Սերաֆիմովիչի փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)

Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովյան և Լենինյան շրջաններում։ Քաղաքի հիմնական փողոցներից մեկն է։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Դոլոմանովսկի նրբանցքից և ավարտվում Վորոշիլովի պողոտայի հետ հատումով։ Երկարությունը 1400 մետր է։

Սերաֆիմովիչի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1400 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սերաֆիմովիչ
Փոստային ինդեքս344000, 344002, 344082

Պատմություն խմբագրել

Քաղաքի կենտրոնական և հիմնական փողոցներից մեկն է։ Նախկինում կոչվել է Կազանսկայա փողոց[1]։ Առաջին անգամ հիշատակվում է 1784 թվականի դեկտեմբերի 28-ին Դմիտրի Դոնսկոյի ամրոցի պահոցներում[2]։ 1840-1850 թվականների դրությամբ քաղաքում եղել է 14 փողոց՝ 6 երկայնական և 8 հատող, որոնցից մեկը եղել է Կազանսկայան[2]։

Նկարագրություն խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Դոլոմանովսկի նրբանցքից, հատում Բրատսկի, Խալտուրինի, Օստրովսկու նրբանցքները, Բուդյոննու պողոտան, Սոբորնի, Սեմաշկոյի, Գազետնի նրբանցքները և ավարտվում Վորոշիլովի պողոտայի հետ հատումով։ Երկարությունը 1400 մետր է։ Փողոցում կա համարակալված 80 շինություն։

Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչներն են՝ 344000, 344002 և 344082։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Улица Серафимовича (Ростов-на-Дону)
  2. 2,0 2,1 Старая часть Ростова
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
  4. «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել