Սեմյոն Բաբայան

պետական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սեմյոն Հմայակի Բաբայան (հուլիսի 21, 1932(1932-07-21)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 2023(2023-09-15)[2]), պետական գործիչ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1960)։ ԼՂԻՄ ժողպատգամավոր (1985-1988 ) և մարզգործկոմի անդամ։

Սեմյոն Բաբայան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1932(1932-07-21)[1]
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 15, 2023(2023-09-15)[2] (91 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1954)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպետական գործիչ

Գործունեությունը խմբագրել

Ավարտել է Բաքվի թիվ 160 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ նավթի և քիմիայի ինստիտուտը (19541960-1984 թվականներին աշխատել է Բաքվի նավթամեքենաշինական և Երևանի հաստոցաշինական գործարաններում (1973 թվականին տեղափոխվել է Երևան)։ 1984 թվականին հրավիրվել է Ստեփանակերտ և 1984-1988 թվականներին եղել Ստեփանակերտի գյուղատնտեսական մեքենաշինական գածարանի տնօրեն, 1988-1989 թվականներին՝ ԼՂ մարզգործկոմի նախագահ, 1989-1990 թվականներին՝ Կառավարման հատուկ կոմիտեի անդամ, 1992-1994 թվականներին՝ ԼՂՊՊԿ Շուշիի լիազոր ներկայացուցիչը։ 1991 թվականի հուլիսից եղել է ՀՀ արդյունաբերության փոխնախարար, կապիտալ շինարարության վարչության պետ՝ համակարգելով երկրաշարժի գոտու վերականգնման աշխատանքները և մինչև 1993 թվականը միաժամանակ հանդիսանալով այդ կառույցի ներկայացուցիչը ԱՀ-ում։ 1997 թվականից բնակվում է ՌԴ Կալուգա քաղաքում և աշխատում Ռուսաստանի Դաշնությունում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատակազմում։

1988 թվականի սեպտեմբերի 9-29-ին մասնակցել է Մոսկովյան հացադուլին՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների ու Միխայիլ Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչավան մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։

2008-2012 թվականներին եղել է Արցախի գիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14774
  2. 2,0 2,1 2,2 https://news.am/arm/news/781015.html
  3. «Արցախի գիտական կենտրոնում նշվել է կենտրոնի հիմնադիր-տնօրենի հոբելյանը». artsakhpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։