Սենթ Դեյվիդսը (անգլ.՝ St David's, վալլիերեն՝ Tyddewi), քաղաք է Ուելսի հարավարևմտյան մասում Պեմբրուկշիր կոմսությունում։ Սենթ Դեյվիդսը Սիթիի կարգավիճակով Մեծ Բրիտանիայի ամենափոքր քաղաքն է (բնակչությունը ոչ ավել քան 2000 բնակիչ), նաև միակ քաղաքն է` ամբողջությամբ տեղակայված Պեմբրուկշիր-Կոստ ազգային պարկի սահմանին։ Քաղաքը գտնվում է Ալին գետի վրա, Սենտ Դեյվիդս թերակղզում, Ուելսի սահմանագծին։ Սենտ-Դեյվիդսում է գտնվում Սուրբ Դավիդ եկեղեցին, երբեմնի Պալոմնիչեստվոի կենտրոնում։

Քաղաք
Սենթ Դեյվիդս
St David's
Tyddewi
Դրոշ

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասՈւելս
Մակերես17,93 քառակուսի մղոն
Բնակչություն1841[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ+44(0)1437
Փոստային ինդեքսSA62
Փոստային դասիչSA62
Պաշտոնական կայքstdavids.gov.uk
Սենթ Դեյվիդս (Միացյալ Թագավորություն)##
Սենթ Դեյվիդս (Միացյալ Թագավորություն)
Սուրբ Դավիթի տաճարը

Պատմություն խմբագրել

Լեգենդի համաձայն, վանքը ապագա տաճարի տեղում հիմնադրվել է Սուրդ Դավիդի կողմից 6-րդ դարում։ Չնայած նրան, որ վանքը մի քանի անգամ թալանվել է, այդ թվում վիկինգների կողմից, այն միևնույնն է մնում էր կարևոր կրոնական կենտրոն։ Սենթ Դեյվիդսի քահանաները զինվորագրված են եղել Ալֆրեդ Մեծի արքունիքում։ Այս վանք է այցելել նաև Վիլհելմ I Նվաճողը։ 1190 թվականին Ռիգիվարխը գրել է Դավիդի վարքը` հաստատելով նրա սուրբ լինելը, 1123 թվականին Հռոմի Պապ Կալիկստ IIը որոշեց Սենթ Դեյվիդսը համարել ուխտագնացության կենտրոն (համաձայն նրա հրովարտակի, երկու ուխտագնացությունները դեպի Սենթ Դեյվիդս հավասարվում էին մեկ ուխտագնացության դեպի Հռոմ, իսկ երեքը՝ Երուսաղեմ

1131 թվականին օծվել է նոր տաճարը։ Սուրբ Դավիդի մայր տաճարն, որն պահպանվել է մինչ օրս, սկսվել է կառուցվել 1181 թվականին և շուտով ավարտին է հասցվել։

Քաղաքում պահպանվել են նաև 13-րդ դարի քաղաքային դարպասները, 14-րդ դարի եպիսկոպոսի նստավայրի ավերակները և հնադարայան քարե կելտական խաչը։

1996 թվականին թագավորական հրամանով Սենթ Դեյվիդս բնակավայրին շնորհվել է քաղաքի (սիթիի) կարգավիճակ։

Հայտնի մարդիկ խմբագրել

Քույր քաղաքները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «3&b= 801079&c=st.+davids&d= 16&e= 15&g= 416268&i= 1001x1003x1004&m= 0&enc= 1&dsFamilyId= 779 Մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «Տեղեկություններ քաղաքապետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Դեյվիդս» հոդվածին։