Սեմյոնովի սևամարմին
Սեմյոնովի սևամարմին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cyphostethe semenovi
|
Սեմյոնովի սևամարմին (լատին․՝ Cyphostethe semenovi), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
10,5-13,5 մմ երկարությամբ, տափակ, նեղ ձվաձև մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է։ Մուգ շագանակագույն վերջույթներով այս բզեզի գունավորումը սև է, ծածկույթները` սև, չափավոր փայլուն[1]։
Տարածվածություն խմբագրել
Տարածված են Հայաստանում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Հայաստանում հայտնի է Արարատի մարզից` Սուրենավան գյուղի շրջակայք և Գոռավանի ավազուտներից` Վեդի քաղաքի մոտ[1]։
Էկոլոգիա խմբագրել
Ապրում են օշինդրային կիսաանապատներում և ավազային անապատներում, հանդիպում՝ մայիսի կեսից մինչև օգոստոս, գարնանը ակտիվ են ցերեկը, ամռանը շոգ եղանակին` մթնշաղին։ Բարձրանում են խոտաբույսերի ցողունների վրա, սնվում են մեռած բուսական մնացորդներով։
Զարգացման առանձնահատկությունները հայտնի չեն[1]։
Պահպանություն խմբագրել
Ոչ բարձր թվաքանակով, սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Հանդիպում են եզակի առանձնյակներ։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում անասունների գերարածեցումը և հողերի գյուղատնտեսական յուրացումը։
Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.