Սեռա դու Իտաժայիի ազգային պարկ

Սեռա դու Իտաժայիի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra do Itajaí), ազգային պարկ Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում։

Սեռա դու Իտաժայիի ազգային պարկ
Parque Nacional da Serra do Itajaí
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍանտա Կատարինա և Ascurra?
Հիմնվել է2004
Մակերես573,74 կմ² և 56 918 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սեռա դու Իտաժայիի ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սեռա դու Իտաժայիի ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում։ Ունի 57․375 հա տարածք։ Ստեղծվել է 2004 թվականի հունիսի 4-ի հրամանագրով, որը փոփոխվել է 2006 թվականի փետրվարի 20-ի հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Պարկն ընդգրկում է Ասկուրրա, Ապուինա, Բլումենաու, Բոտուվերա, Գասպար, Գուաբիրուբա, Ինդայալ, Պրեզիդենտի Ներեու և Վիդալ Ռամուս համայնքներից որոշ հատվածներ[2]։

Պահպանություն խմբագրել

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է պահպանել բնական էկոհամակարգերը և տեսարժան վայրերը, ինչպես նաև նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[2]։ Պահպանվող տեսակներից են՝ պուման (Puma concolor), երկարապոչ կատուն (Leopardus wiedii), Amazona vinacea, սպիտակավիզ բազեն (Buteogallus lacernulatus) և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Parna da Serra do Itajaí – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  2. 2,0 2,1 Unidade de Conservação: Parque Nacional da Serra do Itajaí

Աղբյուրներ խմբագրել