Սեմյոն Դեժնյով
Սեմյոն Իվանի Դեժնյով (մարտի 7, 1605[1], Վելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] և Պինեգա, Արխանգելսկի նահանգ, Ռուսական թագավորություն - 1673[2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ականավոր ռուս ծովագնաց, ճանապարհորդ, ուսումնասիրել է հյուսիսային և արևելյան Սիբիրը[4]։ Առաջին հայտնի մարդը, ով անցել է Բերինգի նեղուցը 1648 թ-ին՝ Վիտուս Բերինգից ավելի քան 80 տարի առաջ։
Սեմյոն Դեժնյով | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1605[1] |
Ծննդավայր | Վելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] կամ Պինեգա, Արխանգելսկի նահանգ, Ռուսական թագավորություն |
Մահացել է | 1673[2][3] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, zemleprokhodtsy և world traveler |
Semyon Dezhnyov Վիքիպահեստում |
Հետաքրքիր է, որ Բերինգն այդպես էլ չկարողացավ անցնել ողջ նեղուցը՝ այլ միայն դրա հարավային հատվածը, իսկ Դեժնյովին հաջողվեց անցնել ողջ նեղուցը՝ հյուսիսից հարավ։
17-րդ դարի 40-ական թվականներին Ստադուխինի և այլոց հետ մասնակցել է Սիբիրի ծայր հյուսիսում կազմակերպված արշավներին, 1643 թվականին՝ ծովով հասել Սեմյոն Իվանովիչ Դեժնև Կոլիմա գետը։ 1648 թվականին Պոպովի հետ Կոլիմայից Չուկոտյան թերակղզու մոտով առաջին անգամ նավարկել է Բերինգի նեղուցով՝ փաստորեն հայտնաբերելով Բերինգի նեղուցը։ Հետագա տարիներին շարունակել է ծառայությունը Սիբիրի հյուսիսում։ Կազմել է Անադիր գետի և Անյույի մի մասի գծագիրը։ 1664-1665 թվականներին և 1672 թվականից ապրել է Մոսկվայում։ Նրա անունով են կոչվել Ասիայի ծայր հյուսիսարևելյան հրվանդանը և Բերինգի ծովի արևելյան ափի ծովախորշը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Дежнев, Семен Иванович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1905. — Т. 6. — С. 164—166.
- ↑ 2,0 2,1 2,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Սեմյոն Դեժնյով Արխիվացված 2011-01-02 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Դեժնյով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 325)։ |