Սեյրան Պայքարի Քոչարյան (ծնվ.՝ 1985թ. հուլիսի 22), հայ կիրառական մաթեմատիկայի մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության վարչության պետ[1], բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ։

Սեյրան Քոչարյան
Ծնվել էհուլիսի 22, 1965 (58 տարեկան)
Ծննդավայր{{{2}}} Հայաստան, Դիլիջան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ
ԱշխատավայրԵՊԲՀ

ՀՀ առողջապահության նախարարին կից գիտական խորհրդի անդամ է, ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի փոխնախագահ, Քրոնոկենսաբանների հայկական ասոցիացիայի անդամ, «Գրեյթմեդ» գիտաբժշկական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ անդամ, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, Կենսաֆիզիկայի հայկական ասոցիացիայի անդամ[2]։

Կրթություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։

1985-1987թթ.՝ ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ (հոգեբանություն մասնագիտությամբ)։

2004-2005թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերեն լեզվի ֆակուլտետ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1989թ. ից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում։

1995-1998թթ. զբաղեցրել է ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենը

1998-2000թթ.՝ ԵՊԲՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր

2001-2002թթ. ԵՊԲՀ գրանտային ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ, այնուհետև՝ գրանտային ծրագրերի համակարգման կենտրոնի տնօրեն

2004թ.՝ ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

2008-2011թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, Գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի պետ, ԳՊԿ աշխատակազմի քարտուղարության պետ

2013թ. ից զբաղեցնում է ԵՊԲՀ գիտական վարչության պետի և 2016թ. ից՝ բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնները։

Գիտական գործունեություն խմբագրել

2000թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]

2002թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում կենսաբանություն մասնագիտությամբ

Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ տեղական և միջազգային կոնֆերանսներում, եղել է մի շարք միջազգային գիտաժողովների անդամ։

Հրատարակումներ խմբագրել

50 գիտական հոդվածների, բժշկական ինֆորմատիկայի ուսումնամեթոդական ձեռնարկների և 1 գյուտի (արտոնագիր` N1009, 2001թ.) հեղինակ է[4]։

Պարգևներ խմբագրել

2000թ.-ին պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով, 2005թ.-ին՝ ԵՊԲՀ 75-ամյակի ոսկե մեդալով, 2014թ.-ին՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռեկտորատ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Սեյրան Պայքարի Քոչարյան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Supreme Certifying Committee». bok.am. 2000 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Սեյրան Քոչարյան | ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջ». www.facebook.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Սեյրան Պայքարի Քոչարյան | ՊԱՐԳԵՎՆԵՐ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.