Սեյրի

հայ հեղափոխական, գրող

Սեյրի (Ավետիք Համբարձումի Գուլոյան, 1880, Հաֆթվան - 1920, Կապան, Զանգեզուրի գավառ), հայ գրող, հեղափոխական գործիչ։

Սեյրի
Ծննդյան անունԱվետիք Համբարձումի Գուլոյան
Ծնվել է1880
ԾննդավայրՀաֆթվան
Վախճանվել է1920
Վախճանի վայրԿապան, Զանգեզուրի գավառ
Մասնագիտությունգրող և հեղափոխական
ՔաղաքացիությունԻրան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց

Կենսագրություն խմբագրել

Պատանի հասակում մեկնել է Թիֆլիս, աշխատել և հաճախել Ներսիսյան դպրոց, անդամագրվել «Ծիածան» աշակերտական ընկերությանը, որի հիմնադիրներից է Ստեփանոս Շահումյանը։ Մասնակցել է ռուսական առաջին հեղափոխությանը։ 1905-1907 թթ. Բաթումում եղել է ուսուցիչ, 1911 թվականից՝ Սալմաստի գավառի հայկական դպրոցների տեսուչ։ 1914 թ. ընտանիքով տեղափոխվել է Բաքու։ 1920 թ. Զանգեզուրի գավկոմի քարտուղարն էր։ Գնդակահարել են դաշնակցականները, Ղափանում։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ավետիքի բանաստեղծություններն ու պատմվածքները մամուլում տպագրվել են 1906 թվականից։ «Ծիլ ու ծաղիկ» (1913) ժողովածուն, որը միակն է, արժանացել է Հովհաննես Թումանյանի ուշադրությանը։ Սեյրիի ձիրքը դրսևորվել է հատկապես արձակ բանաստեղծության ձևով գրված այլաբանական պատմվածքներում, զրույցներում, որոնց բնորոշ է ազատագրական-հեղափոխական պայքարի պաթոսը՝ «Մոռացության հովիտը», «Զգոն ոգին», «Վարդերը», «Առաջին անձրևը»։ Մեծ եղեռնի անդրադարձն է «Կարոտի հուշեր» պատմվածաշարը։ Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված ոգեշունչ հիմներգ է «Կարմիր աստղ» խորագրով ակնարկների ու պատմվածքների շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287