
Գլխավոր մարզիչԲոսնիա և Հերցեգովինա Ժելկո Բուվաչ
Հիմնական մարզադաշտՔաղաքային մարզադաշտ (Բանյա Լուկա)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Մասնակցություն(Առաջինը՝ 1998)
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն5 որակավորման փուլ (Առաջինը՝ 1996)
Կայքfsrs.org

Պատմություն խմբագրել

Սերբական Հանրապետության հավաքականը իր առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը անցկացրել է 1992 թվականի դեկտեմբերի 20-ին Բանյա Լուկայի քաղաքային մարզադաշտում՝ ընդդեմ Սերբական Հանրապետության Կրաինա ակումբի։ Առաջին պատմական գոլը խփել է Զորան Նեշկովիչը 16-րդ րոպեին, իսկ 45-րդ րոպեին Տիհոմիր Ժորիչը հավասարեցրել է հաշիվը։ Սերբական Հանրապետության հավաքականի կազմում դաշտ են մտել՝

  • Նիկոլա Չոբանովիչ,
  • Դրագան Մարկովիչ,
  • Նեդո Զդելյար,
  • Սրեդկո Վոյկիչ,
  • Զորան Վրանյեշ և այլք։

Այդ խաղի ընթացքում գլխավոր մարզիչը եղել է Միլոշ Ջուրկովիչը, իսկ նրա օգնականը եղել է Մլադեն Կատիչը[1]։

1995 թվականին կազմավորվել են Սերբական Հանրապետության ֆուտբոլի առաջին լիգան և Սերբական Հանրապետության գավաթը։ Այդ ժամանակ պետության բոսնիական և խորվաթական հատվածներում հայտնվել են առանձին առաջնություններ։ 1996 թվականին ՖԻՖԱ-ն ճանաչել է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ 1998 թվականին դա արել է ՈՒԵՖԱ-ն։ Այդ նախադեպից հետո ակումբները իրավունք են ստացել մասնակցել եվրագավաթներին, բացի Սերբական Հանրապետության ակումբներից։

2000 թվականին Սերբական Հանրապետության հավաքականը անցկացրել է առաջին պաշտոնական խաղը ընդդեմ հունական «Կավալա» ակումբի (հաղթանակ 4:0), մեկ տարի անց անցկացվել են երկու հանդիպումներ ընդդեմ գերմանական «Բավարիա» (պարտություն 0:1) և «Շվայնֆուրտ 05» (հաղթանակ 4:2) ակումբների։ Սակայն այսքանով Սերբական Հանրապետության խաղերի պատմությունն ավարտվում է, հիմնական կազմ այլևս չի ստեղծվում, երկրի պատիվը ներկայացնում է միայն երիտասարդական հավաքականը, որն ամեն տարի մասնակցում է միջազգային ընկերական առաջնությունների։ Բանակցություններ են վարվում Սերբիայի հավաքականի հետ հանդիպման համար[2]։

Երիտասարդական հավաքական խմբագրել

Սերբական Հանրապետության ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հիմնադրվել է 2000 թվականին և յուրաքանչյուր տարի մասնակցում է մի շարք երիտասարդական առաջնությունների (դրանց թվում Ստևան Նեշտիցովի առաջնությունը)։ Հավաքականը այդ առաջնությունը հաղթել է 2004 և 2012 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Republika Srpska pre 21 godinu igrala prvi meč at sportlive.ba, 3-7-2013, retrieved 9-3-2015
  2. «Нови покушај активирања Репрезентације». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել