Սեյհան (թուրքերեն՝ Seyhan, նախկինում Սարոս), գետ Թուրքիայում։ Սեհյան է կոչվում Գյոկսու (Շղրկա) ձախակողմյան վտակն ընդունելուց հետո։ Երկարությունը 516 կմ է, ավազանը՝ 20,7 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Թեջեր լեռնաշղթայի (Կիլիկիա) հարավային լանջից, հոսում հյուսիսից հարավ Կենտրոնական Տավրոսի նեղ կիրճով, ապա Չուքուրովա (ձորադաշտ, Ալեաց դաշտ) դաշտավայրով (ստորին հոսանքում) և թափվում Միջերկրական ծովի Մերսինի ծոցը։ Սնումը անձրևային է, հորդանում է գարնանը, ծանծաղում՝ ամառ-աշուն ամիսներին։ Ջրի միջին ծախսը Ադանա քաղաքի մոտ մինչև 200 մ³։ Ադանայի մոտ 1955 թ.-ին կառուցվել է հիդրոհանգույց (ամբարտակի բարձրությունը 57 մ է, ջրամբարի երկարությունը՝ 45 կմ)։ Կա ՀԷԿ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։

Սեյհան
Բնութագիր
Երկարություն560 կմ
Ավազանի մակերես20 600 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԹուրքիա
Գետաբերանի տեղակայումՄիջերկրական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQ1555463?, Ծամնդավ և Q3593755?
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԱդանայի մարզ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյհան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 283