Սենիխա Հիզալ

թուրք քաղաքական գործիչ

Սենիխա Հաֆիզ Հիզալ (1897, Ադափազար, Թուրքիա - հունիսի 22, 1985(1985-06-22), Թուրքիա), թուրք մանկավարժ և քաղաքական գործիչ։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին 18 կին անդամներից։

Սենիխա Հիզալ
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1897
Ծննդավայր Ադափազար, Թուրքիա
Վախճանի օր հունիսի 22, 1985(1985-06-22)
Վախճանի վայր Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Սենիխա Հաֆիզը ծնվել է Հաֆիզի և նրա կնոջ՝ Հյուսնիյեի ընտանիքում 1897 թվականին։ Ֆաթիհի դպրոցում տարրական կրթություն ստանալուց հետո ավարտել է ուսումնարանն ու մանկավարժական քոլեջը։ 1918 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանը՝ դառնալով այն ավարտած առաջին կանանցից մեկը[1]։

1934 թվականին ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո վերցրել է Հիրալ ազգանունը։ Ամուսնացած չի եղել։ Մահացել է 1985 թվականի հունիսի 22-ին[1]։

Կարիերա խմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է կրթության ոլորտում։ Մասնավորապես դասավանդել է կենսաբանություն կանանց էրենկեյ լիցեյում, զբաղեցրել նաև կրթության ոլորտում տեսուչի պաշտոնը[1]։

1931 թվականին հիմնադրել է «Նոր Թուրքիա (թուրքերեն՝ Yeni Türkiye)» դպրոցը Շիշլիում և ընդհուպ մինչև քաղաքական կարիերայի սկիզբը զբաղեցրել է նրա տնօրենի պաշտոնը[1]։

Առաջադրվել է Ազգային մեծ ժողովի Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից։ 1935 թվականին ընտրվել է Իլ Տրապիզոնից[1] և դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին 18 կին անդամներից մեկը[2]։ ВԱնդամության ընթացքում ընդգրկված է եղել մի շարք կոմիտեների, այդ թվում՝ կրթության ոլորտի կոմիտեի կազմում։ 1936 թվականի հունիսի 13-ին ընդգրկվել է երեխաների պաշտպանության հասարակական Կոնգրեսի կազմում և ընտրվել նրա վարչության կազմում։ Հաջորդ ընտրություններում չի վերընտրվել, ուստի Հազալի քաղաքական կարիերան ավարտվել է 1939 թվականի ապրիլի 3-ին[1]։

Դրանից հետո մինչև 1954 թվականը կրկին աշխատել է կրթության ոլորտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Duroğlu, Sibel (2007). «Türkiye'de İlk Kadın Milletvekilleri» (PDF) (թուրքերեն). Ankara Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü: 110–113. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Tarihe yön veren kadınlar». Հուրիեթ (թուրքերեն). 2007 թ․ մարտի 8. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.