Սեն Նազերի շրջան (ֆր․՝ Arrondissement de Saint-Nazaire), վարչական շրջան Ֆրանսիայի արևմուտքում՝ Լուարի երկիր երկրամասի Ատլանտյան Լուար դեպարտամենտում։ Ունի 55 համայնք։ Զբաղեցնում է 1758,1 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 327.907[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Սեն Նազեր քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Սեն Նազեր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԱտլանտյան Լուար
ՎարչկենտրոնՍեն Նազեր
Բնակչություն345 185 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1758 կմ²
Սահմանակցում էarrondissement of Vannes?, Arrondissement of Châteaubriant-Ancenis?, arrondissement of Nantes? և arrondissement of Les Sables-d'Olonne?

Պատմություն խմբագրել

Սեն Նազերի շրջանի ներկայումս զբաղեցրած տարածքի մի մասի վրա 1800 թվականին կազմավորվել է Սավենե շրջանը։ 1868 թվականից այդ շրջանի վարչական կենտրոն է դարձել Սեն Նազեր քաղաքը[3], որն արդեն իսկ այդ ժամանակ բուռն թափով աճում ու զարգանում էր։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Սեն Նազերի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[4].

  1. Լա Բոլ-Էսկուբլակ/La Baule-Escoublac
  2. Բուրգնյոֆ ան Ռե/Bourgneuf-en-Retz
  3. Լը Կրուազիք/Le Croisic
  4. Գերանդ/Guérande
  5. Էրբինյակ/Herbignac
  6. Մոնտուար դը Բրետան/Montoir-de-Bretagne
  7. Պեմբոյոֆ/Paimboeuf
  8. Պոնշատո/Pontchâteau
  9. Պոռնիք/Pornic
  10. Սեն Ժիլդա դե Բուա/Saint-Gildas-des-Bois
  11. Սեն Նազեր՝ Կենտրոն/Saint-Nazaire-Centre
  12. Սեն Նազեր՝ Արևելք/Saint-Nazaire-Est
  13. Սեն Նազեր՝ Արևմուտք/Saint-Nazaire-Ouest
  14. Սեն Պեր ան Ռե/Saint-Père-en-Retz
  15. Սավենե/Savenay

Տես նաև խմբագրել

Սեն Նազեր

Ֆրանսիայի շրջանների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Historique de la Loire-Atlantique
  4. «Populations légales 2012: 44 Loire-Atlantique» (PDF). INSEE. December 2014. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.