Սեմյուել Բարթրեմ (անգլ.՝ Samuel Bartram, հունվարի 22, 1914(1914-01-22)[1], Ջարոու, Սաութ Թայնսայդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 17, 1981(1981-07-17), Հարպենդեն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է դարպասապահի դիրքում։ Իր կարիերայի միակ պրոֆեսիոնալ ակումբի՝ «Չառլտոն Ատլետիկի» կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է։

Սեմ Բարթրեմ
անգլ.՝ Sam Bartram
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1914(1914-01-22)[1]
Ծննդավայր Ջարոու, Սաութ Թայնսայդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 17, 1981(1981-07-17) (67 տարեկան)
Մահվան վայր Հարպենդեն, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Անգլիա Բոլդոն Վիլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1934—1956 Անգլիա Չառլտոն Ատլետիկ 579 (−572)
Անգլիա Յորք Սիթի
Անգլիա Լիվերպուլ
Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Ազգային հավաքական
1944—1947 Անգլիա Անգլիա 3 (−3)
Մարզչական կարիերա
1956—1960 Անգլիա Յորք Սիթի
1960—1962 Անգլիա Լութոն Թաուն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Դպրոցից հետո Սեմյուել Բարթրեմը դարձել է հանքափոր և հանդես է եկել որպես կենտրոնական հարձակվող կամ կիսապաշտպան Ֆուտբոլային լիգայից դուրս Անգլիայի հյուսիս-արևելքում։ Դեռահաս տարիքում փորձել է հայտնվել «Ռեդինգի» կազմում, բայց չի հաջողվել։ Երբ 1934 թվականին տեղի գյուղական «Բոլդոն Վիլլա» ակումբը գավաթի եզրափակչում մնացել է առանց դարպասապահի, Բարտրամը տեղ է զբաղեցրել դարպասում։ «Չառլտոն Ատլետիկի» գլխավոր սկաուտ Էնթոնի Սիդը դիտել է այդ խաղը։ Բարթրեմն այնքան լավ է հանդես եկել, որ Սիդը նրան խորհուրդ է տվել իր եղբորը՝ «Չառլտոնի» քարտուղար-մենեջեր Ջիմիին։

«Չառլտոնում» Բարթրեմի անցկացրած առաջին երեք տարիներին ակումբը երրորդ դիվիզիոնից հասել է բարձրագույն դիվիզիոնի երկրորդ տեղ։ Նա 22 տարի խաղացել է թիմի դարպասում, բացի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այլ ակումբներում հրավիրյալ խաղացողի կարգավիճակով ոչ պաշտոնական ելույթներից, և երբեք չի լքել թիմը մինչև իր կարիերայի ավարտը 1956 թվականին։ Բարթրեմը համարվում է «Չառլտոնի» մեծագույն խաղացողներից մեկը և լավագույն դարպասապահը։ 1943-1947 թվականներին նա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում խաղացել է չորս եզրափակիչներում[2] (Անգլիայի գավաթի երկու եզրափակիչ և Ֆուտբոլային լիգայի գավաթի հարավային երկու եզրափակիչ)՝ նվաճելով Անգլիայի գավաթը 1947 թվականին։ 1947 թվականի մարտի 29-ին «Էլանդ Ռոուդում» «Նյուքասլ Յունայթեդի» դեմ կիսաեզրափակիչ խաղի ժամանակ Բարթրեմը տառապում էր սննդային թունավորումից, ուստի խաղում էր փորին տաք թրջոցալաթով[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես հրավիրյալ խաղացող հանդես է եկել «Յորք Սիթիում»[4], «Լիվերպուլում» և «Վեստ Հեմ Յունայթեդում»[5]։ Աշխատել է նաև որպես ֆիզպատրաստության ուսուցիչ[6]։

Թեև Բարթրեմը Անգլիայի XI թիմի հետ 1951 թվականին շրջագայել է Ավստրալիայում և խաղացել է Անգլիայի B հավաքականում, նա անարդարացիորեն համարվում էր «լավագույն դարպասապահը, որը երբեք չի խաղացել Անգլիայի կազմում», քանի որ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարպասապահի դիրքի համար պայքարել են Ֆրենկ Սվիֆթը և Թեդ Դիչբըռնը։

1954 թվականի մարտի 6-ին Բարթրեմը սահմանեց Անգլիայի ֆուտբոլային լիգայի ռեկորդ՝ անցկացնելով 500 հանդիպում[7]։ 1954 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ նա 40 տարեկանում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[8]։

Բարթրեմը՝ «Չառլտոնի» կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է․ նա խաղացել է մինչև 42 տարեկանը, իսկ 1956 թվականին, ռեկորդային 623 հանդիպումից հետո[9], ավարտել է կարիերան և դարձել «Յորք Սիթիի» մարզիչը։ 1960 թվականին նա դարձել է «Լութոն Թաունի» մարզիչը, այնուհետև աշխատել է որպես Sunday People-ի ֆուտբոլային մեկնաբան։ Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Հարպենդենում։ 1981 թվականին, գրասենյակից տուն վերադառնալու ճանապարհին, նա մահացել է 67 տարեկանում[8]։

Մառախուղի հետ կապված միջադեպ խմբագրել

Բարթրեմը հայտնի է մի միջադեպով, երբ 1937 թվականին «Չելսիի» դեմ խաղի ժամանակ թանձր մառախուղը պատել էր «Սթեմֆորդ Բրիջի» խաղադաշտը։

«Խաղի մեկնարկից կարճ ժամանակ անց… [մառախուղը] սկսեց արագորեն թանձրանալ դաշտի հեռավոր մասում՝ ծածկելով Վիք Վուդլիին «Չելսիի» դարպասում և անշեղորեն մոտենալով ինձ։ Մրցավարը դադարեցրեց խաղը, իսկ հետո, երբ տեսանելիությունը լավացավ, վերսկսեց այն։ Այդ պահին մեր գործերը լավ էին, և ես տեսնում էի ավելի ու ավելի քիչ խաղացողների, քանի որ մենք անընդհատ հարձակվում էինք»։

Աստիճանաբար ամեն ինչ հանդարտվեց, բայց Բարթրեմը մնում էր իր դիրքում՝ տուգանային հրապարակից նայելով թանձր մառախուղին։ Նա զարմանում էր, թե ինչու խաղը չի վերադառնում իր կիսադաշտ։

«Երկար ժամանակ անց մշուշի շղարշի միջից երևաց ինչ-որ մեկը։ Դա մի ոստիկան էր, որը թերահավատորեն նայում էր ինձ։ «Ի՞նչ ես, գրողը տանի, անում դու այստեղ,- բացականչեց նա։- Խաղը դադարեցվել է քառորդ ժամ առաջ։ Խաղադաշտում մարդ չկա»[10]։

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Թիմ Սկսած Մինչև Արդյունքներ
Խ Հ Պ Ո Հ %
«Յորք Սիթի» 1 մարտի 1956 թ․ 1 հուլիսի 1960 թ․ 211 85 70 56 40,28
«Լութոն Թաուն» 1 հուլիսի 1960 թ․ 1 հունիսի 1962 թ․ 95 35 42 18 36,84

Ժառանգություն և անձնական կյանք խմբագրել

1976/1977 թվականներին Ջիմի Սիդի ծայրամասում կառուցվել է կալվածք, որը բաղկացած է բազմաբնակարան շենքից և յոթ տներից, որը կոչվում է Սեմ Բարթրեմ Քլոզ։

2005 թվականին Սեմ Բարթրեմի ինը ոտնաչափ բարձրությամբ արձանը կանգնեցվել է Չառլտոնի «Վելի» մարզադաշտի մոտ՝ ի նշանավորումն ակումբի հարյուրամյակի։

Սեմ Բարթրեմի թոշակի անցնելուց 50 տարի անց մարզադաշտում գտնվող բարն ու ռեստորանը անվանակոչվել են նրա անունով։

Սեմ Բարթրեմը շոտլանդական «Ֆալկիրկ» թիմի հարձակվող Ջիմի Բարթրեմի եղբորորդին էր[Ն 1]։

Նշումներ խմբագրել

  1. Նրանք ծնվել էին երեք տարվա տարբերությամբ, ինչի պատճառով նրանց հաճախ անվանում էին եղբայրներ[11]։ Սեմի հայրը՝ Սամուելը, և Ջիմին Էդվին և Էլիզաբեթ Բարթրեմների որդիներն էին, Ջիմին ընտանիքի ամենափոքրն էր, ծնվել է Սամուելից 22 տարի անց[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.tradingcarddb.com/Person.cfm/pid/66253/
  2. When Saturday Comes – The Half Decent Football Book. London: Penguin Books. 2005. էջ 76. ISBN 0-14-051575-5.
  3. The Sunday Times Illustrated History of Football. Reed International Books Ltd. 1994. էջ 71. ISBN 1-85613-847-X.
  4. Hackett, Robin (2012 թ․ փետրվարի 23). «The Mavericks: Sam Bartram». ESPN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  5. Marsh, Steve. «WW2 Guest Players». theyflysohigh.co.uk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  6. Nawrat, Chris; Hutchings, Steve (1995). The Sunday Times Illustrated History of Football. Reed International Books Ltd. էջ 65. ISBN 1-85613-847-X.
  7. Nawrat, Chris; Hutchings, Steve (1995). The Sunday Times Illustrated History of Football. Reed International Books Ltd. էջ 87. ISBN 1-85613-847-X.
  8. 8,0 8,1 «The Mavericks: Sam Bartram». ESPN.com (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  9. The Essential History of Charlton Athletic. ISBN 978-0-7553-1020-3.
  10. Evon, Dan (2019 թ․ դեկտեմբերի 27). «Is This Soccer Goalkeeper 'Lost in the Fog'?». Snopes (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  11. Bartram Sam Image 7 Charlton Athletic 1937, Vintage Footballers
  12. ։ 1891 England Census, Edwin Bartram, County of Durham [son Samuel aged 2 years]
  13. 1911 England Census, Edwin Bartram, County of Durham [son James aged 1 month]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Բարթրեմ» հոդվածին։