Սեյֆերտի գալակտիկաներ, մեծ լուսատվություն ունեցող աստղանման կորիզով գալակտաիկաներ (հիմնականում պարուրաձև), որոնց սպեկտրներում դիտվում են ջրածնի առաքման պայծառ և լայն գծեր։ Առաջին անգամ Սեյֆերտի գալակտիկաների սպեկտրները նկարագրել է ամերիկացի աստղագետ Կարլ Սեյֆերտը (1911-1960), 1943 թվականին։ Ըստ Խաչիկյան Վիդմանի դասակարգման, Սեյֆերտի Գալակտիկաների սպեկտրները բաժանվում են երկու դասի։ Առաջին դասի Սեյֆերտի գալակտիկաները (Sy 1) ունեն լայն ջրածնային գծեր և միակի ու կրկնակի քաջացված թթվածնի, ազոտի, նեոնի, ծծմբի և այլ տարրերի նեղ արգելված գծեր։ Երկրորդ դասի Սեյֆերտի գալակտիկաները (Sy 2) բոլոր առաքման գծերը լայն են։ Ջրածնային գծերի անոմալ լայնությունը վկայում է այն մասին, որ գազային ամպերը Սեյֆերտի գալակտիկայում կատարում են հզոր տուրբուլենտ շարժումներ վայրկյանում մի քանի հազար կմ արագությամբ։ Իրենց ֆիզիկական հատկություններով (ուլտրամանուշակագույն ավելցուկով ուժեղ անընդհատ սպեկտր, ոչ ջերմային ճառագայթում, բարձր լուսատվություն ինֆրակարմիր տիրույթում) Սեյֆերտի գալակտիկները շատ նման են քվազարների։ Սեյֆերտի գալակտիկները միջուկի ճառագայթումը կազմում է գալակտիկայի ճառագայթման զգալի մասը։ Ըստ ճառագայթման էներգիայի Սեյֆերտի գալակտիկները միջանկյալ տեղ են գրավում գերհսկա գալակտիկաների և քվազարների միջև։ 1982 թվականին տվյալներով հայտնի են 200-ից ավելի Սեյֆերտի գալակտիկները որոնց մեծ մասը ուլտրամանուշակագույն ավելցուկով գալակաիկաներ են։

NGC 6300 գալակտիկան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287